Կլեմենս Վենցել Լոթար Մետեռնիխ
Կլեմենս Վենցել Լոթար Մետեռնիխ (գերմ.՝ Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg-Beilstein, մայիսի 15, 1773[1][2][3][…], Կոբլենց, Kurtrier, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունիսի 11, 1859[1][5][2][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3][4][6]), իշխան, ավստրիական պետական գործիչ և դիվանագետ։ 1809-1821 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար և փաստորեն ավստրիական կառավարության ղեկավարը, 1821-1848 թվականներին՝ կանցլեր։ Մետեռնիխը ջանացել է Ավստրիային վերադարձնել նապոլեոնյան պատերազմներում կորցրած հողերը։ 1812 թվականին Ֆրանսիայի (որը պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմի) հետ կնքել է դաշնակցային պայմանագիր։ Ռուսաստանում Նապոլեոնի պարտությունից հետո հանդես է եկել «հաշտարար միջնորդության» առաջարկով՝ ձգտելով այդ միջնորդությունն օգտագործել ի շահ Հաբսբուրգների։ Մեծ դեր է խաղացել Վիեննայի կոնգրեսում 1814-1815)։ Մետեռնիխը Սրբազան դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Այսպես կոչված մետեռնիխյան սիստեմը ուղղված էր բոլոր երկրներում հեղափոխական, լիբերալ և ազգային-ազատագրական շարժման դեմ։ 1848-1849 թվականների հեղափոխության սկզբին Մետեռիխը․փախել է Ավստրիայից, 1851 թվականին վերադարձել է, սակայն ակտիվ մասնակցություն չի ունեցել քաղաքական կյանքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Wurzbach D. C. v. Metternich-Winneburg, Clemens Lothar Wenzel Fürst (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 18. — S. 23.
- 1 2 3 4 5 http://tnk.krakow.pl/czlonkowie/metternich-klemens/
- 1 2 Benezit Dictionary of Artists — 5 — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Lundy D. R. The Peerage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Վենցել Լոթար Մետեռնիխ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 486)։ |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1773 ծնունդներ
- Կոբլենց քաղաքում ծնվածներ
- Հունիսի 11 մահեր
- 1859 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Մայնցի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Իշխաններ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի դիվանագետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ
- Ավստրիայի կանցլերներ
- Ավստրիացի պետական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին