Կլեման Բարբո
| Կլեման Բարբո | |
|---|---|
| ֆրանսերեն՝ Clement Barbot | |
Կլեման Բարբոն 1959 թվականին | |
| 1914 - հուլիսի 14, 1963 | |
| Ծննդավայր | Գոնաիվես, Հայիթի |
| Մահվան վայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | լեյտենանտ |
| Հրամանատարն էր | Տոնտոն-մակուտ |
Կլեման Բարբո (ֆրանսերեն՝ Clement Barbot, 1914, Գոնաիվես, Հայիթի - հուլիսի 14, 1963, Պորտ-օ-Պրենս, Հայիթի), Հայիթիի քաղաքական գործիչ, զինվորական և ոստիկան, Ֆրանսուա Դյուվալիեի համախոհ։ Տոնտոն-մակուտների առաջին հրամանատար։ 1958-1959 թվականներին եղել է գաղտնի ոստիկանության և «մահվան էսկադրոնների» ղեկավար, քաղաքական ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ։ Դյուվալիեի դեմ դավադրության մեղադրանքով բանտարկվել է։ Ազատվելուց հետո փորձել է իրականացնել պետական հեղաշրջում։ Դյուվալիեի հրամանով սպանվել է Տոնտոն-Մակուտների կողմից։
Աշխատանք, ծառայություն, քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գոնաիվեսում : Ավարտել է Հայիթիի պետական համալսարանը։ Աշխատել է որպես ուսուցիչ Սեն-Մարկում։ Ծառայել է Հաիթիի բանակում և ունեցել լեյտենանտի կոչում[1]։
Կլեման Բարբոն պատկանում էր Ֆրանսուա Դյուվալիեի քաղաքական կողմնակիցներին և մտնում էր Պապա Դոկի[Ն 1][2]։ մերձավոր շրջապատի մեջ։ Բարբոն լիովին կիսել է Դյուվալիերիզմի գաղափարախոսությունը՝ սև ռասիզմ, Ավտորիտարիզմ պոպուլիզմ, վուդու միստիցիզմ[3]:
Տոնտոն-մակուտների հրամանատար
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականի Հոկտեմբերի 22-ին Ֆրանսուա Դյուվալիեն ընտրվեց Հաիթիի նախագահ։ 1958 թվականի Հուլիսի 29-ին մի խումբ պաշտոնաթող զինվորականներ փորձել են նրան տապալել։ Փորձը ճնշվել է կառավարական ուժերի կողմից՝ Կլեման Բարբոի հրամանատարությամբ։ Ի նշան նրա ծառայությունների, Դյուվալիեն Բարբոյին նշանակել է Ազգային անվտանգության կամավորական միլիցիայի ՝ տոնտոն-մակուտ կորպուսի առաջին հրամանատար: Այսպիսով, գաղտնի քաղաքական ոստիկանության և մահվան ջոկատների ղեկավարությունը կենտրոնացել է Բարբոյի ձեռքում։
| Կարճահասակ, աղմկոտ, մատիտի պես բարակ բեղերով Բարբոն կազմակերպեց սարսափելի տոնտոն-մակուտը՝ Պապա Դոկի գաղտնի ոստիկանությունը: Նա պետի անձնական թիկնապահն էր, վերահսկում էր խոշտանգումները և մահապատիժները[4]։ - Ժան-Կլոդ Բաժոն
|
Բարբոյի հրամանով տոնտոն-մակուտները սպանել կամ աքսորել են ռեժիմի քաղաքական հակառակորդներին: Ինքը հայտարարել է, որ քաղաքական սպանությունների հրամաններ ունի՝ տարեկան երկուսից երեք հարյուր։
| Այս մարդը, միշտ սև կոստյումով և մուգ ակնոցով, ավտոմատը ձեռքին, վախ էր ներշնչում իր DKW ջիպի դղրդյունով[5] - Ջինո Դել Գերսիո
|
Շնորհազրկություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի մայիսի 24-ին Հայիթիի նախագահ Դյուվալիեն սրտի կաթված է ստացել։ Իր անգործունակության ընթացքում Բարբոն փոխարինել է նրան, որպես պետության ղեկավար։ Ապաքինվելով՝ Դյուվալիեն կասկածել է Բարբոյին իշխանությունը յուրացնելու ցանկության մեջ և հրամայել է ձերբակալել նրան։ Բարբոն բանտարկվել է, որտեղ անցկացրել է գրեթե չորս տարի։ Նախագահը տոնտոն-մակուտի ղեկավարումը վստահել է Լյուկներ Կամբրոնին։
1963 թվականի ապրիլին բանտից ազատվելուց հետո Կլեման Բարբոն փորձել է իսկապես տապալել Դյուվալիեին: Հավաքելով մի խումբ հարազատների և համախոհների՝ նա ծրագրել է առևանգել նախագահի երեխաներին։ Այծի աղիքներով գուշակելուց հետո Դյուվալիեն հայտարարել է, որ Բարբոն վերամարմնավորվել է սև շան և երկրով մեկ կազմակերպվել է սև շների որս[6]։ Շուտով տոնտոն-մակուտը բացահայտել է նախկին ղեկավարին: 1963 թվականի հուլիսի 14-ին Կլեման Բարբոն սպանվել է։ Նրա եղբայրը՝ Արրի Բարբոն, որը նույնպես նախկինում ակտիվ դյուվալիերիստ է եղել և տոնտոն-մակուտ, որպես վրեժ գնդակահարել է Դյուվալիեի ընտանիքի վարորդին և երկու թիկնապահներին և ընտանիքի մյուս անդամների հետ փախել Արգենտինա[7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլեման Բարբոն ամուսնացած է եղել և ունեցել է չորս երեխա։ Նրա դուստր Վիվիան Բարբոն կանադացի քաղաքական և արհմիութենական գործիչ է, ֆեմինիստ, Համայնքների պալատի անդամ 2006-2008 թվականներին և 2011 թվականին եղել է «Քվեբեկի բլոկ» (ֆրանսերեն՝ Bloc québécois) կուսակցության առաջնորդը: Վիվիան Բարբոն իր հորը համարում է «Դյուվալիեի բռնապետության դեմ մարտիկ»[8]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրանսուա Դյուվալյեի մականունը, որն ինքն էր ընտրել իր համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Clement Barbot. 1914—1963». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015-09-23-ին.
- ↑ «Доктор смерть Он качал из людей кровь и создал армию колдунов, чтобы держать в страхе Гаити». 18 февраля 2018.
- ↑ ««Экономика катастрофы» востребует соответствующих политиков». Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-09-23-ին.
- ↑ «Haiti: The Living Dead». Արխիվացված է օրիգինալից 2015-09-29-ին. Վերցված է 2015-09-23-ին.
- ↑ «The New Face of Macoutism — Headless Cadavers». Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին. Վերցված է 2015-09-23-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 26 (օգնություն) - ↑ Ю. С. Оганисьян, А. Ю. Рабин. Галерея тиранов. Москва : Мол. гвардия, 1968.
- ↑ «Photo: Harry Barbot and Clement Barbot». Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-09-23-ին.
- ↑ «Political hopeful's rival in Papineau has interesting past». Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին. Վերցված է 2016-10-09-ին.