Կլեանթես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեանթես
Ծնվել էմ. թ. ա. 331[1][2][3] Ասոս[4][5]
Մահացել էմ. թ. ա. 232[1] Աթենք
ինքնասպանություն
ՔաղաքացիությունԱսոս
ՈւղղությունՍտոիցիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, բռնցքամարտիկ և գրող
Պաշտոն(ներ)Աթենքի Ստոիկյան Դպրոց
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչԶենոն Կիտիոնացի և Կրատես Թեբեացի
ԱշակերտներՔրիսիպոս և Sphaerus?
 Cleanthes Վիքիպահեստում

Կլեանթես (հունարեն՝  Κλεάνθης, մ. թ. ա. 331[1][2][3], Ասոս[4][5] - մ. թ. ա. 232[1], Աթենք), Ասոսցի, հույն Ստոիկ փիլիսոփա և բռնցքամարտիկ, Զենոն Կիտիոնացու հետնորդ, Ստոիկյան դպրոցի երկրորդ ղեկավար (գիտնական) Աթենքում։ Ի սկզբանե նա Աթենք էր եկել որպես բռնցքամարտիկ, որտեղ սկսել էր փիլիսոփայությամբ զբաղվել՝ լսելով Զենոնի դասախոսությունները։ Նա իր ապրուստը հոգացել է՝ գիշերները ջուր բաժանելով տեղի բնակչությանը։ Զենոնի մահից հետո Ք.ա. 262 թվականին նա դարձել է Ստոիկյան դպրոցի ղեկավարը, պաշտոն, որը նա զբաղեցրել է հաջորդ 32 տարիների ընթացքում։ Կլեանթեսը հաջողությամբ պահպանել և զարգացրել է Զենոն Կիտիոնացու ուսմունքները։ Ստոիկյան ֆիզիկայում նա նոր գաղափարներ է առաջարկել, իսկ ստոիցիզմը զարգացրել է մատերիալիզմի և պանթեիզմի սկզբունքներին համապատասխան։ Կլեանթեսի գրվածքներից մեզ հասած հատվածներից ամենամեծը Զևսի հիմնն է։ Նրա աշակերտներից էր Քրիսիպոսը, ով հետագայում դարձել է ամենակարևոր ստոիկ մտածողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեանթեսը ծնվել է հին հունական Տրոադ շրջանի Ասոս քաղաքում, մոտ մ.թ.ա. 330 թվականին։ Ըստ Դիոգենես Լայերտացու[6], նա Փանիայի որդին էր, և կյանքի վաղ շրջանում հաջողակ բռնցքամարտիկ էր։ Իր մոտ ընդամենը չորս դրախմայով Կլեանթեսը եկել է Աթենք, որտեղ սկսել է փիլիսոփայությամբ զբաղվել՝ նախ լսելով Կրատես ցինիկի, իսկ հետո Զենոն ստոիկի դասախոսությունները։ Քանի որ նա ամբողջ օրն անցկացրել է փիլիսոփայություն ուսումնասիրելով՝ առանց որևէ տեսանելի աջակցության, նրան տեղի իշխանությունները կանչել են Արեոպագոս ավագների խորհուրդ՝ իր ապրելակերպի վերաբերյալ հաշվետվողություն ներկայացնելու։ Դատավորներն այնքան հիացած են եղել Կլեանթեսի կատարած աշխատանքով, որ նրան շնորհել են տասը մինա, սակայն Զենոնը թույլ չի տվել նրան ընդունել դրանք։ Նրա համբերատարության և տոկոնության շնորհիվ, Կլեանթեսի համակուրսեցիները նրան շնորհել են "the Ass" մականունը, որով նրա ժամանակակիցները նշում էին, որ նա հպարտանում էր, քանզի այդ կոչումն ինքնին ենթադրում էր, որ Կլեանթեսը պատշաճ կերպով էր կատարում Զենոնի կողմից տրված բոլոր հանձնարարությունները։ Կլեանթեսի բարձր բարոյական հատկանիշները այնպիսի հարգանք են բերել նրան, որ Ք.ա. 262 թվականին Զենոնի մահից հետո նա նշանակվել է Ստոիկյան դպրոցի ղեկավար։ Նա, սակայն, շարունակել է իր անձնական կարիքները հոգալ սեփական աշխատանքով։ Կլեանթեսի աշակերտներից էին իր իրավահաջորդներ՝ Քրիսիպոսը և Անտիգոնոս II Գոնատասը, որոնցից նա ստացել է 3000 մինա։ Կլեանթեսը մահացել է 99 տարեկան հասակում, Ք.ա. 230 թվականին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վտանգավոր խոցը նրան ստիպել է որոշ ժամանակ ծոմ պահել։ Այնուհետև նա շարունակել է վարել այսպիսի ժուժկալ կենսակերպ նշելով, որ, քանի որ ինքն արդեն մահվան ճանապարհի վրա է, ապա կշարունակի հետևել չափավոր կյանքին[6]։ Սիմպլիկիոսը (մ.թ. 6-րդ դար) նշել է, որ Ասոսում դեռևս այդ ժամանակ տեսանելի էր Կլեանթեսի արձանը, որը կանգնեցվել էր հռոմեական սենատի կողմից[7]։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեանթեսը ստոիցիզմի զարգացման կարևոր գործիչ էր և իր անհատականությունն է դրոշմել դպրոցի ֆիզիկական խորհրդածությունների վրա։ Նաև, նյութապաշտության վերաբերյալ իր գաղափարներով ստոիկ համակարգին միասնություն է տվել[8]։ Նա գրել է մոտ հիսուն ստեղծագործություններ, որոնցից միայն հատվածներ են պահպանվել այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են Դիոգենես Լայերտացին, Ստոբեոսը, Կիկերոնը, Սենեկան և Պլուտարքոսը։

Ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեանթեսը հեղափոխություն է արել ստոիկյան ֆիզիկայում լարվածության տեսության միջոցով (տոնոս), որը ստոիկյան մատերիալիզմը առանձնացրել է նյութի մեռած և իներտ բոլոր պատկերացումներից[9]։ Նա զարգացրել է ստոիկ պանթեիզմը և իր մատերիալիստական հայացքները կիրառել է տրամաբանության և բարոյագիտության մեջ։ Այսպիսով, նա պնդում էր, որ հոգին նյութական է, և որ դա ապացուցվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ ոչ միայն մարմնական հատկությունները, այլև մտավոր կարողությունները փոխանցվում են ծնողից երեխային, և երկրորդ հանգամանքը այն է, որ մարմնի և հոգու կապի պատճառով է, երբ մարմնին հարվածում են հոգին նույնպես ցավում է։ Իսկ երբ հոգին ընկճված է կամ անհանգստության մեջ, մարմինը համապատասխանաբար զգում է այդ ամենը[10]։ Կլեանթեսը նաև ուսուցանել է, որ հոգին ապրում է մահից հետո, սակայն դրա գոյության ինտենսիվությունը կարող է տարբեր լինել՝ կախված կոնկրետ հոգու ուժից[11]։ Կլեանթեսը Արեգակը համարում էր աստվածային[12], քանի որ Արեգակը պահպանում է բոլոր կենդանի էակներին, այն նման էր աստվածային կրակի, որը (ստոիկ ֆիզիկայում) կենդանացնում էր բոլոր կենդանի էակներին։ Ոմանք պնդում են, որ նա մեղադրել է Արիստարքոսին անհավատության մեջ, ով համարձակվել է շարժման մեջ դնել «տիեզերքի օջախը» (այսինքն՝ Երկիրը)։ Այս մեկնաբանությունը կախված է մեզ հասած պատմական տեքստի փոփոխությունից[13], քանի որ ձեռագրերում հենց Արիստարքոսն է մեղադրել Կլեանթեսին [14]։ Կլեանթեսից մեզ հասած ամենամեծ պահպանված հատվածը Զևսի օրհներգն է[15], որը պահպանվել է Ստոբեուսում, որտեղ նա հայտարարում է Զևսի գովքն ու պատիվը որպես բոլոր բանական էակների բարձրագույն արտոնություն[16]։

Էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեանթեսը պնդում էր, որ հաճույքը ոչ միայն լավ չէ, այլև «հակառակ է բնությանը» և «անարժեք»[17]։ Նրա կարծիքով կրքերը (սերը, վախը, վիշտը) թուլություններ են։ Նրանց մեջ բացակայում են այն ամենը, որից կախված է հոգու ուժը, ոչ պակաս, մարմնի ուժը, և այն ամենը ինչը մարդու մեջ պայմանավորում է ինքնատիրապետում, բարոյական ուժ և առաքինություն [17]։ Նա նշում էր, որ մարդիկ չարության մեջ են քայլում իրենց ողջ կյանքի ընթացքում կամ դրա մեծ մասում և եթե երբևէ հասնում են առաքինության, ապա միայն իրենց օրերի մայրամուտին[18]։ Զենոն Կիտիոնացին պնդում էր, որ կյանքի նպատակը «շարունակ ապրելն է», ինչը նշանակում է, որ ոչ մի կյանք, բացի բանական անկիրք կյանքից, չի կարող հասնել այս ամենին։ Կլեանթեսին է վերագրվում «բնության հետ» բառակապակցության ավելացումը՝ դրանով իսկ լրացնելով հայտնի ստոիկյան բանաձևը, որ կյանքի նպատակը «բնության հետ շարունակ ապրելն է»[19]։ Կլեանթեսի համար դա առաջին հերթին նշանակում էր ապրել համապատասխան տիեզերքի ընթացքին, քանզի տիեզերքը գտնվում է բանականության կառավարման ներքո, և յուրաքանչյուրն ունի իրավունք ծանոթանալու աշխարհի ընթացքին, ճանաչելու և համապատասխանելու դրան[20]։ Ըստ նրա, իսկական ազատությունը ոչ թե առանց պատճառի կամ նպատակի գործելն է, այլ համընդհանուր կարգի խոնարհաբար ընդունումն է և այն ամենի, ինչ տեղի է ունենում մեզ հետ[20]։

Ժամանակակից ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ Կլեանթեսի գեղարվեստական գաղափարները ներկայացված են Դեյվիդ Հյումի «Բնական կրոնի վերաբերյալ երկխոսություններ» աշխատության երեք հիմնական մասերից մեկում, որտեղ պաշտպանվում է այն տեսակետը, որ Աստծո գոյության և էության մասին գիտելիքներ կարող են ձեռք բերվել դիտարկումների և փորձառությունների միջոցով[21]։

Կլեանթեսը պատկերված է նաև Խոսե Էնրիկե Ռոդոյի «Արիել» էսսեում, որտեղ նա հիշատակվում է Զենոն Կիտիոնացու ուսմունքների շուրջ խորհրդածելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Perseus Digital Library — 1987.
  2. 2,0 2,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 Любкер Ф. Cleanthes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 298.
  5. 5,0 5,1 5,2 Любкер Ф. Assos (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 171.
  6. 6,0 6,1 Laërtius Diogenes։ «Lives of the Eminent Philosophers»։ Վերցված է 2023-09-08 
  7. Simplicius, Commentary on the Enchiridion of Epictetus.
  8. Davidson 1907, էջ. 27
  9. Hicks 1910, էջ. 7
  10. Davidson 1907, էջ. 95
  11. Plutarch, Plac. Phil. iv. 7.
  12. Cicero, De Natura Deorum, ii. 15.
  13. Plutarch, On the face of the orb of the Moon, 922F–923A
  14. Russo, Medaglia, էջեր 113–121
  15. Ellery 1976
    Rolleston 1890, էջեր. 1–2, 129
  16. Hicks 1910, էջեր. 96–97
  17. 17,0 17,1 Davidson 1907, էջ. 148
  18. Hicks 1910, էջ. 89
  19. Stock 1908, էջ. 7
  20. 20,0 20,1 Davidson 1907, էջ. 143
  21. Hume David (1779)։ Dialogues Concerning Natural Religion։ London: Penguin Books 

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդալ ավելին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meijer P. A., (2008), Stoic theology. Proofs for the existence of the cosmic god and of the traditional gods. Including a commentary on Cleanthes' Hymn on Zeus. Delft, Eburon.
  • Pearson, A., (1891), Fragments of Zeno and Cleanthes. Greek/Latin fragments with English commentary.
  • Thom, J., (2005), Cleanthes' Hymn to Zeus: Text, Translation, and Commentary. Mohr Siebeck. 3161486609.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]