Կլարկ Գրեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլարկ Գրեգ
անգլ.՝ Clark Gregg
ClarkGreggTIFFSept2012.jpg
Ծնվել էապրիլի 2, 1962(1962-04-02)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունOhio Wesleyan University?, Թիշչ արվեստի դպրոց և Ուեսլեական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, գրող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ռեժիսոր
Ժանրերդրամա և կատակերգություն
Ամուսին(ներ)Ջենիֆեր Գրեյ
Երեխա(ներ)Stella Gregg?
Պարգևներ և մրցանակներFlorida Film Critics Circle Award for Best Cast?, National Board of Review Award for Best Cast?, Online Film Critics Society Award for Best Cast? և Սատուրն մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Կլարկ Գրեգ (անգլ.՝ Clark Gregg,ապրիլի 2, 1962(1962-04-02)[1][2], Բոստոն, ԱՄՆ) , ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Հայտնի է հատկապես «Մարվել»-ի կինոտիեզերքի ֆիլմերում Ֆիլ Կոլսոնի դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկ Գրեգը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա հայրը՝ Բոբ Գրեգը, եպիսկոպոսական եկեղեցում եղել է հոգևորական։ Նա մեծացել է Չեպել Հիլում, Հյուսիսային Կարոլինա [3]։

Որոշ ժամանակ Կլարկը եղել է Օհայոյի Ուեսլիան համալսարանի ուսանող, իսկ հետո սովորել է Նյու Յորքի համալսարանի «Արվեստների Թիշչ դպրոցում» և ստացել կերպարվեստի բակալավրի աստիճան 1986 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկզբում Գրեգը հիմնականում նկարահանվել է երկրորդական պլանի դերերում, ինչպես նաև տարբեր հեռուստատեսային աշխատանքների և սերիալների էպիզոդիկ դերերում։ Սակայն այս աշխատանքների թվում կային նաև հայտնի ֆիլմեր, ինչպիսիք էին՝ «Գիրուկը և երեխան»,«Ուղիղ և իրական սպառնալիք», «Մագնոլիա», ինչպես նաև «Հին Քրիստինի նոր արկածները», «Կանոն և կարգ», «Սեքսը մեծ քաղաքում» սերիալներում։ 2000 թվականին նա գրել է «Ինչ է թաքցնում սուտը» ֆիլմի սցենարը։

Որպես ռեժիսոր՝ նա առաջին անգամ հանդես է եկել 2008 թվականին, երբ նկարահանել է «Շնչահեղձություն» ֆիլմը՝ ըստ հյուսիսամերիկացի գրող Չակ Պալանիկի համանուն վեպի։

Գրեգին մեծ հեղինակություն է բերել Ֆիլ Կոլսոնի դերը Marvel Studios ընկերության Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքում[4] («Երկաթե-մարդը» 2008 թվականին, «Երկաթե մարդը 2» 2010 թվականին, «Թոր» 2011 թվականին[5] և «Վրիժառուները» 2012 թվականին)[6], ինչպես նաև Мarvel animation ստուդիայի «Կատարյալ Սարդ-մարդը» մուլտսերիալում: Այս դերով նա նաև հանդես է եկել «Վ.Ա.Հ.Ա.Ն. գործակալները» հեռուստասերիալում, որտեղ հանդես է եկել գլխավոր հերոսի դերում։ 2019 թվականին Գրեգը վերադարձել է մեծ էկրաններին «Կապիտան Մարվել» ֆիլմում Կոլսոնի դերով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգը ամուսնացել է Ջենիֆեր Գրեյի հետ։ Զույգը ունի մեկ երեխա, որի անունը Ստելլա է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 հֆ Դատարկ խոսքեր Lip Service Թատրոնի մենեջեր
1988 ֆ Ամեն ինչ փոխվում է Things Change Թատրոնի մենեջեր
1989 ֆ Գիրուկը և երեխան Fat Man And Little Boy Դուլաս Պանտոն
1991 ս Օրենք և կարգ Law & Order Պատրիկ Դան
1991 ս Շենոնի գործարքը Shannon’s Deal կերպարի անունը հայտնի չէ
1991 ս Ջեկի անունով կինը A Woman Named Jackie Կեն Օ'Դոնել
1993 ս Երիտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունները The Young Indiana Jones Chronicles Դիկինսոն
1992 ֆ Սիրահարված Լանան Lana in Love Մարտին
1994 ֆ Ես սիրում եմ փորձանքներ I Love Trouble Դերիլ Բիքմեն կրտսեր
1994 ֆ Քշիր ինձ Ride Me Ջեյք Շենկ
1994 ֆ Ուղիղ և ակնհայտ սպառնալիք Clear and Present Danger Ավագ սերժանտ
1994 ս Ջորջ Կարլին շոու The George Carlin Show հայր
1995 ֆ Կասկածելի դեմքեր The Usual Suspects Բժիշկ Ուոլտերս
1995 հֆ Թայսոն Tyson Քևին Ռունի
1995 ս Ոստիկանության կոմիսար The Commish Թոմ Քենոն
1995 ֆ Կասկածից դուրս Above Suspicion Ռենդի
1995 ս Նյու Յորքի կենտրոնական այգին Central Park West Մենեջեր
1996 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Դոն Դյուդեյ
1997 ֆ Ինքնասպանը The Last Time I Committed Suicide Ոստիկան #1
1997 ֆ Իսպանացի բանտարկյալը The Spanish Prisoner Դիպուկահար
1997 ֆ Արյուն կաթով Six Ways to Sunday Բենջամիմ Տաֆտ
1998 ֆ Սեբաստիան Քոլի արկածները The Adventures of Sebastian Cole Հենկ
1999 ֆ Մագնոլիա Magnolia Տնօրեն
2000 ս Պրակտիկա The Practice Julie McGrath's Brother Ջուլի ՄակԳրանթի եղբայրը
2000 ս Սեքսը մեծ քաղաքում Sex and the City Հարիս Բրեջեն
2002 ֆ Մենք զինվորներ էինք We were soldiers / Կապիտան Մատսկեր
2002 ֆ Լուսանկար մի ժամում One Hour Photo Դետեկտիվ Աուտոբրիջ
2003 ֆ 11:14 11:14 Ոստիկան Հաննագան
2004 ֆ Լավ ընկերություն In Good Company Ստեկլ

{{Սերիալում|2006||Հին Քրիստինի նոր արկածները|The New Adventures of Old Christine|

2006 ֆ Երբ զանգում է անծանոթը When a Stranger Calls Բեն Ջոնսն
2008 ֆ Երկաթե մարդը Iron Man Ֆիլ Կոլսոն
2009 ֆ Ամռան 500 օրերը (500) Days of Summer Վենս
2010 ֆ Երկաթե մարդը 2 Iron Man 2 Ֆիլ Կոլսոն
2011 ֆ Թոր Thor Ֆիլ Կոլսոն
2011 ֆ Կոնսուլտանտ Marvel One-Shot: The Consultant գործակալ Ֆիլ Կոլսոն
2011 ֆ Ծիծաղելի պատահար Թորի մուրճը փնտրելիս Marvel One-Shot: A Funny Thing Happened on the Way to Thor's Hammer Ֆիլ Կոլսոն
2011 ֆ Պարոն Պոպպերի պինգվինները Mr. Popper's Penguins Նետ Ջոնս
2012 ֆ Վրիժառուները The Avengers Ֆիլ Կոլսոն
2013 ֆ Մարվելի հերոսները Marvel Heroes Ֆիլ Կոլսոն (ձայն)
2013 ֆ Ու՞մ հետ քնել The To Do List Դատաոր Ջորջ Կլարկ
2013 ֆ Աշխատանքի օր Labor Day Ջելյդ Ուիլեր
2013 ֆ Վստահիր ինձ Trust me Հովորդ / Հովորդ
2013 ֆ Լեգո Մարվել․ Հերոսներ LEGO® Marvel™ Super Heroes Ֆիլ Կոլսոն
2013 ս Վ.Ա.Հ.Ա.Ն. գործակալները Agents of S.H.I.E.L.D. Ֆիլ Կոլսոն
2016 ֆ Գիշերվա կանոնները Live by Night Քելվին Բունդուրանտ
2016 ֆ Լեգո Մարվել․ Վրիժառուները LEGO® Marvel’s Avengers Ֆիլ Կոլսոն
-2016 ս Վ.Ա.Հ.Ա.Ն. գործակալները. Յո-յո Agents of S.H.I.E.L.D.: Slingshot Ֆիլ Կոլսոն
2019 ֆ Կապիտան Մարվել Captain Marvel Ֆիլ Կոլսոն

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139516123 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. News Roundup: July 24 at Hollywood.com
  4. Bloom Julie։ «Clark Gregg»։ The New York Times։ Վերցված է 2008-05-08 
  5. Marc Graser (2010-01-18)։ «Gregg pulls double duty»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-05-ին։ Վերցված է 2010-01-18 
  6. Edward Douglas (2010-04-27)։ «Exclusive: Clark Gregg on His Marvel Universe Future»։ Superhero Hype!։ Վերցված է 2010-05-08