Կլարկիա շքեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարկիա շքեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Ապուզանազգիներ (Onagraceae)
Ցեղ Կլարկիա շքեղ (Clarkia)
Pursh, 1813

Կլարկիա շքեղ (ռուս.՝ Кларкия изящная), պատկանում է ապուզանազգիների (իշախոտազգիների) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Հայաստանի պայմաններում մշակության մեջ հազվադեպ է պատահում, չնայած մեծ արժեք է ներկայացնում որպես քիչ աշխատարար և բարձր-դեկորատիվ ծաղկաբույս։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղաձիգ ճյուղերով խիտ, թփակալած` մինչև 60 սմ բարձրությամբ միամյա ծաղկաբույս է։ Տերևները նստադիր են, երկարավուն օվալաձև։ Ծաղիկները ծոցային են, հասարակ կամ լիաթերթիկ, սպիտակ, վարդագույն, մոխրագույն, մանուշակագույն։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, սակայն լավ է աճում և առատորեն ծաղկում է թեթև, ավազային հողերում։ Վատ է տանում թարմ օրգանական պարարտանյութերի առկայությունը։ Լուսասեր է և խոնավասեր։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը ցանում են ապրիլ-մայիսին` անմիջապես բաց գրունտում։ Քանի որ սերմերը շատ մանր են, ապա դրանք խոր ցանել չի կարելի։ Խառնում են մանր ավազի հետ և շաղ տալիս հողի մակերեսին։ Ծիլերն արագ են զարգանում։ Վերատնկումը տանում են միայն զարգացման ամենավաղ շրջանում։ Սերմնաբույսերը պետք է նոսրացնել այն հաշվով, որ բույսը բույսից գտնվի 20 սմ հեռավորության վրա։ Օգտագործում են խմբերով տնկելու, ինչպես նաև ծաղկադեկորատիվ զանազան ձևավորումներում։ Պիտանի է նաև որպես կտրած ծաղիկ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ լայնորեն են տարածված լիաթերթիկ ծաղկավոր հետևյալ սորտերը՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987»
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարկիա շքեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարկիա շքեղ» հոդվածին։