Կլարիսա Բաջեր
Կլարիսա Բաջեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1806[1] |
Ծննդավայր | Madison[2] |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1889[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Madison[1] |
Գերեզման | West Cemetery[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Floral belles from the green-house and garden? |
Մասնագիտություն | նկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող և գիտական պատկերազարդող |
Ամուսին | Milton Badger? |
Ծնողներ | հայր՝ George Munger? |
![]() |
Կլարիսա Բաջեր (անգլ.՝ Clarissa Munger Badger, մայիսի 20, 1806[1], Madison[2] - դեկտեմբերի 14, 1889[1], Madison[1]), ամերիկացի նկարչուհի և նկարազարդող, նկարել է նաև տեքստիլի վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1806 թվականի մայիսի 20-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն շրջանի Մադիսոն քաղաքում՝ դիմանկարիչ և փորագրող Ջորջ Մանգերի ու նրա կնոջ՝ Փարնել Քելսի Մանգերի ընտանիքում (Parnel Kelsey Munger)[3][4]։ Կլարիսայի ավագ եղբայրը՝ Ջորջը[5], և կրտսեր քույրը՝ Քերոլայնը, ևս դարձել են նկարիչներ։
1828 թվականին ամուսնացել է Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքի Հարավային եկեղեցու հովիվ սուրբ Միլթոն Բաջերի հետ ( Milton Badger)[6], որը հետագայում դարձել է ամերիկյան տնային միսիոներական ընկերության քարտուղարի օգնական։ Նրանք ունեցել են հինգ երեխա, որոնցից երկուսն են ապրել մինչև չափահասություն և երկուսն էլ դարձել են բժիշկ։ Նրա ամուսինը հիվանդացել է Բրայթի հիվանդությամբ, և նրանք տեղափոխվել են Կլարիսայի հայրենի քաղաքը, որտեղ 1873 թվականին ամուսինը մահացել է։
Կլարիսա Բաջերը մահացել է 1889 թվականի դեկտեմբերի 14-ին Մադիսոն քաղաքում։ Թաղված է West Cemetery քաղաքային գերեզմանատանը[7]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թվականին Կլարիսա Բաջերը մասնավոր կարգով C. M. Badger անվան տակ հրատարակել է «Flowers from Nature with Selected Poetry» գիրքը՝ ընտրյալ բանաստեղծություններով։ Դա եղել է Ուիլյամ Բրայանթի, Լիդիա Սիգուրնիի, Մերի Հոուիտի և այլ բանաստեղծների բանաստեղծությունների ժողովածուն՝ նկարազարդված նրա 13 ծաղկանկարներով։ Հնարավոր է, որ դա պատճառ է դարձել 1859 թվականի իր հաջորդ՝ «Wild Flowers Drawn and Colored from Nature» (նաև հայտնի է որպես «The Wild Flowers of America») գրքի համար, որը նկարազարդված է եղել տարբեր բույսերի 22 պատկերներով։ Գիրքը ներառել է բանաստեղծություններ, որոնք, ենթադրաբար, գրվել են հենց նկարչուհու կողմից՝ Լիդիա Սիգուրնիի ներածական բանաստեղծությամբ։ Այս գրքի մեկ օրինակը պատկանել է բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնին[8]։ Երկու գրքերի նկարազարդումները լայնորեն ընդօրինակվել են և նպաստել են Կլարիսայի՝ որպես առաջին կարգի բուսաբանական նկարչի հեղինակությանը։
Կլարիսայի «Floral Belles from the Green-House and Garden» երրորդ գիրքը, որը հրապարակվել է 16 վիմագրական նկարազարդումներով, նույնպես ուղեկցվել է պատկերված ծաղիկների մասին բանաստեղծական ստեղծագործություններով։
Կլարիսա Բաջերի ստեղծագործության հետազոտողները պարզել են, որ նա նաև նկարել է տեքստիլի վրա։ Նրա պահպանված աշխատանքները ներառում են ձեռքով նկարված ծաղկային ծածկոց և մետաքսե շարֆ՝ մի ծայրին ներկված վարդեր, իսկ մյուսին՝ պատատուկներ[3]։
- Որոշ աշխատանքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.madisonhistory.org/key-people/clarissa-munger-badger/
- ↑ 3,0 3,1 Madison Historical Society website.
- ↑ Bowman, Mira Chittenden, and Marjorie Lee Chittenden. «The Munger Sisters». Philip S. Platt, ed., Madison’s Heritage. Madison, CT: Madison Historical Society, 1964.
- ↑ George Nicholas Munger (1803—1882)
- ↑ Rev Milton Badger
- ↑ Clarissa Munger Badger
- ↑ Farr, Judith. The Gardens of Emily Dickinson. Harvard University Press, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Clarissa Munger (1806—1889)
- The Wild Flowers of America digitized by Harvard University
- Flickr album of work by Clarissa Munger Badger from Madison Historical Society
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարիսա Բաջեր» հոդվածին։ |
|