Jump to content

Կլարա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա
իտալ.՝ Clara
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1999(1999-10-25)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՎառեսե, Լոմբարդիա, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունLiceo Statale Alessandro Manzoni?
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
Ստորագրություն
Изображение автографа
 Clara Soccini Վիքիպահեստում

Կլարա Սոչինի, առավել հայտնի որպես Կլարա (իտալ.՝ Clara Soccini, հոկտեմբերի 25, 1999(1999-10-25)[1], Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա[1]), իտալացի երգչուհի, դերասանուհի և մոդել։

Կենսագրոթյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներ և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարան ծնվել է 1999 թվականին Վարեզեում, իր մանկությունն անցկացրել է Տրավեդոնա Մոնատեում՝ Վարեզեի նահանգում[2][3]։ Սովորել է Ալեսսանդրո Մանձոնիի անվան լեզվաբանական դպրոցում։ Բացի մայրենի իտալերենից, տիրապետում է անգլերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներին[4]։ Հաճախել է վոկալի և դաշնամուրի դասերի։

Կլարան իր մասնագիտական կարիերան սկսել է որպես մոդել, ինչի համար նա ստիպված է եղել տեղափոխվել Միլան[5][6]։

2020 թվականին որոշում է սկսել երաժշտական կարիերա։ 2020 թվականի օգոստոսին լույս է տեսնում «Io e te» թրեքը Նիկոլա Սիչիլիանոյի հետ դուետով[7]։ Նույն թվականի դեկտեմբերին թողարկվում է նրա առաջին «Freak» մենահամերգը։ Ավելի ուշ թողարկվում են «Ammirerò», «Bilico» և «Il tempo delle mele» սինգլները։

Թատերական դեբյուտ «Mare fuori»-ում և «Origami all’alba» երգի ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարան 2023 թվականին «Mare fuori» սերիալի երրորդ եթերաշրջանի շնորհանդեսի ժամանակ»

2023 թվականին Կլարան դեբյուտը կատարեց որպես դերասանուհի՝ մարմնավորելով Ջուլիային/Crazy J-ին հայտնի իտալական «Mare fuori» սերիալում[8]։ Այս դերը Կլարային մեծ ճանաչում բերեց։ Հատուկ սերիալի համար Մաթեո Պաոլիլոյի հետ ձայնագրվել է «Origami all’alba» ստեղծագործությունը, որը մեծ հիթ դարձավ և երեք անգամ արժանացավ պլատինե սերտիֆիկատի[9]։ Ավելի ուշ երգի մենակատարային տարբերակը ներառվեց Կլարայի դեբյուտային ալբոմում։

Սան Ռեմո փառատոն 2024

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարան հարցազրույց է տալիս «Radio Bruno»-ին Սան Ռեմո 2024 փառատոնին մասնակցելու ժամանակ

2023 թվականի դեկտեմբերի 19-ին Կլարան մասնակցեց Sanremo Giovani-ի (Երիտասարդ երաժիշտների Սան Ռեմո փառատոն) եզրափակչին «Boulevard» երգով՝ դառնալով հաղթող և հնարավորություն ստանալով մասնակցելու 2024 թվականին Սան Ռեմո երաժշտական փառատոնի հիմնական մրցույթում[10]։ «Boulevard» երգի համար Կլարան 2023 թվականի դեկտեմբերին արժանացել է նաև «Lunezia» մրցանակին՝ երաժշտական և գրական արժեքի համար։ Կլարան դարձավ առաջին աղջիկը, ում հաջողվեց հաղթել Sanremo Giovani-ում 2009 թվականից ի վեր։ Այն ժամանակ առաջին տեղը գրավեց երգչուհի Արիզան «Sincerità» երգով։

2024 թվականի փետրվարին մասնակցել է Սան Ռեմոյի փառատոնին «Diamanti grezzi» ստեղծագործությամբ։ Երգն զբաղեցրել է 24-րդ տեղը վերջնական վարկանիշում՝ արժանանալով Enzo Jannacci Nuovo IMAIE մրցանակին լավագույն կատարման համար և Siae Roma videoclip 2024 մրցանակին[11][12]։

Նույն տարվա մայիսին Կլարան համագործակցել է Icy Subzero-ի հետ «Ghetto Love» սինգլով[13]։

2024 թվականի սեպտեմբերին Կլարան դարձավ իտալական «Yamamay» ներքնազգեստի բրենդի գովազդային արշավի դեմքը[14]։

Սեպտեմբերի 4-ին Կլարան X սոցիալական ցանցում հայտարարեց «Nero Gotico» նոր սինգլի թողարկման մասին։

2025 թվական և վերադարձ Սան Ռեմո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականին Կլարան կրկին մասնակցեց Սան Ռեմո փառատոնին «Febbre» երգով, որը մրցութային սանդղակում զբաղեցրեց 27-րդ տեղը[15]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Տվյալներ Ամենաբարձր դիրքը չարթերում Հավաստագրում
Իտալիա
2024 Primo 6 ITA: ոսկի
Որպես մենակատար
Թվական Անվանում Հավաստագրում Ալբոմ
2020 Freak
— —
2021 Ammirerò
համատեղ: Kermit
— —
2021 Bilico
համատեղ: Seife
— —
2022 Il tempo delle mele
— —
2023 Origami all’alba
համատեղ: Matteo Paolillo և Lolloflow
ITA: պլատինե (4) Primo
2023 Cicatrice
— Primo
2023 Un milione di notti
համատեղ: Mr. Rain
ITA: պլատինե Pianeta di Miller

(ալբոմ Mr. Rain)

2023 Boulevard
— Primo
2024 Diamanti grezzi
ITA: պլատինե Primo
2024 Ragazzi fuori
ITA: ոսկե Primo
2024 Nero Gotico
— —
2025 Febbre
— —
Որպես հրավիրված կատարող
  • 2020 — Io e te (Nicola Siciliano Կլարայի հետ)
  • 2023 — Replay (MV Killa Կլարայի հետ)
  • 2024 — Ghetto Love (Icy Subzero Կլարայի հետ)
  • 2024 — Al Sole (Dani Faiv Կլարայի հետ)
  • 2024 — Golfo x Despecho (Lérica и Abraham Mateo Կլարայի հետ)
  • 2024 — America (Diss Gacha Կլարայի հետ)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mare fuori — հեռուստասերիալ (Rai 2, RaiPlay, 2023—2024)
  • Mare fuori #confessioni — վեբ-սերիալ (RaiPlay, Rai 2, 2024)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 https://www.tag24.it/579273-clara-soccini-eta-fidanzato-e-biografia-della-giulia-di-mare-fuori/
  2. ↑ «"Chi è Clara? Età, fidanzato, canzoni e Instagram"» (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  3. ↑ «"Chi è Clara? Ecco chi è Clara: scopri qui tutto sull'artista!"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  4. ↑ «"Clara: tra sex, moda e rock'n'roll"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. ↑ «"Clara Soccini: età, fidanzato e biografia della Giulia di Mare fuori"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  6. ↑ «"InTheMusic: CLARA, interview"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  7. ↑ «"Clara"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  8. ↑ «"Chi è Clara Soccini a Sanremo 2024, Crazy J in Mare Fuori: il successo e il disco di platino per Origami all'alba» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  9. ↑ «"Continua lo strepitoso successo di Origami all'alba che conquista il terzo disco di platino!"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  10. ↑ «"Clara Soccini ha vinto Sanremo Giovani con il singolo Boulevard"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  11. ↑ «"Sanremo 2024, Clara vince il Premio Jannacci: "Energia e grande sensibilità alla musica""» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  12. ↑ «"Sanremo, un altro premio per Clara. È suo il video rivelazione"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  13. ↑ «"Icy Subzero e Clara insieme per la prima volta in Ghetto Love"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 7-ին.
  14. ↑ «"Pubblicità Yamamay: Clara Soccini è la nuova ambassador, su"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. ↑ «"Clara a Sanremo 2025: "Sono carica e ci divertiremo", su TV Sorrisi e Canzoni"» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 16-ին.