Կլարա Ցետկինի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլարա Ցետկինի փողոց (այլ կիրառումներ)
Կլարա Ցետկինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն240 մետր
Անվանվել էԿլարա Ցետկին
Փոստային ինդեքս298612

Կլարա Ցետկինի փողոց (ռուս.՝ Улица Клары Цеткин), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից մեկի, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինի (1857-1933) պատվին։ Սկիզբ է առնում Լենինգրադյան փողոցից և ավարտվում Ռաբոչայա և Ուդառնիկի փողոցների հանգույցում։ Երկարությունը 240 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Կլարա Ցետկինի փողոցը սկսվում է Լենինգրադյան փողոցից, հատում Չերկասովի փողոցը և ավարտվում Ռաբոչայա և Ուդառնիկի փողոցների հանգույցում։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 240 մետր է։ Փողոցում կա համարակալված 25 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 14 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 11։

Կլարա Ցետկինի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից մեկի, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինի (1857-1933) պատվին։ 1889 թվականին նա մասնակցել է Փարիզում բացված II Ինտերնացիոնալի սահմանադիր կոնգրեսի նախապատրաստմանը և աշխատանքներին։ Սատարման է արժացել Ֆրիդրիխ Էնգելսի կողմից։ Հետագայում մասնակցել է II Ինտերնացիոնալի բոլոր կոնգրեսներին։ Կոպենհագենում 1910 թվականին կայացած սոցիալիստական միջազգային կոնֆերանսում Ցետկինի առաջարկությամբ որոշվել է մարտի 8-ը նշել Կանանց միջազգային օր։ 1920 թվականից մշտապես ընտրվել է Ռայխստագի պատգամավոր։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 152».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]