Կլարա Ռոքմոր
Կլարա Ռոքմոր | |
---|---|
Ի ծնե անուն | լիտ.՝ Clara Reisenberg |
Ծնվել է | մարտի 9, 1911[1] Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][3][…] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 10, 1998[4] (87 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][7][…] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8] |
Գերեզման | Ֆերնկլիֆ[9] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի, կոմպոզիտոր և երաժիշտ |
Գործիքներ | Տերմեն և ջութակ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Clara Rockmore Վիքիպահեստում |
Կլարա Ռոքմոր (անգլ.՝ Clara Rockmore, ծննդյամբ՝ Կլարա Արոնովնա Ռայզենբերգ մարտի 9, 1911[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][3][…] - մայիսի 10, 1998[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][7][…] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]) ամերիկացի երաժիշտ և տերմեն նվագող, ամերիկացի դաշնակարուհի Նադյա Ռայզենբերգի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլարա Ռոքմորը ծնվել է Վիլնոյում, 1911 թվականին։ Ծնողները եղել են բնիկ Կաունասից։ Ավագ քույրերն են՝ Նադյան (1904) և Աննան (1905)։ Հրաշամանուկ Կլարա Ռայզենբերգը սկսել է ջութակ սովորել հինգ տարեկան հասակում Պետրոգրադում, Լեոպոլդ Աուերի մոտ։ Այնուամենայնիվ, ավելի ուշ (իբր, ոսկորների ձևավորման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել էին մանկության տարիներին սովածության պատճառով հեղափոխական Ռուսաստանում), Կլարան առողջական խնդիրների պատճառներով թողել է ջութակահարի իր կարիերան։ 1922 թվականից նրա ընտանիքը հաստատվել է ԱՄՆ-ում։
1927 թվականին Կլարա Ռայզենբերգը հանդիպել է տերմեն գործիքի գյուտարար Լև Տերմենին, որն այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ում և անմիջապես նրանից սովորել է նվագել նոր գործիքը։
Լինելով վիրտուոզ ջութակահարուհի՝ նա արագորեն տիրապետել է տերմեն նվագելու արվեստին և արժանացել Լև Տերմենի ուշադրությանը։ Նա 18-ամյակի կապակցությամբ տորթ է նվեր ստացել, որն աշխատում էր տերմեն սկզբունքով․ երբ աղջիկը մոտեցել է, այն սկսել է պտտվել և տորթի մեջ գտնվող էլեկտրական մոմը սկսել վառվել։ Աղջկա շնորհիվ տերմենի գյուտը լայն ճանաչում է գտաել ԱՄՆ-ում։ Նա արժանացել է հայտնի դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկիի ուշադրությանը, որը գրել է կոնցերտ տերեմինի և նվագախմբի համար, որը Կլարան կատարել է Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ[10]։
Ունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն՝ նա մեծապես նպաստել է հենց գործիքի կատարելագործմանը (մասնավորապես, նա առաջարկել է ավելի «սուր» դարձնել ձայնի ծավալի կառավարման ալիքի բնութագրերը, որը փոխվում է ձախ ձեռքի ալեհավաքի օգնությամբ) և այն նվագելու տեխնիկան՝ ձգտելով կատարել դասական երգացանկ ( Ռախմանինովի «Վոկալիզ», Սեն-Սանսի «Կարապ» և այլն)։
Կլարա Ռոքմորը տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում և այլ երկրներում (երբեմն քրոջ՝ Նադիայի հետ որպես նվագակցող) և թողել է մի շարք ձայնագրություններ։ Անիս Ֆուլեյխանը հատուկ նրա համար կոնցերտ է գրել տերմենի և նվագախմբի համար, կոնցերտը կատարվել է Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու ղեկավարությամբ։ 1977 թվականին պրոդյուսեր Ռոբերտ Մուգը թողարկել է Կլարայի «Տերմինի արվեստը» (The Art of the Theremin») ալբոմը։
1991 թվականին Լև Տերմինը դստեր՝ Նատալյայի և թոռնուհու՝ Օլգայի հետ, Սթենֆորդի համալսարանի հրավերով այցելել է Միացյալ Նահանգներ և այնտեղ, ի թիվս այլոց, հանդիպեց Կլարա Ռոքմորի հետ։
Կլարա Ռոքմորը մահացել է 1998 թվականին Նյու Յորքում։
Ծննդյան 105-ամյակի առթիվ Google Doodle-ի կողմից հետմահու արժանացել է մրցանակի[11]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ярмолинец В. Умерла Клара Рокмор, уникальный исполнитель музыки на уникальном инструменте // Новое русское слово.— Нью-Йорк, 1998.— 13 мая (№ 30823).— С. 9: портр.
- Андрей Седых|Седых А. «Термен» Клары Рокмор: Музыка из воздуха // Новое русское слово.— Нью-Йорк, 1977.— 13 ноября (№ 24413).— С. 4: ил.
- Федорова Е. Музыка будущего // Новое русское слово.— Нью-Йорк, 1977.— 11 декабря (№ 24437).— С. 5.
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Art of the Theremin (1977)
- Clara Rockmore’s Lost Theremin Album (2006)
- Ionisation (1927—1945) (2011)
- Music in & On the Air (2011)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martin, Steven M. (Director) (1995). Theremin: An Electronic Odyssey (Film and DVD). MGM. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
- Moog, Robert (Producer) (1998). Clara Rockmore: The Greatest Theremin Virtuosa (Videotape (VHS)). Moog Music and Little Big Films. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
- Moog, Robert (Producer) (2005). Two Theremin Classics (DVD). Moog Music and Little Big Films.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136767303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.huffingtonpost.com/the-blog/2008/07/11/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 maniadb — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.mtv.com/news/1433717/electronic-music-pioneer-rockmore-dead/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.thereminworld.com/Article/13874/clara-rockmore-living-on
- ↑ 7,0 7,1 7,2 Allmusic — 1991.
- ↑ 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.findagrave.com/memorial/139242246/clara-rockmore
- ↑ «Александр Харьковский. Theremin — Голос Термена». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Clara Rockmore's 105th Birthday». www.google.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интервью с Кларой Рокмор на русском языке
- Страница Клары Рокмор на первом русскоязычном портале о терменвоксе
- Клара Рокмор: методика изучения терменвокса
- Интервью Клары Рокмор (1997)(անգլ.)
- Воспоминания внучатого племянника Рокмор Стива Шермана(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Ռոքմոր» հոդվածին։ |
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Մայիսի 10 մահեր
- 1998 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի երաժիշտներ
- Ամերիկայի հրեաներ
- Ամերիկացի դասական երաժիշտներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի ջութակահարներ
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Էլեկտրական երաժշտություն
- Լիտվացի երաժիշտներ
- Հրեա երաժիշտներ
- Ռուս ջութակահարներ