Կլարա Լուչիանի
Կլարա Լուչիանի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Clara Luciani |
Ծնվել է | հուլիսի 10, 1992 (28 տարեկան)[1] Մարտիգ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ֆրանսիական փոփ |
Մասնագիտություն | |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2011-այժմ |
Լեյբլ | Initial Artist Services? |
Կապված | Լանա Դել Ռեյ, Ֆրանսուազա Արդի, Բարբարա |
Կայք | claraluciani.com |
Clara Luciani Վիքիպահեստում |
Կլարա Լուչիանի (ֆր.՝ Clara Luciani; հուլիսի 10, 1992, Մարտիգ), ֆրանսիացի երգչուհի և երգերի հեղինակ[2][3][4][5]։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուչիանին կորսիկական ծագմամբ ընտանիքից է։ Նրա պապիկը, որին նա չէր ճանաչում, Այաչչոյից էր[6]։ Կլարա Լուչիանին մեծացել է Մարսելի Սետեմ լե Վալոն համայնքում։ Մինչև իր երաժշտական կարիերայի սկիզբը, նա սովորում էր Արվեստի պատմության քոլեջում։ Բացի այն, Լուչիանին աշխատում էր որպես պիցցայի խոհարար, դայակ, վաճառողուհի Զառայում և անգլերենի ուսուցչուհի։
2011 թվականին նա հանդիպել է La Femme խումբը, որտեղ նա ժամանակավորապես դարձել է կանացի ձայներից մեկը։ Նա մասնակցել է 2013 թվականին թողարկված «Psycho Tropical Berlin» ալբոմի երկու երգերին[7]։ Խումբը լքելուց հետո նա՝ Մաքսիմ Սոկոլինսկիի հետ ձևավորել է Hologram դուոն։
2015-2016 թվականներին նա նվագակցել է երգիչ Ռաֆաելին նրա «Somnambules» շրջագայության ժամանակ։
2017 թվականին նա հանդես է եկել Բենժամեն Բյոլեի հետ և թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Monstre d'amour.»-ը, որը ձայնագրվել է Բյոլեի (The Shoes խմբից) և Ամբրուազ Վիլոմի (Revolver խմբից) հետ[8]։
2018 թվականի ապրիլի 6-ին Կլարա Լուչիանին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Sainte-Victoire»-ը, որը լավ է ընդունվել մամուլի կողմից[9][10]։
2019 թվականի հունվարին նա շրջագայել է Ավստրալիայով, ելույթ ունենալով «So Frenchy So Chic» փառատոնների շարքում Մելբուռնում, Սիդնեյում, Ադելաիդայում և Բրիսբենում[11][12]։
Լուչիանին նշել է Ֆրանսուազա Հարդիին, Նիկոյին, Սերժ Գենսբուրգին, Միշել Լեգրանին և Փոլ ՄաքՔարթնիին որպես իր վրա ազդեցություն թողածների[13]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sainte-Victoire (2018)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես առաջնային արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «La grenade» (2019)
Որպես մասնակցող արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Avant tu riais» (Nekfeu՝ Կլարա Լուչիանիի մասնակցությամբ) (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Renault Gilles (10 June 2018)։ «Clara Luciani, montée victorieuse»։ Libération։ Վերցված է 24 January 2019
- ↑ Conte Christophe։ «Clara Luciani, la nouvelle perle pop française»։ Les Inrockuptibles։ Վերցված է հունվարի 24, 2019|date= 17 April 2047
- ↑ «Clara Luciani: Clara Luciani, "petite lumière" de la chanson française»։ Le Parisien։ ապրիլի 4, 2017։ Վերցված է հունվարի 25, 2019
- ↑ «Clara Luciani, voix joyeusement grave»։ Le Monde։ ապրիլի 7, 2018
- ↑ «Clara Luciani illumine-t-elle la pop?»։ L'Express.fr։ ապրիլի 18, 2018
- ↑ «"Je n'ai pas l'impression de vivre un succès"»։ Les Inrocks։ օգոստոսի 19, 2018
- ↑ «Clara Luciani : la "petite lumière" de la pop française»։ France Inter։ մարտի 12, 2018
- ↑ «Clara Luciani : "Enfant, j'étais la petite fille mise sur le côté"»։ Le Figaro
- ↑ «Clara Luciani, une "Sainte Victoire" foudroyante»։ Franceinfo։ ապրիլի 9, 2018
- ↑ «'Sainte-Victoire', le premier album de Clara Luciani est une belle réussite»։ France Inter։ ապրիլի 10, 2018
- ↑ «So Frenchy, so fierce: cheers to a fiery female line-up»։ Sydney Morning Herald։ հունվարի 14, 2019
- ↑ «So Frenchy So Chic Review @ Brisbane Powerhouse»։ scenestr։ հունվարի 22, 2019
- ↑ «Interview : reprises, féminisme et guilty pleasures avec Clara Luciani»։ TSUGI։ հուլիսի 3, 2018
|