Կլարա Աուտերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Կլարա Աուտերի
իտալերեն՝ Clara Auteri Pepe
Կլարա Աուտերի.jpg
Ծնվել էմայիսի 19, 1918(1918-05-19)[1]
ԾննդավայրԿալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա
Մահացել էհունիսի 16, 2018(2018-06-16) (100 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն և Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերթատրոն և Կինեմատոգրաֆիա

Կլարա Աուտերի (իտալերեն՝ Clara Auteri), ամուսնությունից հետո Կլարա Աուտերի Պեպե (իտալերեն՝ Clara Auteri Pepe), մայիսի 19, 1918(1918-05-19)[1], Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա - հունիսի 16, 2018(2018-06-16), Միլան, Իտալիա[2]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Աուտերին իր կարիերան սկսել է թատրոնում՝ խաղալով ոչ մեծ դեր։ 1937 թվականին ծանոթանում է դերասան Նիկո Պեպեի հետ, որի հետ ավելի ուշ ամուսնանում է։ Ամուսնությունից հետո փոխում է կուսական ազգանունը և վերցնում ամուսնունը։

Միաժամանակ Կլարան նկարահանվել է ամսագրերում, մասնակցել է ռադիոբեմադրություններին։ Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շատ էր նկարահանվում ֆիլմերում։ Հենց այդ տարիներին էլ փայլուն խաղալով երկրորդական դերեր՝ արժանացավ հանդիսատեսի և քննադատների համակրանքին։

Կլարա Աուտերին խաղացել է Վիտորիո Դե Սիկայի «Ուրբաթ Թերեզան» ֆիլմում՝ 1941 թվականին։ Հաջորդ տարի դերասանուհին նկարահանվում է նույն ռեժիսորի «Գարիբալդիականը մենաստանում» ֆիլմում։ Ակտիվ մասնակցել է վոդևիլների ներկայացումներին Տոտոյի և Աննա Մանյանիի հետ։ Դերասանուհու կարապի երգը ֆիլմում դարձավ Ալբինո Պրինչիպեի «Օր, կյանք» ֆիլմը՝ 1970 թվականին։

Հատընտիր ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Ռեժիսոր Դեր
1941 «Ուրբաթ Թերեզան»

իտալերեն՝ Teresa Venerdì

Վիտտորիո դե Սիկա Ջուզեպինա
1942 «Կոմսուհի Կաստիլիոնե»

իտալերեն՝ La contessa Castiglione

Ֆլավիո Կալցավարա Մարտինա
«Փոքրիկ ուսուցչուհին»

իտալերեն՝ La maestrina

Ջորջո Բիանկի ուսուցչուհի
«Գարիբալդիականը մենաստանում»

իտալերեն՝ Un garibaldino al convento

Վիտորիո Դե Սիկա Ջելտրուդե Կորբետի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]