Կլավդիա Կոստինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլավդիա Կոստինա
Ծնվել էհունվարի 20 (փետրվարի 1), 1900
Պոկրով, Պետուշինսկի շրջան, Վլադիմիրի մարզ
Մահացել էհունիսի 4, 1978(1978-06-04) (78 տարեկանում)
Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Գործունեության ոլորտերկրաբուսաբանություն
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Ստալինյան մրցանակ և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Kostina

Կլավդիա Ֆեոոդորովնա Կոստինա (ռուս.՝ Клавдия Фёдоровна Ко́стина, հունվարի 20 (փետրվարի 1), 1900, Պոկրով, Պետուշինսկի շրջան, Վլադիմիրի մարզ - հունիսի 4, 1978(1978-06-04), Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բուսաբանագետ և սելեկցիոներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիա Ֆեոոդորովնա Կոստինան ծնվել է 1900 թվականի հունվարի 7-ին (հունվարի 20-ին), Պոկրով քաղաքում (այժմ՝ Վլադիմիրի մարզ): Ավարտել է 1925 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան: Այնուհետև նա տեղափոխվել է Ղրիմ և սկսեց աշխատել Նիկիտսկու բուսաբանական այգում: Մի քանի տարի անց Կլաուդիա Ֆեդորովնան աշխատանքի է անցնում Լենինգրադի Բուսաբուծության համամիութենական ինստիտուտում, և շուտով դառնում կորիզավոր մրգերի բաժնի վարիչը: 1928 թվականին Կոստինան արշավախմբի կազմում մեկնում է Կենտրոնական Ասիա, Կովկաս և Ղրիմ՝ ծիրանի ու դեղձի մշակությունը ուսումնասիրելու: 1932 թվականից նա սկսեց զբաղվել ծիրանի մշակության գործունեությամբ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կլաուդիա Ֆեդորովնան աշխատել է պտուղբանջարեղենի ինստիտուտում, այնուհետև՝ Օիրոտ-Տուրում: Պատերազմից հետո նա վերադարձավ Նիկիտկի բուսաբանական այգի[1]:

Անցյալ դարի 40-ականների վերջին Կ.Կոստինան աշխատում էր Յալթայի Նիկիտսկու անվան բուսաբանական այգում և սկսեց ուսումնասիրել պատերազմից հետո Ղրիմի հարավային ափերին մնացած լքված այգիները: Այնտեղ նա հայտնաբերեց կեռասի սալորի բազմաթիվ տեսակներ, որոնց պտուղները հասունանում էին տնական սալորից մեկ ամիս շուտ, հուլիսին ծիրանի հետ միասին: Դրանց միակ թերությունը պտղի փոքր չափերն էին: Կալիֆորնիայում Լյութեր Բյորբանկի կողմից բուծված չինական սալորի խոշոր սորտերի լավագույն տեսակները խաչասերելով՝ Կոստինան ստացավ հիբրիդային սալորի առաջին սորտերը, որոնք վաղ հասունացման և էկոլոգիական հարմարվողականության տեսանկյունից համապատասխանում էին սալորի եվրոպական տեսակներին իրենց մեծ չափերով և բարձրորակ պտուղներով: Հատկապես տարածված է «բերքառատ» տեսակը (Դոնբասում ցրտադիմացկուն տեսակը, Սևահողային շրջանի հարավում այն արդեն ցրտադիմացկուն չէր)[2]:

Կլաուդիա Ֆեդորովնա Կոստինան մահացել է Ղրիմում, 1978 թվականի հունիսի 4-ին:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Культура абрикосов в Ферганской долине (1931)
  • К развитию культуры абрикоса в СССР (1934)
  • К изучению рода Prunus Focke (1935)
  • Абрикос (1936)

Կ.Կոստինայի անունով բույսերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armeniaca kostinae E.N.Lomakin, 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юшев, А. А.։ «Костина Клавдия Федоровна»։ Всероссийский институт растениеводства։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է 2013-06-21 
  2. Сычов А. И. Китайская слива // Сады России. — 2016. — № 8.