Կլավդիա Բոյարսկիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլավդիա Բոյարսկիխ
RUSMARKA-1773.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`Клавдия Боярских
Ազգություն`ռուս
Մասնագիտացում`դահուկորդ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`1939 նոյեմբերի 11
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վերին Պիշմա, Սվերդլովսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ`դեկտեմբերի 12, 2009(2009-12-12) (տարիքը 70)
Մահվան վայր`Ռուսաստան Եկատերինբուրգ, Ռուսաստան

Կլավդիա Սերգեևնա Բոյարսկիխ (ռուս.՝ Кла́вдия Серге́евна Боя́рских, 11 նոյեմբերի, 1939, Վերին Պիշմա, Սվերդլովսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ - 12 դեկտեմբերի, 2009, Եկատերինբուրգ, Ռուսաստան), ռուս դահուկորդ։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (5 կմ մրցատարածությունում՝ 1964 թվականին, 10 կմ մրցատարածությունում՝ 1964 թվականին, փոխանցավազք 3х5 կմ 1964 թվականին), աշխարհի կրկնակի չեմպիոն (10 կմ մրցատարածությունում՝ 1966 թվականին, փոխանցավազք 3х5 կմ՝ 1966 թվականին) և ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (5 կմ մրցատարածությունում՝ 1964, 1966, 1967 թվականներին, 10 կմ մրցատարածությունում՝ 1966 թվականին), փոխանցավազք 4х5 կմ՝ 1964, 1967 թվականներին)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլավդիա Բոյարսկիխը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 11-ին։ 1964 թվականին նա հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում ու ընդգրկվել երկրի օլիմպիական հավաքականում։ Ինսբրուքում անցկացված 1964 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Կլավդիա Բոյարսկիխն արժանացել է դահուկավազքի տարբեր ձևերում շնորհվող բոլոր հնարավոր ոսկե մեդալներին (դահուկավազք 5 և 10 կմ մրցատարածություններում, ինչպես նաև փոխանցավազք 3х5 կմ մրցատարածությունում)։ Ընդ որում՝ նա դառնում է օլիմպիական առաջին չեմպիոնը 5 կմ մրցատարածությունում, որ առաջին անգամ էր ներկայացված Օլիմպիական խաղերում։ 1966 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Օսլոյում, Կլավդիա Բոյարսկիխը հաղթել է 10 կմ մրցատարածությունում ու 3х5 կմ փոխանցավազքում, իսկ 5 կմ մրցատարածությունում արժանացել է արծաթե մեդալի (վերջնագծին է հասել Ալևտինա Պավլովա Կոլչինայից հետո)։

Կլավդիա Բոյարսկիխը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1965)։ Հանդես է եկել «Труд» (Սվերդլովսկ) ակումբի կազմում։ Բոյարսկիխն ավարտել է Սվերդլովսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում (ներկայում՝ Եկատերինբուրգի Ուրալի պետական մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ)։

Մարզական կարիերան Կլավդիա Բոյարսկիխն ավարտել է 1968 թվականին: Դրանից հետո որպես մարզիչ աշխատել է «Լոկոմոտիվ» (Եկատերինբուրգ) ակումբում, դասավանդել է Ուրալի ճարտարագիտական ինստիտուտում։

Կլավդիա Բոյարսկիխը մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 12-ին Եկատերինբուրգում։

Եկատերինբուրգի «Լոկոմոտիվ» դահուկասպորտի բազայում ամեն տարի անցկացվում են Կլավդիա Բոյարսկիխի անվան գավաթի մրցություններ[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]