Jump to content

Կլաուս Ռիֆբյերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Ռիֆբյերգ
Ծնվել էդեկտեմբերի 15, 1931(1931-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, DK
Մահացել էապրիլի 4, 2015(2015-04-04)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, DK
ՔաղաքացիությունԴանիայի Թագավորություն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1951)
Ազդվել էՅոհանես Ենսեն
ԵրկերTerminal Innocence? և Konfrontation?
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան, բանաստեղծ, լրագրող, գրական քննադատ, կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, երգերի հեղինակ և վիպասան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներSynne Rifbjerg?[10]
 Klaus Rifbjerg Վիքիպահեստում

Կլաուս Ռիֆբյերգ (դանիերեն՝ Klaus Rifbjerg. դեկտեմբերի 15, 1931(1931-12-15)[1][2][3][…], Կոպենհագեն, DK - ապրիլի 4, 2015(2015-04-04)[1][2][3][…], Կոպենհագեն, DK), դանիացի գրող։ Հեղինակել է ավելի քան 170 վեպ, գիրք և էսսե[11]: 1965 թվականին որպես համապրոդյուսեր մասնակցել է «4x4» ֆիլմի նկարահանումներին, ֆիլմ, որը ներկայացվել է Մոսկվայի 4-րդ միջազգային կինոփառատոնում[12]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիֆբյերգը ծնվել է Կոպենհագենում, մանկավարժների ընտանիքում: Մեծացել, հասակ է առել Ամագեր կղզում, որը քաղաքի մի մասն է: Դպրոցն ավարտելուց հետո անգլերեն և գրականություն է ուսումնասիրել Կոպենհագենում, ապա մեկ տարի ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում։

Նրա համար բեկումնային էր 1958 թվականը, երբ հրատարակեց իր Den kroniske Uskyld վեպը։ 1985 թվականին, ռեժիսոր Էդվարդ Ֆլեմինգը էկրանավորել է այն։ Դրանից հետո նա հրատարակել է ավելի քան 100 վեպ, ինչպես նաև բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուներ, պիեսներ, հեռուստատեսային և ռադիո պիեսներ, ֆիլմերի սցենարներ, մանկական գրքեր և օրագրություններ։ Ռիֆբյերգը գործել է նաև որպես լրագրող և քննադատ: Բացի այդ, Վիլլի Սյորենսենի հետ եղել է «Վինդրոզեն» հրատարակության խմբագիրը, 1984-1991 թվականներին էլ՝ «Գիլդենդալի» գրական բաժնի տնօրենը:

Ի թիվս այլ պարգևների՝ նա արժանացել է Շվեդիայի ակադեմիայի սկանդինավյան մրցանակի (1999), որը հայտնի է որպես «փոքր Նոբել», Սկանդինավյան խորհրդի գրականության մրցանակի (1970), Ռանգստեդլունդ մրցանակի (2009) և Դանիայի ակադեմիայի գլխավոր մրցանակի (1966):

Ռիֆբյերգը դիտվում էր որպես դանիերեն ստեղծագործած առաջին իսկական մոդեռնիստ հեղինակը, քանի որ 1960-ականներին նա ավելի ու ավելի էր դիմում փորձարարության, որի գագաթնակետն էր Աննա (jeg) Աննա վեպը: 1970 թվականից սկսած մոտ 25 տարի ժամանակամիջոցում նրա գրած ստեղծագործություններից շատերը ծավալով ու կոմպոզիցիայով ավելի ազատ են, հաճախ հումորային կամ հեգնական, շատ անգամ գլխավոր հերոսը թողնվում է քաոսային իրավիճակում մենակ իր էքզիստենցիալ և հոգեբանական կապերի հետ. Հիմնական թեման երեխաների և ինքնությունը հաստատելու նրանց դժվարությունների պատկերումն է: Ռիֆբյերգի 2000-ականների աշխատանքները ներշնչանքի նոր աղբյուրներ ունեին. դրանք պատմական իրադարձություններն էին:

Ռիֆբյերգը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 83 տարեկան հասակում, Կոպենհագենում[13][14]:

  • Under vejr med mig selv (1956)
  • Efterkrig (1957)
  • Den kroniske usskyld (1958)
  • Konfrontation (1960)
  • Օգ Անդրե պատմաբան (1964)
  • Operaelskeren (1966)
  • Lonni og Karl (1968)
  • Anna (jeg) Anna (1969)
  • Lena Jørgensen Klintevej 4 2650 Hvidovre (1971)
  • Tak for Turen (1975)
  • De hellige aber (1981);
  • Falsk forår (1984)
  • Tukuma (1984)
  • Krigen (1991)
  • Nansen og Johansen (2002)
  • Knastørre digte/Strohtrockene Gedichte (2009);

Պարգևներ և մեծարանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի քննադատների մրցանակ (1965): Դանիայի ակադեմիայի մեծ մրցանակ (1966): Ընտրվել է Դանիայի ակադեմիայի անդամ (1967): Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ (1970): Շվեդիայի ակադեմիայի գրական մրցանակ (1999): Rungstedlund հիմնադրամի մրցանակ (2009):

Ռիֆբյերգի արձակ և չափածո գործերից թարգմանվել ու հրատարակվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն և այլ լեզուներով: Գրողի մասին ռեժիսոր Յորգեն Լետը վավերագրական ֆիլմ է նկարահանել (1975):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. ↑ http://www.dramatiker.dk/danske-dramtikeres-haederspris.html
  5. ↑ https://denstoredanske.lex.dk/Klaus_Rifbjerg
  6. ↑ http://blicherselskabet.dk/?cat=9
  7. ↑ https://nordjyske.dk/nyheder/limfjordsegnens-litteraturpriser/0484366c-9d63-4714-a9ad-79938dfaee03
  8. ↑ Соколова Т. А. Литературные премии Швеции (ռուս.) — Мурманск: Мурманская государственная областная универсальная научная библиотека, 2013. — С. 6. — 114 с.
  9. ↑ https://skagenskunstmuseer.dk/museer/drachmanns-hus/drachmannlegatet/
  10. ↑ https://danskefilm.dk/skuespiller.php?id=19389
  11. ↑ Afterbeat. En samtale med Klaus Rifbjerg, Henrik Juul Jensen, 1996, 87-16-14257-8
  12. ↑ «4th Moscow International Film Festival (1965)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. ↑ «Klaus Rifbjerg skrev over 150 titler - nu er han død» (դանիերեն). Information.dk. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  14. ↑ Danmarks Radio (2015 թ․ ապրիլի 5). «Forfatteren Klaus Rifbjerg er død» [The author Klaus Rifbjerg is dead]. dr.dk (դանիերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Krysztofiak-Kaszyńska M. Powieść jako diagnoza społeczna: jednostka i społeczeństwo w powieściach duńskiego pisarza Klausa Rifbjerga. Poznań: Wydawn. Nauk. Uniwersytetu im. Adama Mickiewicza w Poznaniu, 1981
  • Bonde Jensen J. Klaus Rifbjergs poesi. København: Babette, 1986
  • Schiander Gray С. Klaus Rifbjerg. New York: Greenwood Press, 1986
  • Bonde Jensen J. Klaus Rifbjergs prosa. København: Babette, 1989
  • Jørgensen J. C. Spinatfugl: Klaus Rifbjerg om sit liv med pressen. København: Gyldendal, 1995
  • Kramhøft Jakob, Kramhøft Janus. Kærligheden er alt: et portræt af Klaus Rifbjerg. København: Tiderne Skifter, 2003
  • Lauritzen P.M. Rifbjerg på kornet. København: Gyldendal, 2006

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Ռիֆբյերգ» հոդվածին։