Կլաուս Շիլլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլաուս Շիլլինգ
գերմ.՝ Claus Schilling
Claus Schilling.jpg
Ծնվել էհուլիսի 5, 1871(1871-07-05)[1]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիա
Մահացել էմայիսի 28, 1946(1946-05-28)[1] (74 տարեկանում)
Մահվան վայրԼեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Կրոնհրաժարում կաթոլիկությունից
Մասնագիտությունռազմական բժիշկ և concentration camp guard
ԱշխատավայրRKI? և Դախաու
Klaus Karl Schilling Վիքիպահեստում

Կլաուս Կարլ Շիլլինգ (գերմ.՝ Claus Schilling, հուլիսի 5, 1871(1871-07-05)[1], Մյունխեն, Բավարիա - մայիսի 28, 1946(1946-05-28)[1], Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի), գերմանացի բժիշկ, Դախաու համակենտրոնացման ճամբարում զբաղվել է կալանավորների վրա փորձարկումներ կատարելով: Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո դատապարտվել և 1946 թվականին մահապատժի է ենթարկվել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուս Շիլլինգը ծնվել է 1871 թվականի հուլիսի 5-ին Մյունխենում: Հենց այդ քաղաքում բժշկություն է ուսանել: 1895 թվականին ստացել է դոկտորության կոչում: Գերմանական կայսրության աֆրիկյան գաղութներում զբաղվել է բժշկական պրակտիկայով: Որպես արևադարձային հիվանդությունների մասնագետ 1905 թվականին հրավիրվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտ:

1936 թվականին Կլաուս Շիլլինգը տեղափոխվել է Իտալիա: Այդտեղ, Իտալիայի կառավարության հրամանով, ուսումնասիրել է պատվաստանյութը, որը կիրառվել է Իտալո-Եթովպիական երկրորդ պատերազմի ժամանակ բռնկված մալարիայի ժամանակ: Շիլլինգին հնարավորություն են տվել բժշկական փորձարկումներ կատարել Վոլտերրայի և Սան Նիկոլլո դի Սիենայի հոգեբուժարանների հիվանդների վրա[2]: Գերմանիայի կառավարությունը մասամբ ֆինանսավորել է նրա հետազոտությունները[2]:

1941 թվականին վերադարձել է Գերմանիա: 1942 թվականի սկզբին Շիլլինգը Հայնրիխ Հիմլերի հրամանով ուղարկվում է Դախաու համակենտրոնացման ճամբարի լաբորատորիա՝ մալարիա հիվանդությունն ուսումնասիրելու նպատակով[2]: Բժիշկը մոտ հազար մարդու վրա է կատարել փորձարկումներ, որոնցից մահացել են 300-ից 400 կալանավոր[2]:

Պատերազմից հետո կալանավորվել է: 1945 թվականի հոկտեմբերի 13-ին դատապարտվել է մահվան: Կախաղան է բարձրացվել 1946 թվականի մայիսի 28-ին Լանդսբերգի բանտում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hulverscheidt, Marion. «German Malariology Experiments with Humans, Supported by the DFG Until 1945». Man, Medicine, and the State: The Human Body as an Object of Government Sponsored Medical Research in the 20th Century, Beiträge zur Geschichte der Deutschen Forschungsgemeinschaft Volume 2. Ed. Wolfgang Uwe Eckhart. Stuttgart: Franz Steiner Verlag, 2006. ISBN 3-515-08794-X, ISBN 978-3-515-08794-0. Pp. 221—236.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich – Wer war was vor und nach 1945. 2. Auflage. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2007, S. 535.
  • Ernst Klee: Auschwitz, die NS-Medizin und ihre Opfer. 3. Auflage. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 1997, ISBN 3-596-14906-1.
  • Holger Lessing: Der erste Dachauer Prozess (1945/46). Nomos, Baden-Baden 1993, ISBN 3-7890-2933-5.
  • Case No. 000-50-2 (US vs. Martin Gottfried Weiss et al.) Tried 13 Dec. 45 (PDF-Datei; 39,0 MB; englisch).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]