Կլաուս Բարբիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Բարբիե
գերմ.՝ Klaus Barbie
հոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1][2][3][…] - սեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[2][4][5] (77 տարեկան) կամ սեպտեմբերի 23, 1991(1991-09-23)[6] (77 տարեկան)
ԾննդավայրԲադ Գոդեսբերգ, Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5]
Մահվան վայրPierre-Bénite[5]
Գերեզմանանհայտ[7]
Քաղաքացիություն Գերմանիա և  Բոլիվիա
ԶորատեսակՍՍ զորքեր
ԿոչումHauptsturmführer?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Երկաթե խաչ
և «Մարտական ծառայությունների համար» խաչ

Կլաուս Բարբիե (գերմ.՝ Klaus Barbie, հոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1][2][3][…], Բադ Գոդեսբերգ, Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] - սեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[2][4][5] կամ սեպտեմբերի 23, 1991(1991-09-23)[6], Pierre-Bénite[5]), գերմանացի ռազմական հանցագործ, որը դատապարտվել է 1947 և 1987 թվականներին։ Հայտնի է «լիոնյան մսագործ» և «Լիոնի դահիճ» անուններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուսը դպրոցն ավարտում է Թրիերում։ Դրանից հետո, 1934 թվականին, նա համալրում է ՍՍ-ի շարքերը, որտեղ ծառայելով հասնում է հաուպտշտուրմֆյուրերի աստիճանի, ինչը հավասարազոր էր կապիտանի կոչմանը։ 1937 թվականին Բարբիեն մտնում է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը։ 1941 թվականից 1942 թվականներին Հաագայում հրեական հարցերի բաժնի անդամ էր։ Բելգիայում նրա ղեկավարությամբ կտտանքների են ենթարկում ավստրիացի գրող Ժան Ամերիին։ Հարավային Ֆրանսիայում Վիշիի ռեժիմի հաստատումից հետո, 1942 թվականի նոյեմբերին Բարբիեն որպես գեստապոյի տնօրեն ղեկավարում է Լիոնի IV ոստիկանական բաժանմունքը և անվտանգության ծառայությունը։

Մինչև 1944 թվականը Կլաուս Բարբիեն պատասխանատու էր Դիմադրության շարժման մասնակիցների կտտանքների և սպանությունների համար, այդ թվում և Ժան Մուլենի։ Բարբիեին է վերագրվում նաև այլ մեղսագրումներ, այդ թվում և Սեն Ժենի Լավալում զանգվածային սպանությունների իրականացումը, «Իզյոյի երեխաների» արտաքսումը, ինչպես նաև զանգվածային գնդակահարություններ Մոնլյուկի բանտում։ Նա գործում էր ծայրահեղ դաժանությամբ ու սառնասրտությամբ։ Պատերազմի ավարտից հետո Բարբիեն վերադառնում է Գերմանիա։

1945 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործություններ կատարելու համար Կլաուս Բարբիեն 1947 թվականից Ֆրանսիայում հեռակա կերպով դատապարտվել է մահապատժի։ Նույն թվականին նա դառնում է ԱՄՆ-ի գաղտնի հակահետախուզության ծառայության գործակալ[8]։ Ամերիկացիների օգնությամբ Բարբիեն 1951 թվականին գաղթում է Ամերիկա՝ Բոլիվիա՝ Կլաուս Ալտման անունով, որտեղ Բոլիվիայի քաղաքացիություն է ձեռք բերում։ Ըստ որոշ տվյալների, Չե Գևարայի իշխանության տարիներին Բարբիեն հակապարտիզանական կառավարական ուժերում խորհրդատու է եղել[9][10]։

1980 թվականից 1981 թվականներին եղել է Բոլիվիայի նախագահ Լուիս Գարսիա Մեսայի անվտանգության խորհրդատու։ Մեծ դերակատարում է ունեցել նեոֆաշիստական գարսիամեսիզմի տարածման գործում[11][12]։

1952 թվականի նոյեմբերին Բարբիեն Լիոնում, կրկին հեռակա կարգով, դատապարտվում է մահապատժի՝ խաղաղ բնակչության և Յուրայի լեռներում Դիմադրության շարժման մասնակիցների դեմ հանցագործությունների համար։ Եվս մեկ դատավարություն կայանում է 1954 թվականին, որտեղ Բարբիեն կրկին մահվան է դատապարտվում Սեն Ժենի Լավալեում և Մոնլյուկի բանտում կատարած սպանությունների համար։

Ֆրանսիացի լրագրող, նացիստների որսորդ Սերժ և Բեատա Կլարսֆելդ ամուսիններին հաջողվում է 1970-ական թվականներին Բոլիվիայում գտնել Բարբիեին։

Բարբիեի դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Կլաուս Բարբիեին Բոլիվիան հանձնում է Ֆրանսիային, որտեղ նրան կանգնեցնում են դատարանի առաջ։ Դատավարությունը սկսվել է 1987 թվականի մայիսի 11-ին և ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվում։ 1987 թվականի հուլիսի 4-ին Բարբիեն դատապարտվում է մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար։ Դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտում։

Կլաուս Բարբիեն իր մահկանացուն կնքում է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին ֆրանսիական բանտում՝ քաղցկեղից։

Փաստավավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «Բարբիե» գործողություն, պետության գործը / Opération Barbie, une affaire d'États (ռեժիսոր Բերտրան Դելե / Bertrand Delais)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Memory, the Holocaust, and French Justice. The Bousquet and Touvier Affairs / edited by Richard J. Golsan ; translations by Lucy Golsan and Richard J. Golsan. Hanover: University Press of New England [for] Dartmouth College, 1996. 217 p.
  • Peter Hammerschmidt: Deckname Adler – Klaus Barbie und die westlichen Geheimdienste. S. Fischer, Frankfurt am Main 2014, ISBN 978-3-10-029610-8.
  • Peter Hammerschmidt: Die Tatsache allein, daß V-43 118 SS-Hauptsturmführer war, schließt nicht aus, ihn als Quelle zu verwenden. Der Bundesnachrichtendienst und sein Agent Klaus Barbie. In: Zeitschrift für Geschichtswissenschaft. (ZfG), 59. Jahrgang, 4/2011. Metropol Verlag, Berlin 2011, S. 333–349. peterhammerschmidt.de Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
  • Walther Fekl: Affaires Barbie / René Bousquet / Paul Touvier / Maurice Papon. In: Bernhard Schmidt, Jürgen Doll, W. F., Siegfried Loewe, Fritz Taubert (Hrsg.): Frankreich-Lexikon. 2. Auflage. Erich Schmidt, Berlin 2005, ISBN 3-503-06184-3, S. 39 ff.
  • Horst J. Andel: Kollaboration und [[Résistance. Der Fall Barbie. Herbig, München 1987, ISBN 3-7766-1508-7. (Ullstein, Berlin 1995, ISBN 3-548-33199-8)
  • Tom Bower: Klaus Barbie. Lyon, Augsburg, La Paz. Karriere eines Gestapo-Chefs. Berlin 1984, ISBN 3-88022-295-9. (Erstausgabe: Klaus Barbie, the Butcher of Lyons. Michael Joseph, London 1984, ISBN 0-7181-2327-1)
  • Richard J. Golsan (Hrsg.): Memory, the Holocaust, and French Justice. The Bousquet and Touvier Affairs. Dartmouth College, University Press of New England.
  • Eberhard Jäckel u. a. (Hrsg.): Enzyklopädie des Holocaust: die Verfolgung und Ermordung der europäischen Juden. Argon, Berlin 1993, ISBN 3-87024-300-7.
  • Erwin Nippert: Der Henker von Lyon. In: Erwin Nippert: Die Maske des Kunsthändlers. Ereignisse, Tatsachen, Zusammenhänge. Militärverlag der DDR, Berlin 1983. (erw. Auflage. 1985, ISBN 3-327-00830-2; S. 75–121) (ursprünglich Illustrierten-Berichte mit Fotos und Dokumenten)
  • Thomas Schnitzler: Klaus Barbie in Trier – auf den Spuren einer NS-Kriegsverbrecherkarriere: mit einem Anhang autobiografischer Dokumente. In: Neues Trierisches Jahrbuch. 45 (2005), S. 101–126.
  • Paul Dreyfus: Die Resistance. Geschichte des französischen Widerstands. Heyne, München 1979, ISBN 3-453-48050-3. (journalistisch; der Autor erzählt, er habe Barbie 1976 in La Paz gesprochen, Inhalt des angeblichen Gesprächs. S. 90–102)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. Find A Grave — 1996.
  8. Wolfe, Robert (2001 թ․ սեպտեմբերի 19). «Analysis of the Investigative Records Repository file of Klaus Barbie». Interagency Working Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  9. «Barbie 'boasted of hunting down Che'» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Klaus Barbie» (իտալերեն). olokaustos.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  11. Bolivia. Transition to Democracy Rex A. Hudson and Dennis M. Hanratty, editors. Bolivia: A Country Study. Washington: GPO for the Library of Congress, 1989.
  12. When it rains it pours: Klaus Barbie was behind a coup in Bolivia in 1980

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Բարբիե» հոդվածին։