Կլաուդիո Ջենտիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիո Ջենտիլե
իտալ.՝ Claudio Gentile
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1953(1953-09-27)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՏրիպոլի, Լիբիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Gold Collar for Sports Merit
 Claudio Gentile Վիքիպահեստում

Կլաուդիո Ջենտիլե (իտալ.՝ Claudio Gentile, սեպտեմբերի 27, 1953(1953-09-27)[1][2], Տրիպոլի, Լիբիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի խաղացող, մարզիչ, 1982 թվականի աշխարհի չեմպիոն։

Կլաուդիո Ջենտիլեն ծնվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ սիցիլիական ընտանիքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիո Ջենտիլեն կարիերայի սկզբում «Վարեզե» և «Արոնա» ակումբներում խաղացել է որպես եզրային կիսապաշտպան և եզրային պաշտպան։ 1973 թվականին նա տեղափոխվել է«Յուվենտուս», որտեղ խաղացել է պաշտպանի դիրքում։ Այստեղ նա խաղացել է մեկ այլ հիանալի խաղացողի՝ Գաետանո Շիրեայի հետ։ «Յուվենտուսի» կազմում Ջենտիլեն հաղթական խաղ է ունեցել է Իտալիայի առաջնության 6 խաղերում, ՈՒԵՖԱ-ի գավաթի և եվրոպական սուպերգավաթի խաղերում։ Յուվեից հետո նա երեք տարի խաղացել է «Ֆիորենտինայում», այնուհետև տեղափոխվել է Սերիա Բ«Պյաչենցա» և ավարտել է կարիերան։

Միջազգային ճանաչում Ջենտիլեն ստացել է 1982 թվականին, երբ մասնակցել է աշխարհի առաջնության խաղերին։ Դիեգո Մարադոնայի ղեկավարած Արգենտինայի հետ խաղում Ջենտիլեն անհատական խաղէ ունեցել այդ ֆուտբոլիստի դեմ և թույլ չի տվել նրան ցուցադրել իր ամբողջ ներուժը։ Այս խաղում Իտալիան հաղթել է 2:1 հաշվով։ Խաղից հետո նա ասել է. «Ֆուտբոլը պարուհիների համար չէ»[3]։ Հաջորդ խաղը Իտալիան անցկացրել է Բրազիլիայի հավաքականի դեմ։ Այս անգամ Կլաուդիոն անձնական խաղ է ցուցադրել մեկ այլ հիանալի ֆուտբոլիստի՝ Զիկոյի դեմ։ Այս խաղում Իտալիայի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով։ Ջենտիլեն չի մասնակցել Լեհաստանի հետ կիսաեզրափակիչ խաղին՝ Արգենտինայի և Բրազիլիայի հետ խաղերում ստացած դեղին քարտերի պատճառով, բայց մասնակցել է եզրափակիչ Իտալիա-Գերմանիա խաղին և դարձել աշխարհի չեմպիոն։ Իտալիան հաղթել է Գերմանիային 3:1 հաշվով։ Հետաքրքիր է, որ առաջին հինգ խաղերում Ջենտիլեն մորուքով էր, իսկ եզրափակիչում՝ առանց մորուքի։

Կարիերան ավարտելուց հետո Ջենտիլեն դարձել է մարզիչ, նրան վստահվել է մարզել Իտալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը։ Նրա թիմը դուրս է եկել 2002 թվականի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ, հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 2004 թվականին, բայց 2006 թվականի մրցաշարում նույնիսկ դուրս չի եկել խմբից, ինչի պատճառով Ջենտիլեն ազատվել է աշխատանքից։ Ջենտիլեն Իտալիայի հավաքականին մարզել է 2004 թվականի Օլիմպիադայում, որտեղ Իտալիայի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ փուլ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն. 2004
  • 2004 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Отморозки мирового футбола». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]