Կլաուդիա Բուբալո
| Կլաուդիա Բուբալո | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | հանդբոլիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 17, 1970 (56 տարեկան) |
| Ծննդավայր | Հարավսլավիա |
| Ակումբ | Metz Handball? |
Կլաուդիա Բուբալո (խորվաթերեն՝ Klaudija Bubalo. ծնյալ Կլիկովաց / Klikovac. մարտի 17, 1970, Հարավսլավիա), խորվաթ նախկին ձեռնագնդորդուհի[1]: Հանդես է եկել Զագրեբի «Կրաշ» ու RK Lokomotiva և ֆրանսիական Մեց քաղաքի Metz Handball թիմերում[2] (վերջինիս կազմում նվաճել է Ֆրանսիայի առաջնության չեմպիոնուհու և գավաթակրի տիտղոսները): Ընդգրկվել է Հարավսլավիայի, այնուհետև՝ Խորվաթիայի ձեռքի գնդակի կանանց ազգային հավաքականում, մասնակցել ռեկորդային թվով՝ 170 հանդիպումների: Մարզական ողջ կարիերայի ընթացքում խփել է ավելի քան 750 գոլ:
Ձեռքի գնդակի պարապմունքների հաճախել է դեռահաս տարիքից՝ դեռևս հիմնական դպրոցում սովորելիս հետևելով ֆիզկուլտուրայի իր ուսուցչի խորհրդին[3]:
1997-1998 մրցաշրջանում Զագրեբի «Կրաշ» թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի ձեռքի գնդակի ֆեդերացիայի գավաթակիրների գավաթի / 1997–98 EHF Women's Cup Winners' Cup-ի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը[4][5]:
Հարավսլավիայի կանանց ազգային հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել 1991 թվականին Աթենքում կայացած Միջերկրածովյան խաղերում[6]: Այդ խաղերի չեմպիոնուհի է հռչակվել նաև 1993 թվականին, բայց արդեն Խորվաթիայի հավաքականի կազմում, իսկ 1997 թվականին հռչակվել է փոխչեմպիոնուհի:
Խորվաթիայի կանանց ազգային հավաքականի կազմում մասնակցել է նաև 1997 թ. աշխարհի առաջնությանը. թիմն այդ մրցումներում ընդհանուր հաշվարկով գրավել է 6-րդ տեղը[7]:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային մրցումներում
- Եվրոպայի ձեռքի գնդակի ֆեդերացիայի գավաթակիրների գավաթի 1997-1998 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (Զագրեբի «Կրաշ» թիմի կազմում)
- Ազգային մրցումներ
- Ֆրանսիայի 1999-2000 և 2000-2001 մրցաշրջանների առաջնությունների չեմպիոնուհի (Metz Handball թիմի կազմում)
- Ֆրանսիայի գավաթի 2000-2001 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (Metz Handball թիմի կազմում)
Ազգային հավաքականներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջերկրածովյան խաղերում
- Ոսկե մեդալ 1991 թ., Հարավսլավիայի հավաքականի կազմում
- Ոսկե մեդալ 1993 թ., Խորվաթիայի հավաքականի կազմում
- Արծաթե մեդալ 1997 թ., Խորվաթիայի հավաքականի կազմում
- Աշխարհի առաջնությունում
- 6-րդ տեղ՝ 1997 թ. աշխարհի առաջնությունում
Անհատական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 թվականին ճանաչվել է Խորվաթիայի «Տարվա ձեռնագնդորդուհի»:
- Ընդգրկվել է 1997 թ. աշխարհի առաջնության լավագույն գոլահարների տասնյակում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dalmatinski kvartet, Pressing, prilog Slobodne Dalmacije, priredio Marko Bilić, 8. rujna 2003.
- ↑ «Klaudija Bubalo Player». history.eurohandball.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Prof. Vesna Čondić, »Sjećanja učitelja i bivših učenika: Klaudija Bubalo«, Španček - ljetopis OŠ Ante Kovačića, Zagreb, Školska knjiga, 2004.
- ↑ «Kras Zagreb». history.eurohandball.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Kras Zagreb». history.eurohandball.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ OKSCG
- ↑ «13. Hallenhandball-WM der Frauen 1997» (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eurohandball Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
|