Կլայվ Կասլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլայվ Կասլեր
անգլ.՝ Clive Cussler
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1931(1931-07-15)[1][2]
ԾննդավայրՕրորա (Իլինոյս), Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 24, 2020(2020-02-24)[3][4] (88 տարեկան)
Մահվան վայրՍկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
ԳերեզմանDallas Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊասադենայի քաղաքի քոլեջ և Alhambra High School?
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և հնագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDayna Cussler?[4] և Dirk Cussler?[4]
Կայքnuma.net
 Clive Cussler Վիքիպահեստում

Կլայվ Կասլեր (անգլ.՝ Clive Cussler[5] հուլիսի 15, 1931(1931-07-15)[1][2], Օրորա (Իլինոյս), Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 24, 2020(2020-02-24)[3][4], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի գրող, սցենարիստ, դետեկտիվ և արկածային վեպերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ամերիկյան Իլինոյս նահանգում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ալֆամբրայում, Կալիֆորնիա նահանգում։ Երկու տարի սովորել է քոլեջում, այնուհետև Կորեայում ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում։ Ծառայության ավարտից հետո աշխատել է գովազդային բիզնեսում։ 1965 թվականից սկսել է գրել։ 1973 թվականին հրատարակվեց նրա առաջին վեպը՝ «Միջերկրածովյան ծովահեն»։ Լայն ճանաչում է ստացել իր երրորդ «Բարձրացնել Տիանիտկը» վեպի հրապարակումից, իսկ հետո էկրանավորումից հետո։ Կասլերի գրքերը հրատարակվել են ավելի քան 100 միլիոն տպաքանակով։

1980 թվականին թողարկվեց «Բարձրացնել Տիտանիկը» ֆիլմը՝ նրա համանուն վեպի հիման վրա։ Նա շատ դուր չի եկել Կասսլերին, ով դրանից հետո երկար ժամանակ համաձայնություն չի տվել իր ստեղծագործությունների էկրանավորմանը։ Այդ պատճառով միայն 2005 թվականին թողարկվեց Կասլերի «Սահարա» վեպի հիման վրա հաջորդ ֆիլմը։

Գրական գործունեությանը զուգահեռ՝ երկար ժամանակ զբաղվել է խորտակված նավերի որոնմամբ ու վերականգնամբ։ Նրա հիմնադրած ծովային և Ստորջրյա հետազոտությունների գործակալության (NUMA: National Underwater Marine Agency) հաշվին, որը գրողի ստեղծագործություններում դարձել է համանուն կազմակերպության նախատիպ, ավելի քան 60 եզակի գտածոներ, այդ թվում՝ «Հենլի» լեգենդար սուզանավը, որը համարվում էր անհետ կորած։ Կասլերը և նրա գործակալությունը եղել են «Կուրսկ» ատոմային սուզանավի վերելքի աշխատանքների նախապատրաստման խորհրդատուների թվում։

Եղել է այնպիսի կազմակերպությունների իրական անդամ, ինչպիսիք են «Հետազոտողների ակումբը», «Թագավորական աշխարհագրական հասարակությունը», Ա«մերիկյան օվկիանոսագիտական հասարակությունը», բազմաթիվ մրցանակների դափնեկիր։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիա «Դիրկ Փիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973՝ Միջերկրական պիաստր (աղետի ազդանշան)
  • 1975՝ Այսբերգ
  • 1976՝ Բարձրացնել Տիտանիկը
  • 1978՝ Աղվես-03
  • 1981՝ Գիշերային արշավանք
  • 1983՝ Խաղաղօվկիանոսյան հորձանուտ
  • 1984՝ Նավակողի համար
  • 1986՝ Ցիկլոպ
  • 1988՝ Գանձ
  • 1990՝ Վիշապ
  • 1992՝ Սահարա
  • 1994՝ Ինկերի ոսկին
  • 1996՝ Հարվածային ալիք (Невидимый убийца)
  • 1997՝ Ջրհեղեղի եզրին
  • 1999՝ Ատնլանտիդա (Ատնլանտիդայի գանձը)
  • 2001՝ Վալհալայի որոնումներով
  • 2003՝ Տրոյական ոդիսականը
  • 2004՝ Սև քամի
  • 2006՝ Չինգիսխանի գանձը
  • 2008՝ Արկտիկական դրեյֆ
  • 2010՝ Փշրված կիսալուսին
  • 2012՝ Պոսեյդոնի նետը
  • 2014՝ Հավանյան փոթորիկ
  • 2016՝ Odessa Sea

1 Չնայած այն հանգամանքին, որ «Խաղաղօվկիանոսյան հորձանուտ» հրատարակվել է 1983, այն գրվել և նկարագրել իրադարձությունները մինչև «Միջերկրական ծովահեն»։ Կասլերը նախաբանում ավելացրել է, որ «Բարձրացնել Տիտանիկը» գիրքը կոչում է չորրորդ, այլ ոչ թե երրորդ։

Սերիա «ՆՈՒՄԱ դոսյե»[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջին ութ գրքերը համահեղինակ են Փոլ Քեմփրեկոսի հետ, որին հաջորդում են Գրեմ Բրաունի հետ։

  • 1999՝ Օձ
  • 2000՝ Կապույտ ոսկի
  • 2002՝ Կրակոտ սառույց
  • 2003՝ White Death
  • 2004՝ Կորած քաղաքը
  • 2005՝ Polar Shift
  • 2007՝ Նավագնաց
  • 2009՝ Մեդուզա
  • 2011՝ Մահվան մեքենա
  • 2012՝ Մետաղական փոթորիկ
  • 2013՝ Zero Hour
  • 2014՝ Ghost Ship
  • 2015՝ The Pharaon`s Secret

Սերիա «Օրեգոնի քրոնիկները»[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջին երկու գրքերը համահեղինակ են Քրեյգ Դիրգոյի հետ, որին հաջորդում է Ջեք դյու Բրյուլիի հետ։

  • 2003՝ Ոսկե Բուդդա
  • 2004՝ Սուրբ քարը
  • 2005՝ Սև պահապանները
  • 2006՝ Կմախքների ափը
  • 2008՝ Ժանտախտային նավը
  • 2009՝ Ծովահեն
  • 2010՝ Լուռ ջրերը
  • 2011՝ Ջունգլի
  • 2013՝ Mirage
  • 2015՝ Piranha

Սերիա «Իսահակ Բելլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

սկսած Սաբոտաժնիկ վեպից՝ Ջասթին Սքոթի համահեղինակությամբ։

  • 2007՝ Հալածում
  • 2009՝ Նենգադուլավոր
  • 2010՝ Լրտես
  • 2011՝ Մրցարշավ
  • 2012՝ Գող
  • 2013՝ Գործադուլավոր
  • 2014՝ Բուտլեգեր
  • 2015՝ Վարձու մարդասպանը
  • 2016՝ The Gungster
  • 2017՝ The Cutthroat

Սերիա «Ֆարգոյի արկածները»[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջին երեք գրքերը համահեղինակ են Գրանթ Բլեքվուդի հետ, չորրորդը և հինգերորդը Թոմաս Փերիի հետ, վեցերորդ և յոթերորդ Ռասել Բլեյքի հետ, ութերորդ և իններորդ Ռոբին Բարսելոնայի հետ։

  • 2009՝ Սպարտայի ոսկին
  • 2010՝ Կորցրած կայսրությունը
  • 2011՝ Թագավորություն
  • 2012՝ Աթիլայի Գանձերը
  • 2013՝ Մայա զայրույթը
  • 2014՝ Երկնքի աչքը
  • 2015՝ The Solomon Curse
  • 2016՝ Ծովահեն։ Գանձերի բանալին
  • 2017՝ The Romanov Ransom

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]