Կլայպեդայի համալսարան
Կլայպեդայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1991 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կլայպեդա |
Կայք | ku.lt |
![]() ![]() Կլայպեդայի համալսարան, Լիտվա | |
![]() |
Կլայպեդայի համալսարան (լիտ.՝ Klaipėdos universitetas, KU, ԿՀ), Արևմտյան Լիտվայի Կլայպեդա քաղաք-նավահանգստի պետական գլխավոր համալսարանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը ձևավորվել է 1991 թվականի հունվարի 1-ին[2] Սեյմի որոշմամբ Լիտվական ԽՍՀ խոշոր բուհերի մասնաճյուղերի հիման վրա, որոնք մինչ այդ գործել էին Կլայպեդայում[3]։ Առաջին ընդունելությունը կազմել է 1,8 հազար ուսանող երեք ֆակուլտետներում՝ բնական-հումանիտար, ծովային և մանկավարժական։ 2014 թվականին համալսարանում հաշվվում են 5,3 հազար ուսանող և 630 աշխատակից (2013), համալսարանն առաջարկում է բակալավրի աստիճան 58 գիտաճյուղում, մասնագետ՝ 3, մագիստրոս՝ 56 գիտաճյուղում, դոկտոր՝ 10։ 1995 թվականին համալսարանում ստեղծվել է ուսանողական խորհուրդ։ Հիմնականում ուսուցումն իրականացվում է լիտվերեն։ 2010 թվականին բացվել է եվրոպական հետազոտությունների մագիստրոսական ծրագիր (European studies), որտեղ դասավանդումը կարող է իրականացվել անգլերեն։ 2015 թվականից սկսվել է բակալավրի ընդունելություն ռուսերենով։ Համալսարանը խրախուսում է ուսանողների ճկունությունը, այդ իսկ պատճառով Erasmus+ ծրագրի շրջանակում համագործակցության համաձայնագիր է կնքված տարբեր երկրների համալսարանների հետ՝ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Իսպանիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Մալթա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆրանսիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Թուրքիա, Գերմանիա[4]։ Ամեն տարի համալսարանում սովորում են մոտավորապես 80 օտարերկրացի ուսանող։ Համալսարանի մոտ 120 ուսանող մեկ կամ երկու կիսամյակ գնում կամ գալիս են սովորելու արտասահմանում։ Աշխարհում համալսարանը ճանաչման է հասել Ժուվեդրա (Ճայ) պարային խմբի շնորհիվ, որը բազմիցս առաջին տեղ է գրավել լատինամերիկյան պարերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Ղեկավար մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղեկավարման հիմնական մարմիններն են Խորհուրդը, Սենատը և համալսարանի ռեկտորը։ Ռեկտորին ենթական են երեք պրոռեկտոր՝ գիտական պրոռեկտոր, ուսումնական պրոռեկտոր և ենթակառուցվածքների ու զարգացման պրոռեկտոր։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս համալսարանն ունի 5 ֆակուլտետ, 5 ինստիտուտ և 1 ակադեմիա.
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծովային տեխնոլոգիաներ և բնական գիտություններ,
- մանկավարժական և հումանիտար գիտություններ,
- սոցիալական գիտություններ,
- բժշկություն,
- արվեստ։
Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծովային[5],
- շարունակական կրթության,
- Բալթյան ծովեզերքի շրջակայքի նախագծման և հետազոտությունների ինստիտուտ,
- Բալթյան տարածաշրջանի հնագիտության և պատմության ինստիտուտ,
- մեխատրոնիկա։
Ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արվեստի։
Համալսարանի ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆեսոր Դոնատաս Շվիտրա (1991—1993)
- Պրոֆեսոր Ստասիս Վաիտեկունաս (1993—2001),
- Պրոֆեսոր Վլադաս Ժուլկուս (2002—2011),
- Պրոֆեսոր Վայդուտիս Լաուրենաս (2011—2014),
- Պրոֆեսոր Էյմուտիս Յուզելյունաս (2014 թվականից)։
Պատվավոր դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիտաուտաս Կավոլիս (1995) (ԱՄՆ, փիլիսոփա, պրոֆեսոր),
- Վիլյուս Պետերայտիս (1995) (Կանադա, Փոքր Լիտվայի ֆոնդի նախագահ),
- Ալֆրեդաս Վելյուս (1995) (ԱՄՆ, Աստվածաշնչի լիտվերեն թարգմանիչ),
- Ստաստիս Անթանաս Բաչկիս (1996) (լիտվացի դիվանագետ, քաղաքական գործիչ, գիտնական հասարակական գործիչ),
- Ալֆոնսաս Ժալիս (1996) (Կլայպեդայի համալսարանի ստեղծման նախաձեռնող),
- Վիտաուտաս Լանդսբերգիս (1997) (քաղաքական, հասարակական գործիչ, պրոֆեսոր, Եվրոպայի պառլամենտի անդամ)
- Անթանաս Վայչյուս (1997) (Տելշյայի եպիսկոպոս),
- Ջոն Վ. Հայդեն (1997) (Մեծ Բրիտանիա, Բրեդֆորդի համալսարան, Բալթիկայի ուսուցման պրոֆեսոր),
- Ալգիս Միցկունաս (2000) (ԱՄՆ, փիլիսոփա, պրոֆեսոր),
- Կեյո Վիտանեն (2000) (Ֆինլանդիա, ռեկտոր, Տուրկուի համալսարան, պրոֆեսոր),
- Բրոնիսլովաս Լուբիս (2000) (Կլասկո ընկերության նախագահ),
- Գուիդո Միխելինի (2000) (Պարմի համալսարանի պրոֆեսոր, Իտալիա),
- Վալենտինաս Շերնաս (2000) (Ռուջերի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ),
- Վալդաս Ադամկուս (2008) (Լիտվայի նախագահ),
- Ջոհեն Դ. Ռեյնջ (2010) (Գրեյսվալդի համալսարանի պրոֆեսոր, Գերմանիա),
- Անդրեյ Կլեմեշև (2010) (Բալթյան ֆեդերալ համալսարանի ռեկտոր, Ռուսաստան),
- Վալդիս Զատլերս (2011)(Լատվիայի նախագահ),
- Թոմաս Վենցլովա (2012) (պրոֆեսոր, էսսեագիր, հրատարակիչ),
- Ադամ Միխնիկ (2012) (լեհ հասարակական գործիչ, լրագրող, այլախոհ),
- Վիկտոր Վիտաուտաս Կլեմաս (2013) (պրոֆեսոր, Դելավարի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ),
- Վիտաուտաս Յակելայտիս (2013) (արվեստի և մշակույթի հասարակական գործիչ),
- Կիոստի Ուրպոնեն (2016) (Լապլանդիայի համալսարանի պրոֆեսոր, Ֆինլանդիա),
- Հելենա Լեյնո Լիլպի (2016) (պրոֆեսոր, Տուրկուի համալսարան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «NORTHERN EUROPE - SHIPPING, MARITIME, LOGISTICS, SUPPLY CHAIN EDUCATION AND TRAINING»։ EduMaritime.com։ Վերցված է մայիսի 31, 2015
- ↑ «About the University...»։ Klaipėda University։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-25-ին։ Վերցված է 2010-03-01
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2012-04-19
- ↑ «KLAIPĖDA UNIVERSITY AT KLAIPĖDA, LITHUANIA»։ EduMaritime.com։ Վերցված է մայիսի 31, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|