Կլադոգրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլադոգրամ, ժամանակակից կենսաբանական դասակարգման հիմնական հասկացություններից մեկը, գրաֆիկ, որն արտացոլում է տաքսոնների միջև եղած ծագումնաբանական կապերը։

Կլադոգրամ, որը ցույց է տալիս բազմախոզանների դասերի միջև ծագումնաբանական կապերը

Կլադոգրամում ընդունված է առանձնացնել ծայրամասային խմբեր(խմբեր, որոնք գտնվում են ճյուղերի ծայրերին), հանգույցներ և միջհանգույցային միացումներ(հանգույցները միացնող գծեր)։ Կլադոգրամի ինֆորմացիոն պարունակությունը կայանում է ճյուղավորման հաջորդականության մեջ։ Միջհանգուցային միացումները, ծայրամասային խմբերիդասավորության հստակ ձևը չունեն ինֆորմացիոն որևէ նշանակություն։ Երբեմն կլադոգրամում ցույց են տրվում մոնոֆիլիայի մասին այս կամ այն հիպոթեզը հաստատող սինապոմորֆիան և երկրաբանական ժամանակաշրջանը։

Կլադոգրամի, ֆենոգրամի և ֆիլոգենետիկ ծառի տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ֆենոգրամի` կլադոգրամը չի արտացոլում ծայրամասային խմբերի նմանության քանակական աստիճանը։ Այն ցույց է տալիս էվոլյուցիոն իրադարձությունների հաջորդականության մասին հիպոթեզը, որը հանգեցրել է ծագումնաբանական կապերի նման հիերարխիայի ձևավորմանը։ Ի տարբերություն ֆիլոգենետիկ ծառի` կլադոգրամի հանգույցները և միջհանգուցային միացումները չեն կարող կառուցվել իրականում գոյատևած օրգանիզմներին, ծայրամասային խմբերի նախնիներին կամ վարկածային խմբերին համապատասխան։ Կլադոգրամն իրենից ներկայացնում է հայտնի(ոչ թե վարկածային) խմբերի միջև ծագումնաբանական կապերի սխեմատիկ պատկերը, լինեն դրանք բրածո, թե ժամանակակից, յուրաքանչյուրը դիտարկվում է որպես ծայրամասային խումբ։ Ամենից առաջ սա կապված է կլադիստիկ դասակարգման մեջ նաախնի խմբերի ունեցած վիճելի կարգավիճակից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wiley E. O. (1981) Phylogenetics: The Theory and Practice of Phylogenetic Systematics. New York: Wiley Interscience.