Կիևի դրամայի և կատակերգության թատրոն Դնեպրի ձախ ափին
Կիևի դրամայի և կատակերգության թատրոն Դնեպրի ձախ ափին | |
---|---|
Տեսակ | թատրոն և թատերախումբ |
Երկիր | Ուկրաինա |
Գտնվելու վայրը | Կիև |
Հիմնադրման ամսաթիվ | 1978 |
Կայք | drama-comedy.kiev.ua |
Կիևի դրամայի և կատակերգության թատրոն Դնեպրի ձախ ափին (ուկրաիներեն՝ Київський державний академічний театр драми і комедії на лівому березі Дніпра), թատրոն Կիևում, որը գտնվում է Բուլվարի 25 հասցեյում։
Թատրոնի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայի այլ թատրոնների շարքում Կիևի դրամայի և կատակերգության թատրոնը հատուկ տեղ է զբաղեցնում։ Թատրոնը, որը առաջացել է 1970-ականներին, այսօր էլ հայտնի է և լայնորեն ճանաչված է հանդիսատեսների, հեղինակների շրջանակներում։ Թատրոնի թատերախմբի առաջին ժողովը տեղի է ունեցել 1978 թվականի սեպտեմբերի 7-ին, իսկ առաջին պրեմիերան 1979 թվականի ապրիլի 21-ին։ Թատրոնի հիմնադիրն ու ղեկավարը Ուկրաինայի ժողովրդական արտիստ Էդուարդ Մարկովիչ Միտնիցկին է։ Թատրոնի կառուցման ժամանակ մեծ դեր է ունեցել խորհրդային դերասան, վաստակավոր արտիստ, Ուկրաինայի ԽՍՀ դափնեկիր Պավել Սեմյոնովիչ Մորոզենկոն։ Պավել Սեմյոնովիչը, արդեն մեծ դերասան ստեղծագործական և հասարակական մեծ ներդրում ունեցավ երիտասարդ դրամայի և կատակերգության թատրոնի անձնակազմի վրա։ Մորզենկոն աշխատել է թատրոնում մինչև 1982 թվականը[1]։
Շատ տարիներ թատրոնը սեփական տարածք չի ունեցել։ Ներկայացումները բեմադրվեցին բոլոր թատրոններում և Կիևի գրեթե բոլոր մշակույթի պալատներում, այդ թվում «Ուկրաինա» և «Հոկտեմբերյան» պալատներում։
1982 թվականի մայիսին քաղաքային իշխանությունը երիտասարդ թատրոնին հանձնել է Կոսմոս կինոթատրոնի շենքը։
Թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների։ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ և Բալթյան երկրների «Բալթյան տուն» փառատոնին, Բրեստում՝ «Սպիտակ Վեժա», Գոմելում, Տոլյատիում, Բրյանսկում ռուս դասականների, Լվովում՝ «Ոսկե առյուծ» և այլ փառատոների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Такая короткая и счастливая жизнь…» В Киевском театре драмы и комедии на левом берегу Днепра прошёл вечер памяти актёра Павла Морозенко. Газета «Зеркало недели. Украина» 05. 06. 1998