Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիա
| Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիա | |
|---|---|
| Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն և կինոստուդիա |
| Երկիր | |
| Հապավում | Кіностудія ім. О. Довженка |
| Հիմնադրված | 1927 |
| Գլխադասային գրասենյակ | Կիև, Ուկրաինա |
| Անվանված է | Ալեքսանդր Դովժենկո |
| Կայք | dovzhenkofilm.com.ua(ուկր.) |
Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա (ուկրաիներեն՝ Національна кіностудія художніх фільмів імені Олександра Довженка), ուկրաինական պետական կինոստուդիա:
1922 թվականին հիմնադրվել է որպես Կիևի կինոֆաբրիկա ՀՈՒՖԿՎ (համաուկրաինական ֆոտոկինովարչություն), 1930 թվականից կոչվել է «Ուկրաինֆիլմ», 1939 թվականից՝ Կիևի կինոստուդիա (1957 թվականից՝ Ա. Դովժենկոյի անվան), 1993 թվականից՝ Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա:
Գտնվում է Բերեստեյսկի պողոտա, 44 հասցեում (Ալեքսանդր Դովժենկո փողոցի և Իվան Բագրյանիի անվան այգու միջև)։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 13,5 հա:
80 տարվա ընթացքում կինոստուդիայում ստեղծվել է մոտ հազար ֆիլմ[1]։
Ձեռքբերումների թվում են 75 միջազգային և 65 համամիութենական կինոփառատոների մրցանակներ, 19 պետական և 9 հանրապետական մրցանակներ, հանրապետական և երիտասարդական կինոֆորումների մրցանակներ[2]։
Կինոստուդիային կից գործում է Ա. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիայի թանգարանը[3]:
Կինոստուդիայի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում առաջին «լրիվ արտադրական ցիկլի առաջադեմ կինոֆաբրիկայի» նախագիծը մշակվել և հաստատվել է 1925 թվականին։ Մրցույթի 20 մասնակիցների թվում հաղթել է ճարտարապետ Վալերիան Ռիկովի նախագիծը, որով նախատեսվում էր ստեղծել 40 հեկտար մակերեսով հզոր համալիր, որը պետք է թողարկեր տարեկան 60-100 ֆիլմ, ունենար Կենտրոնական լաբորատորիա և կինոապարատների պատրաստման գործարան[2]։
Ճարտարապետական նախագծի մշակմանը մասնակցել է ճարտարապետ Պավել Սավիչը։ Աշխատանքային գծագրերը կատարել են Իվան Մալոզյոմովը և Սեմյոն Բարզիլովիչը[4]։
Նոր կինոստուդիայի ամենայուրահատուկ կառույցը դարձել է նկարահանման տաղավարը՝ ավելի քան երկուսուկես հազար քառակուսի մետր մակերեսով, մոտ 100 մետր երկարությամբ, 40 մետր լայնությամբ և 16 մետր բարձրությամբ: Ըստ նախագծի, որն արվել է դեռևս համր կինոյի դարաշրջանում, տաղավարում կարող էին միաժամանակ աշխատել 15 ռեժիսորական խմբեր և նկարահանել տարբեր բարդության ու չափերի դեկորացիաներով ֆիլմեր։
Տաղավարի մուտքը եղել է լայն ավտոմատ դարպաս, որտեղով նկարահանման հրապարակ կարելի էր տեղափոխել ոչ միայն մեքենաներ, այլև ինքնաթիռ, տանկ կամ շոգեքարշ։ Տաղավարի շուրջ կառուցվել է պատշգամբների օղակ, որպեսզի հնարավոր լինի տեսարաններ նկարահանել տարբեր բարձունքներից։ Առաստաղի վրա տեղադրվել է յոթ կախովի մայթ։ Եզակի է եղել նաև տաղավարի հատակը. այն բարձրանում և բացում էր երկու մետր խորության երկու լողավազան՝ 20x12 և 20x20 մետր չափսերով:
Կինոֆաբրիկան կառուցվել է մեծ տեմպերով, և 1927 թվականի հոկտեմբերի 12-ին այնտեղ սկսել է նկարահանվել առաջին ֆիլմը՝ «Վանկան և «Վրիժառուն», որի ռեժիսորն է եղել Ակսել Լունդինը։
Կայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականներին էկրան են բարձրացելլ երկու կարճամետրաժ գեղարվեստական վավերագրական ժապավեններ՝ Միխայիլ Կաուֆմանի «Մանկամսուր» և նրա եղբոր՝ Դեյվիդ Կաուֆմանի (ավելի հայտնի է Ձիգա Վերտով կեղծանունով) «Տասնմեկերորդը»:
Կիևի կինոֆաբրիկան սկսել է լիարժեք աշխատել 1928 թվականի դեկտեմբերի 1-ից։ 1929 թվականին այստեղ թողարկվել է տասը ֆիլմ, այդ թվում՝ Ձիգա Վերտովի «Կինոխցիկով մարդը» նորարարական վավերագրական ֆիլմը։ Վերջինս Ալեքսանդր Դովժենկոյի «Երկիր» ֆիլմի հետ միասին, որը ստեղծվել է Կիևի կինոֆաբրիկայում 1930 թվականին, ընդգրկվել է համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցների ցանկում[5][6]։
Նույն 1930 թվականին կինոֆաբրիկայում թողարկվել է ուկրաինական և սովետական առաջին հնչուն ֆիլմը՝ Ձիգա Վերտովի «Էնտուզիազմ։ Դոնբասի սիմֆոնիան» վավերագրական ժապավենը:
1930-ական թվականները եղել են կինոստուդիայի կայացման տարիներ։ Վարպետները կարողացել են տիիրապետել ձայնին և գույնին, որոնք զգալիորեն ընդլայնում էին կինոյի հնարավորությունները։ Նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Ալեքսանդր Դովժենկոյի «Իվան» ֆիլմը, ռեժիսոր Էդուարդ Պենցլինի «Կործանիչներ» դրաման սկսնակ դերասան Մարկ Բեռնեսի մասնակցությամբ[7], առաջին խորհրդային ֆիլմ-օպերան՝ «Նատալկա-Պոլտավկա» և կինոստուդիայի առաջին գունավոր ֆիլմը՝ «Սորոչինյան տոնավաճառը» ռեժիսոր Նիկոլայ Էկկի կողմից, որը նկարահանվել է 1939 թվականին։ Աշխատանքների տեմպին խանգարել է պատերազմը[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կիևի կինոստուդիան տարհանվել է Տաշքենդ, որտեղ էլ շարունակել է աշխատանքները։ Այդ ժամանակահատվածում այստեղ նկարահանվել է Մարկ Դոնսկոյի «Ծիածան» ռազմական դրաման, որն արժանացել է Ամերիկյան կինոքննադատների ասոցիացիայի բարձրագույն մրցանակի և Daily News թերթի մրցանակի լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, որը ցուցադրվել է ԱՄՆ-ում 1944 թվականին[5][9]։
Կիև վերադառնալուց հետո` 1940-ականների կեսերից մինչև 1950-ականների սկիզբը, ստուդիան թողարկել է միայն մի քանի ֆիլմ[8], այդ թվում` լավագույն հետպատերազմյան արկածային ֆիլմը՝ «Հետախույզի սխրանքը» ռեժիսոր Բորիս Բարնետի կողմից, որը դիտել է 22,7 մլն հանդիսատես միայն ցուցադրության առաջին տարում (1947)[10]։
1953 թվականին, երբ ավարտվել է կարճամետրաժ կինոյի ժամանակը, ռեժիսոր Վլադիմիր Բրաունը նկարահանել է «Մաքսիմկա» արկածային ֆիլմը (32,9 միլիոն հանդիսատես)[11] Նիկոլայ Կրյուչկովի, Մարկ Բեռնեսի և Վյաչեսլավ Տիխոնովի մասնակցությամբ, որը կրկին կինոստուդիային բերել է համամիութենական համբավ[8][12]։
1954 թվականին թողարկվել է «Անհանգիստ երիտասարդություն» ֆիլմը (24,4 միլիոն հանդիսատես), որը եղել է Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի առաջին համատեղ աշխատանքը[11]։
1960-1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-1970-ական թվականները համարվում են Դովժենկոյի անվան ստուդիայում աշխատող ռեժիսորների և ընդհանրապես ուկրաինական կինոյի մեծագույն հաջողությունների շրջանը։ Ընդլայնված արտադրությունը նույնիսկ թույլ է տվել բացել իր Կինոդերասանի թատրոնը և արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման բաժինը[8][13]։
Հենց այդ ժամանակ են նկարահանվել հետևյալ ֆիլմերը.
- «Գնչուն» մելոդրաման (55,6 մլն հանդիսատես), ռեժիսոր` Եվգենի Մատվեև[11],
- «Բենզակայանի թագուհին» կատակերգությունը (34,3 մլն հանդիսական), ռեժիսորներ` Նիկոլայ Լիտուս և Ալեքսեյ Միշուրին[5][11],
- «Երկու նապաստակի հետևից» կատակերգությունը (24,7 միլիոն հանդիսական), ռեժիսոր` Վիկտոր Իվանով[7][11],
- «Հեքիաթ Մատնաչափիկի մասին» մանկական ֆիլմ (14,5 մլն հանդիսատես), ռեժիսոր` Եվգենի Շերստոբիտով[14],
- «Մոռացված նախնիների ստվերները» պատմական դրաման (6,5 միլիոն հանդիսատես), ռեժիսոր` Սերգեյ Փարաջանով[5][7][11],
- «Սպիտակ ամպեր» պատմական դրաման (ֆիլմի վարձույթը սահմանափակվել է գրաքննության նկատառումներով ― 1,9 մլն հանդիսատես), ռեժիսոր` Ռոլան Սերգիենկո[11][15][16],
- «Քարե խաչ» պատմական դրաման (1,4 միլիոն հանդիսատես), ռեժիսոր` Լեոնիդ Օսիկի[5][11],
- «Դպրոցական փոքր նվագախումբ» երաժշտական ֆիլմը, ռեժիսորներ` Ալեքսանդր Մուրատով և Նիկոլայ Ռաշեև (ֆիլմը հայտնվել է արգելվածների կատեգորիայում և ռեկորդային 42 տարի չի ցուցադրվել)[17]։
1970-ական թվականներին ռեժիսոր Յուրի Իլյենկոն նկարահանել է ուկրաինական պոետական կինոյի ամենանշանակալի ֆիլմերից մեկը՝ «Սև նշանով սպիտակ թռչունը» (ուկրաիներեն՝ Білий птах з чорною ознакою) ֆիլմը (10,5 միլիոն հանդիսատես)[5][18]։
Ուկրաինացի ռեժիսոր Նիկոլայ Մասչենկոն հանդիսատեսի համար բացահայտել է Վլադիմիր Կոնկինին՝ նրան նկարահանելով «Ինչպես է կարծրացել պողպատը» (ռուս.՝ «Как закаля́лась сталь») դրամայում:
Լեոնիդ Բիկովը և Անտոն Տիմոնիշինն այստեղ ստեղծել են պատերազմի մասին իրենց հայտնի ֆիլմերը՝ «Մարտի են գնում միայն ծերունիները» (ռուս.՝ «В бой идут одни „старики“») և «Նրանց ճանաչում էին դեմքով»։
Գրիգորի Կոխանը նկարահանել է միլիցիայի ստեղծման և պատմության մասին բազմասերիանոց ֆիլմ՝ «Հեղափոխությունից ծնվածը» (ռուս.՝ «Рождённая революцией»)[19]։
Սուլամիֆ Ցիբուլնիկը թողարկել է «Քրեական հետախուզության տեսուչը» դետեկտիվը, որը դերասան Յուրի Սոլոմինի համար դարձել է ամենանշանավորներից մեկը, իսկ Վալերի Զոլոտուխինը մարմնավորել է հայտնի Բումբարաշին համանուն երաժշտական կատակերգությունում[7][8][11]։ Տագանկայի երկու դերասան՝ Լեոնիդ Ֆիլատովը և Վիտալի Շապովալովը նկարահանվել են Կոնստանտին Երշովի «Սերմնագռավներ» քրեական դրամայում (21,3 միլիոն հանդիսական)[11][20]։
Այստեղ աշխատել են ոչ միայն խորհրդային այլ կինոստուդիաների դերասաններ, այլև արտասահմանյան կինոգործիչներ։ Օրինակ` Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայի և «Фильмски Студио Титоград» ստուդիայի համատեղ ջանքերով ստեղծվել է «Հարսանիք» ռազմական դրաման՝ հարավսլավացի ռեժիսոր Ռադոմիր Շարանովիչի կարիերայի ամենահայտնի և հաջողակ ֆիլմը[21][22]։
Գերմանացի ռեժիսոր Պետեր Ֆլայշմանը` 1960-1970-ական թվականների գերմանական նոր կինոյի անվիճելի և ճանաչված առաջնորդներից մեկը[23], այստեղ նկարահանել է «Դժվար է աստված լինել» ֆանտաստիկ սագան։
1990-2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Լեոնիդ Գորովեցը նկարահանել է Բաբի Յառի ողբերգության մասին լավագույն գեղարվեստական ֆիլմերից մեկը՝ «Дамский портной» կինոնկարն Ինոկենտի Սմոկտունովսկու գլխավոր դերակատարմամբ[24][25]։
1992 թվականին ռեժիսոր Վլադիմիր Պոպկովը նկարահանել է «Երեքի սրտերը» (ռուս.՝ «Сердца трёх») արկածային ֆիլմը, որը դարձել է Կիևի կինոստուդիայի վերջին հայտնի ֆիլմը[8]։ 1990-ականների կեսերից ստուդիան գրեթե դադարեցրել է նկարահանումները։ Տաղավարներն սկսել են վարձակալվել հեռուստաշոուների և արտասահմանյան (ռուսական) հեռուստասերիալների նկարահանումների համար։
2000-ականներին ստուդիայում իրականացվել են բարդ բեմադրությամբ ֆիլմերի խոշոր նախագծեր.
- «Բոգդան-Զինովի Խմելնիցկի», ռեժիսոր` Նիկոլայ Մաշչենկո[26],
- «Աղոթք հետման Մազեպայի համար», ռեժիսոր՝ Յուրի Իլյենկո[27][28]։
Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի 100 լավագույն ֆիլմերը (ցուցադրվել են վարձույթում 1950-1990 թվականներին)
[խմբագրել | խմբագրել կոդը](ըստ կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովի տվյալների)
| № | Անվանում | Ռեժիսոր | Ֆիլմի տնօրեն | Ժանր | Հանդիսատես (մլն) |
|---|---|---|---|---|---|
| 1 | Գնչուն (1967) | Եվգենի Մատվեև | Բեռնարդ Գլազման[29] | Կինովիպակ | 55,6[11] |
| 2 | Ա. Պ. - արտակարգ պատահար (1958) | Վիկտոր Իվչենկո | Միխայիլ Ռոտլեյդեր[30] | Դրամա | 47.4[11] |
| 3 | Երկնագույն նետը (1959) | Լեոնիդ Էստրին | Դավիդ Յանովեր[31] | Ռազմական ֆիլմ | 44,5[11] |
| 4 | Մարտի են գնում միայն «ծերունիները» (1974) | Լեոնիդ Բիկով | Նիկոլայ Զլոչևսկիй, Իլյա Ֆիդման[32] | Ռազմական ֆիլմ | 44,3[11] |
| 5 | Նրանց ճանաչում էին դեմքով (1967) | Անտոն Տիմոնիշին | Ալեքսեյ Յարմոլսկի[33] | Ռազմական ֆիլմ | 43,8[11] |
| 6 | Հայրենիքից հեռու (1960) | Ալեքսեյ Շվաչկո | Լեոնիդ Կորեցկի[34] | Ռազմական ֆիլմ | 41,9[11] |
| 7 | Քրեական հետախուզության տեսուչը (1972) | Սուլամիֆ Ցիբուլնիկ | Լեոնիդ Նիզգուրեցկի[35] | Դետեկտիվ ֆիլմ | 40,9[11] |
| 8 | Մարինայի ճակատագիրը (1954) | Վիկտեր Իվչենկո, Իսաակ Շմարուկ | Սեմյոն Բաբանով[36] | Մելոդրամա | 37,9[11] |
| 9 | Երիտասարդ տարիներ... (1959) | Ալեքսեյ Միշուրին[37] | Նիկոլայ Շարով | Կինոկատակերգություն | 36,7[11] |
| 10 | Ատի-բատի, գնում են զինվորները... (1977) | Լեոնիդ Բիկով | Նիոկլայ Զլոչևսկի[38] | Ռազմական ֆիլմ | 35,8[11] |
| 11 | Անհայտ կորածը (1956) | Իսաակ Շմարուկյ[39] | Բորիս Ժոլկով | Ռազմական ֆիլմ, կինովիպակ | 35,7[11] |
| 12 | Հետախույզները (1969) | Ալեքսեյ Շվաչկո | Բեռնարդ Գլազման[40] | Ռազմական ֆիլմ | 35[11] |
| 13 | Բենզակայանի թագուհին (1963) | Ալեքսեյ Միշուրին, Նիկոլայ Լիտուս | Նիկոլայ Մոկրոուսով[41] | Կինոկատակերգություն | 34,3[11] |
| 14 | Օձը (1965) | Վիկտոր Իվչենկո | Միխայիլ Ռոտլեյդեր[42] | Դրամա, պատմական ֆիլմ | 34,0[11] |
| 15 | Մաքսիմկա (1953) | Վլադիմիր Բրաուն | Լեոնիդ Կորեցկի[43] | Արկածային ֆիլմ | 32,9[11] |
| 16 | Բեռ առանց քողարկման (1985) | Վլադիմիր Պոպկով[44] | Իգոր Չալենկո | Դետեկտիվ ֆիլմ | 32,5[11] |
| 17 | Մանկավարժական պոեմ (1955) | Ալեքսեյ Մասլյուկով, Մեչիսլավա Մաևսկայա | Միխայիլ Ռոտլեյդեր[45] | Դրամա | 32,3[11] |
| 18 | Երկու տարի անդունդի եզրին (1967) | Տիմոֆեյ Լևչուկ | Լեոնիդ Կորեցկի[46] | Ռազմական ֆիլմ | 30,6[11] |
| 19 | Իվաննա (1960) | Վիկտոր Իվչենկո | Միխայիլ Ռոտլեյդեր[47] | Ռազմական ֆիլմ | 30,2[11] |
| 20 | Բարի մարդկանց շրջապատում (1962) | Անատոլի Բուկովսկի, Եվգենի Բրյունչուգին | Տատյանա Կուլչիցկայա[48] | Սոցիալական դրամա | 30,1[11] |
| 21 | Շտեպսելն ամուսնացնում է Տարապունկային (1958) | Եֆիմ Բերեզին, Յուրի Տիմոշենկո | Լեոնիդ Նիզգուրեցկի | Կինոկատակերգություն | 30,0[11] |
| 22 | Բժիշկ Աբստի գիտափորձը (1969) | Անտոն Տիմոնիշին | Դանիդ Յանովեր[49] | Մարտաֆիլմ | 29,4[11] |
| 23 | Աղջկական տարիներ (1962) | Լեոնիդ Էստրին | Դրամա | 29,0[11] | |
| 24 | Որտե՞ղ է 042-ը (1970) | Օլեգ Լենցիուս | Յակով Զաբուտի | Ռազմական ֆիլմ | 28,4[11] |
| 25 | Նավի հրամանատարը (1954) | Վլադիմիր Բրաուն | Նաում Վայնտրոբ[50] | Դրամա | 28,3[11] |
| 26 | Ման եկողը (1961) | Իվան Կավալերիձե | Ալեքսեյ Յարմոլսկի[51] | Դրամա | 27,8[11] |
| 27 | Քրեական հետախուզության առօրյան (1973) | Սուլամիֆ Ցիբուլնիկ | Վալենտինա Գրիշոկինա[52] | Դետեկտիվ ֆիլմ | 27,3[11] |
| 28 | Ռոման և Ֆրանչեսկա (1961) | Վլադիմիր Դենիսենկո | Ա. Դեմչենկո[53] | Մելոդրամա | 27,2[11] |
| 29 | Գնում էինք, գնում... (1963) | Եֆիմ Բերեզին, Յուրի Տիմոշենկո | Լեոնիդ Կորեցկի | Ֆիլմ-համերգ | 27,1[11] |
| 30 | Արտիստը Կոխանովկայից (1962) | Գրիգորի Լիպշից | Բորիս Ժոլկով[54] | Կինոկատակերգություն | 26,8[11] |
| 31 | Կատյա-Կատյուշա (1960) | Գրիգորի Լիպշից | Մելոդրամա | 26,6[11] | |
| 32 | Ամպրոպ դաշտերի վրա (1959) | Յուրի Լիսենկո | Պ. Վելեդնիցկի | Դրամա | 25,8[11] |
| 33 | Սիրտը չի ներում (1961) | Վլադիմիր Դովգան, Իվան Կոբոզև | Իվան Մորոզով[55] | Մելոդրամա | 25,6[11] |
| 34 | Աստղերը թևերի վրա (1955) | Իսաակ Շմարուկ | Սեմյոն Բաբանով[56] | Դրամա | 25,5[11] |
| 35 | Ժառանգները (1960) | Տիմոֆեյ Լևչուկ | Տատյանա Կուլչիցկայա[57] | Դրամա | 25,4[11] |
| 36 | Պավել Կորչագին (1957) | Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նաումով | Բեռնարդ Գլազման[58] | Պատմական դրամա | 25,3[11] |
| 37 | Աննիչկա (1969) | Բորիս Իվչենկո | Տատյանա Կուլչիցկայա | Ռազմական ֆիլմ | 25,2[11] |
| 38 | Օլեսյա (1971) | Բորիս Իվչենկո | Տատյանա Կուլչիցկայա[59] | Դրամա | 25,0[11] |
| 39 | Արծաթե մարզիչը (1963) | Վիկտոր Իվչենկո | Միխայիլ Ռոտլեյդեր[60] | Դրամա | 24,8[11] |
| 40 | Երկու նապաստակների հետևից (1961) | Վիկտոր Իվանով | Լեոնիդ Նիզգուրեցկի[61] | Կինոկատակերգություն | 24,7[11] |
| 41 | Երեք օր անմահությունից հետո (1963) | Վլադիմիր Դովգան | Ալեքսեյ Յարմոլսկի[62] | Ռազմական ֆիլմ | 24,7[11] |
| 42 | Անհանգիստ երիտասարդություն (1955) | Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նաումով | Լեոնիդ Կորեցկի[63] | Դրամա | 24,4[11] |
| 43 | Զինվորը (1960) | Վլադիմիր Դենիսենկո | Ա. Դեմչենկո[64] | Դրամա | 23,9[11] |
| 44 | Վառվիր, ի՛մ աստղ (1958) | Անատոլի Սլեսարենկո | Սեմյոն Բաբանով[65] | Կինովիպակ | 23,6[11] |
| 45 | Խաղաղ օրերին (1951) | Վլադիմիր Բրաուն | Լեոնիդ Կորեցկի[66] | Արկածային ֆիլմ | 23,5[11] |
| 46 | Նավաստի Չիժիկը (1955) | Վլադիմիր Բրաուն | Ալեքսանդր Կոտովեց[67] | Դրամա | 23,2[11] |
| 47 | Երկնքի բանալիները (1965) | Վիկտոր Իվանով | Նիկոլայ Շարով[68] | Կինոկատակերգություն | 22,9[11] |
| 48 | Օլեքսա Դովբուշ (1960) | Վիկտոր Իվանով | Լեոնիդ Նիզգուրեցկի[69] | պատմական ֆիլմ | 22,7[11] |
| 49 | Կա այսպիսի տղա(1956) | Վիկտոր Իվչենկո | Ի. Օբոդինսկի[70] | Մելոդրամա | 22,3[11] |
| 50 | Սև կապիտանը (1974) | Օլեգ Լենցիուս | Նիկոլայ Շարով[71] | Արկածային ֆիլմ | 21,9[11] |
| 51 | Առաջին տղան (1959) | Սերգեյ Փարաջանով | Ալեքսեյ Յարմոլսկի[72] | Կինոկատակերգություն | 21,7[11] |
| 52 | Նինա (1971) | Ալեքսեյ Շվաչկո | Սերգեյ Շեմետիլո[73] | Ռազմական ֆիլմ | 21,7[11] |
| 53 | Բալետի աստղը (1965) | Ալեքսեյ Միշուրին | Բեռնարդ Գլազման[74] | Երաժշտական ֆիլմ | 21,6[11] |
| 54 | Սերմնագռավները (1983) | Կոնստանտին Երշով | Տատյանա Կուլչիցկայա[75] | Քրեական դրամա | 21,3[11] |
| 55 | Մեռյալ օղակում (1963) | Նիկոլայ Իլյինսկի, Սուլամիֆ Ցիբուլնիկ | Բորիս Ժոլկով[76] | Կենսագրական ֆիլմ | 21,1[11] |
| 56 | Փոստային սիրավեպ (1970) | Եվգենի Մատվեև | Ալեքսեյ Յարմոլսկի[77] | Մելոդրամա | 21,0[11] |
| 57 | Սպիտակ աշտարակը (1975) | Վլադիմիր Սավելև | Սերգեյ Կուրգանով, Միխայիլ Լևին[78] | Իստերն | 20,8[11] |
| 58 | Վերեսեն տագնապալի ամիսը (1977) | Լեոնիդ Օսիկա | Տատյանա Կուլչիցկայա[79] | Ռազմական ֆիլմ | 20,3[11] |
| 59 | Ни пуха, ни пера! (1974) | Վիկտոր Իվանով | Լ. Ֆրիդման[80] | Կինոկատակերգություն | 20,1[11] |
| 60 | Մալվա (1957) | Վլադիմիր Բրաուն[81] | Լեոնիդ Կորեցկի | Մելոդրամա | 20,0[11] |
| 61 | Կիևի բնակչուհին (1958) | Տիմոֆեյ Լևչուկ | Բեռնարդ Գլազման[82] | պատմական ֆիլմ | 20,0[11] |
| 62 | Ծիծեռնակ (1958) | Գրիգորի Լիպշից[83] | պատմական ֆիլմ | 20,0[11] | |
| 63 | Երկինքը կանչում է (1959) | Միխայիլ Կարյուկով | Տատյանա Կուլչիցկայա[84] | Կինոֆանտաստիկա | 20,0[11] |
| 64 | Պատահական հասցե (1973) | Իգոր Վետրով | Գրիգորի Չուժի[85] | Քրեական դրամա | 19,7[11] |
| 65 | Բոմոնի կալանավորները (1971) | Յուրի Լիսենկո[86] | Նիկոլայ Մոկրոուսով | Ռազմական ֆիլմ | 19,3[11] |
| 66 | Էսկադրայի կործանումը (1966) | Վլադիմիր Դովգան | Դավիդ Յանովեր[87] | Ռազմական ֆիլմ | 19,0[11] |
| 67 | Սոֆյա Գրուշկո (1972) | Վիկտոր Իվչենկո[88] | Յակով Զաբուտի | Ռազմական ֆիլմ | 19,0[11] |
| 68 | Տարաս Շևչենկո (1951) | Իգոր Սավչենկո | Լեոնիդ Կորեցկի[89] | պատմական ֆիլմ | 18,4[11] |
| 69 | Կանկան Անգլիական այգում (1985) | Վալերյան Պիդպալի[90] | Ռոստիսլավ Տիշկովեց | Քաղաքական դետեկտիվ | 18,3[11] |
| 70 | Ուզում եմ հավատալ (1965) | Նիկոլայ Մաշչենկո | Պ. Դեդով[91] | Դրամա | 18,2[11] |
| 71 | Աննան և Կոմանդորը (1974) | Եվգենի Խրինյուկ | Լեոնիդ Կորեցկի[92] | Մելոդրամա | 18,1[11] |
| 72 | Տասներորդ քայլը (1967) | Վիկտոր Իվչենկո[93] | Յակով Զաբուտի, Միխայիլ Ռոտլեյդեր | Դրամա | 18,0[11] |
| 73 | Չանիտայի համբույրը (1974) | Եվգենի Շերստոբիտով | Բորիս Վոլինսկի[94] | Երաժշտական ֆիլմ | 17,9[11] |
| 74 | Յարոսլավ Իմաստուն (1982) | Գրիգորի Կոխան | Գրիգորի Չուժի[95] | պատմական ֆիլմ | 17,5[11] |
| 75 | Մայիս ամիսը (1966) | Գրիգորի Լիպշից[96] | Լեոնիդ Նիզգուրեցկի | Մելոդրամա | 17,4[11] |
| 76 | Տաչանկան հարավից (1978) | Եվգենի Շերստոբիտով | Գրիգորի Չուժի[97] | Արկածային ֆիլմ | 17,1[11] |
| 77 | «Դյուցազունը» գնում է Մարտո (1954) | Եվգենի Բրյունչուգին | Ալեքսանդր Կոտովեց[98] | Արկածային ֆիլմ | 17,0[11] |
| 78 | Դիպլոմով Զոզուլյան (1972) | Վադիմ Իլյենկո | Նիկոլայ Պոլեշկո[99] | Կինոկատակերգություն | 16,5[11] |
| 79 | Հնձվորները (1979) | Վլադիմիր Դենիսենկո[100] | Կինովիպակ | 16,2[11] | |
| 80 | Լռում են միայն արձանները (1963) | Վլադիմիր Դենիսենկո[101] | Դրամա | 16,0[11] | |
| 81 | Լուշկա (1965) | Լեոպոլդ Բեսկոդարնի, Իգոր Սամբորսկի[102] | Կինովիպակ | 15,4[11] | |
| 82 | Չկան անհայտ զինվորներ (1966) | Սուլամիֆ Ցիբուլնիկ | Ա. Դեմչենկո | Ռազմական ֆիլմ | 15,4[11] |
| 83 | Ասք Կովպակի մասին (1973) | Տիմոֆեյ Լևչուկ | Լեոնիդ Կորեցկի[103] | Ռազմական ֆիլմ | 15,3[11] |
| 84 | Զայրույթ (1966) | Նիկոլայ Իլյինսկի | Բեռնարդ Գլազման[104] | պատմական ֆիլմ | 15,3[11] |
| 85 | «Պիլիգրիմի» նավապետը (1987) | Անդրեյ Պրաչենկո | Ժաննա Սլուպսկայա[105] | Արկածային ֆիլմ | 15,1[11] |
| 86 | Ստուգված է` ականներ չկան (1965) | Զդրավկո Վելիմիրովիչ (Հարավսլավիա), Յուրի Լիսենկո | Բորիս Ժոլկով, Նիկոլա Պոպովիչ (Հարավսլավիա)[106] | Ռազմական ֆիլմ | 14,7[11] |
| 87 | Веселі Жабокричі (1973) | Վիկտոր Իվանով[107] | Լեոնիդ Նիզգուրեցկի | Կինոկատակերգություն | 14,7[11] |
| 88 | Աքվալանգները հատակում (1966) | Եվգենի Շերստոբիտով | Ալեքսեյ Յարմոլսկի[108] | Детское кино | 14,6[11] |
| 89 | Սա եղել է գարնանը (1960) | Արթուր Վոյտեցկի | Դրամա | 14,5[11] | |
| 90 | Հեքիաթ Մատնաչափիկի մասին (1965) | Եվգենի Շերստոբիտով | Ալեքսեյ Յարմոլսկի[109] | Մանկական ֆիլմ | 14,5[11] |
| 91 | Տասներեք բարդիների փողոցը (1970) | Վիկտոր Իվանով, Աբրամ Նարոդիցկի[110] | Բեռնարդ Գլազման | Դրամա | 14,4[11] |
| 92 | Մեղադրվում է հարսանիքը (1986) | Ալեքսանդր Իտիգիլով[111] | Ալեքսանդր Գայկո | Սոցիալական դրամա | 14,3[11] |
| 93 | Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ (1987) | Վյաչեսլավ Կրիշտոֆովիչ | Միխայիլ Կստյուկովսկի[112] | Մելոդրամա | 14,3[11] |
| 94 | Թռիչքային օրեր(1966) | Նիկոլայ Լիտուս | Գ. Բրուսին[113] | Դրամա | 14,0[11] |
| 95 | Ճանապարհ դեպի սիրտը (1971) | Վիկտոր Իվչենկո | Գրիգորի Չուժի[114] | Դրամա | 14,0[11] |
| 96 | Անդադրումները (1968) | Վիկտոր Իվանով, Աբրամ Նարոդիցկի[115] | Լեոնիդ Նիզգուրեցկի | Կինոկատակերգություն | 13,4[11] |
| 97 | Խիստ խաղ (1964) | Գրիգորի Լիպշից[116] | Կինոկատակերգություն | 13,3[11] | |
| 98 | Յունգան «Կոլումբոս» առագաստանավից (1963) | Եվգենի Շերստոբիտով | Նաում Վայթռոբ[117] | Արկածային ֆիլմ | 13,2[11] |
| 99 | Գաղտնաբառը գիտեին երկուսը (1986) | Նիկոլայ Լիտուս | Պյոտր Տերեշչենկո[118] | Արկածային ֆիլմ | 13,2[11] |
| 100 | Վերոնիկայի վերադարձը (1964) | Իգոր Բոլգարին, Վադիմ Իլյենկո[119] | Մելոդրամա | 13,1[11] |
Կինոստուդիայի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Նեչեսա (1928-1929) - Կիևի կինոֆաբրիկա[120]
- Գրիգորի Ռադչենկո (1929-1930) - Կիևի կինոֆաբրիկա[121]
- Պյոտր Կոսյաչնի (1930-1931) - Ուկրաինֆիլմ[120]
- Սոլոմոն Օրելովիչ (1931-1933) - Ուկրաինֆիլմ[122]
- Պավել Նեչեսա (1933-1936) - Ուկրաինֆիլմ[123]
- Սոլոմոն Օրելովիչ (1936-1937) - Ուկրաինֆիլմ[122]
- Ալեքսանդր Գորսկի (1943-1951) - Կիևի կինոստուդիա[124]
- Միխայիլ Ռոտլեյդեր (1952) - Կիևի կինոստուդիա[125]
- Վասիլի Ցվիրկունով (1962-1973) - Կիևի Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա[126]
- Ալբերտ Պուտինցև (1973-1985) - Կիևի Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա[127]
- Նիկոլայ Մասչենկո (1987-2004) - Կիևի / Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա[128]
- Վիկտոր Պրիխոդկո (2004-2005) - Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա[129]
- Իգոր Ստավչանսկի (2005-2014) - Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա[130]
- Ալեքսանդր Յանչուկ (2014-2024) - Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա[131]
- Անդրեյ Դոնչիկ (05.2024 թվականից) - Ա. Պ. Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիա[132]
Ֆիլմերի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Ժոլկով (1953-1973)[133]
- Լեոնիդ Կորեցկի (1945-1980)[134]
- Միխայիլ Ռոտլեյդեր (1952-1978)[135]
- Դավիդ Յանովեր (1952-1972)[136]
- Ալեքսեյ Յարմոլսկի (1957-1973)[137]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան (16 մարտի 1978 թվական) – խորհրդային կինոարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[138]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Как стоили Киевскую киностудию имени Довженко - история, фото
- ↑ «TimeOut (Киев) — развлечения Киева, кино, рестораны, мода, клубы, концерты, дети, выставки». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Кино- и Теле производство ! — Киностудия им. О. Довженко, история и наши дни». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Появился рейтинг 100 лучших украинских фильмов за все время | НашКиїв.UA
- ↑ До «Земли». Предшественники Довженко в советском кино 1920-х
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 10 лучших фильмов советского времени, которые были сняты на киностудии имени Александра Довженко
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 История нашего кино: Киностудия им. А. Довженко
- ↑ Донской Марк Семёнович(չաշխատող հղում) в Энциклопедии отечественного кино
- ↑ "Подвиг разведчика" (СССР, 1947): лучший советский приключенческий фильм 1940-х - 1950-х? | ИСТОРИЯ КИНО | Дзен
- ↑ 11,000 11,001 11,002 11,003 11,004 11,005 11,006 11,007 11,008 11,009 11,010 11,011 11,012 11,013 11,014 11,015 11,016 11,017 11,018 11,019 11,020 11,021 11,022 11,023 11,024 11,025 11,026 11,027 11,028 11,029 11,030 11,031 11,032 11,033 11,034 11,035 11,036 11,037 11,038 11,039 11,040 11,041 11,042 11,043 11,044 11,045 11,046 11,047 11,048 11,049 11,050 11,051 11,052 11,053 11,054 11,055 11,056 11,057 11,058 11,059 11,060 11,061 11,062 11,063 11,064 11,065 11,066 11,067 11,068 11,069 11,070 11,071 11,072 11,073 11,074 11,075 11,076 11,077 11,078 11,079 11,080 11,081 11,082 11,083 11,084 11,085 11,086 11,087 11,088 11,089 11,090 11,091 11,092 11,093 11,094 11,095 11,096 11,097 11,098 11,099 11,100 11,101 11,102 11,103 11,104 11,105 11,106 11,107 11,108 11,109 https://ifap.ru/library/book655.pdf
- ↑ Почему фильм «Максимка» в СССР ежегодно показывали по телевизору в один и тот же день | CINEMA | Дзен
- ↑ Фильмы. Студия - Киностудия им. Довженко
- ↑ Культовый советский детский фильм, который не показывают в современной России | Старое кино от Хозяина тайги | Дзен
- ↑ Украинское кино: фильмы, запрещала советская власть | Новости на Gazeta.ua
- ↑ Національна спілка кінематографістів України
- ↑ "Маленький гигант большого секса" (Россия, 1992) и "Маленький школьный оркестр" (СССР, 1968) | ИСТОРИЯ КИНО | Дзен
- ↑ https://ifap.ru/library/book643.pdf
- ↑ Умер известный украинский кинорежиссер Григорий Кохан - Новости bigmir)net
- ↑ «Грачи» Константина Ершова – Weekend
- ↑ Preminuo reditelj Radomir Šaranović - Blic
- ↑ Последњи YУ филмски романтик • Филм • TvProfil
- ↑ Умер режиссер "Трудно быть богом" Питер Фляйшман - Российская газета
- ↑ Режиссер Леонид Горовец: «Когда есть саднящая рана, к этой боли привыкаешь…» - ZN.ua
- ↑ Дочь Иннокентия Смоктуновского: "Папа до конца дней был благодарен украинской семье, спасшей ему жизнь" - «ФАКТЫ»
- ↑ Исторические фильмы — 13 украинских фильмов о борьбе за независимость — смотреть онлайн / NV
- ↑ Киностудия им.А.Довженко - официальный сайт, история создания, адрес компании
- ↑ ТОП 100 - Dovzhenko Centre
- ↑ Tsygan (1967) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Ch. P. - Chrezvychainoe proisshestvie (1958) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Golubaya strela (1959) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Only Old Men Are Going to Battle (1974) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Ikh znali tolko v litso (1967) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Vdali ot rodiny (1960) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Inspektor ugolovnogo rozyska (1971) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Sudba Mariny (1954) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Lita molodiyi (1959) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Aty-baty, shli soldaty... (1977) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Bez vesti propavshiy (1957) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Razvedchiki (1969) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Koroleva benzokolonki (1963) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Gadyuka (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Maximka (1953) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Gruz bez markirovki (1986) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Road to Life (1955) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Dva goda nad propastyu (1967) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Ivanna (1959) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Ukrainian Festival (1962) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Eksperiment doktora Absta (1969) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Komandir korablya (1954) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Gulyashchaya (1961) - Full Cast & Crew - IMDb
- ↑ https://www.imdb.com/name/nm7795622/?ref_=ttfc_fc_cr
- ↑ Roman i Francheska (1961) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Artist iz Kokhanovki (1962) - Full Cast & Crew - IMDb
- ↑ https://www.imdb.com/name/nm7510063/?ref_=ttfc_fc_cr
- ↑ Zvyozdy na krylyakh (1955) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Nasledniki (1960) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Pavel Korchagin (1957) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Olesya (1971) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Serebryanyy trener (1963) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Za dvoma zaytsiamy (1961) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Исполнилось 105 лет со дня рождения известного украинского кинематографиста Алексея Ярмольского | podrobnosti.ua
- ↑ Trevozhnaya molodost (1955) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Soldatka (1960) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Gori, moya zvezda! (1958) - Full Cast & Crew - IMDb
- ↑ V mirnye dni (1951) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Matros Chizhik (1956) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Klyuchi ot neba (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Oleksa Dovbush (1960) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Est takoy paren (1956) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Chyornyy kapitan (1973) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Pervyy paren (1959) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Nina (1971) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Zvezda baleta (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Grachi (1983) - Full Cast & Crew - IMDb
- ↑ V myortvoy petle (1963) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Pochtovyy roman (1970) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Belyy bashlyk (1975) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Trevozhnyy mesyats Veresen (1977) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Ni pukha, ni pera (1974) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Malwa (1957) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Kievlyanka (1958) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Lastochka (1958) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Battle Beyond the Sun (1959) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Sluchaynyy adres (1973) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Uzniki Bomona (TV Movie 1971) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Gibel eskadry (1966) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Sofya Grushko (1972) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Taras Shevchenko (1951) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Kankan v angliyskom parke (1985) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Khochu verit (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Anna i komandor (1975) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Desyatyy shag (1967) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Potseluy Chanity (1974) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Yaroslav Mudry (1982) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Mesyats may (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Tachanka s yuga (1978) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Bogatyr idyot v Marto (1954) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Zozulya s diplomom (1972) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Zhnetsy (1979) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Molchat tolko statui (1963) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Lushka (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Duma o Kovpake: Nabat (1974) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Yarost (1966) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Pilgrim's Captain (1987) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Provereno nema mina (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Veseli Zhabokrychi (1971) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Akvalangi na dne (1966) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Skazka o Malchishe-Kibalchishe (1965) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Ulitsa trinadtsati topoley (1970) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Obvinyaetsya svadba (1986) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Odinokaya zhenshchina zhelayet poznakomitsya (1987) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Dni lyotnye (1966) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Put k serdtsu (1971) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Neposyedy (1968) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Strogaya igra (1964) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Yunga so shkhuny Kolumb (1964) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Parol znali dvoye (1986) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Vozvrashchenie Veroniki (1964) - Full Cast & Crew - IMDb
- ↑ 120,0 120,1 Киностудия им.А.Довженко - Досье на LB.ua
- ↑ 15198
- ↑ 122,0 122,1 Орелович Соломон (Семен) Лазарович — Енциклопедія Сучасної України
- ↑ Киностудия им.А.Довженко - Досье на LB.ua
- ↑ Киевский календарь
- ↑ Михаил РОТЛЕЙДЕР
- ↑ Василий Васильевич | Газета «День»
- ↑ Киевский календарь
- ↑ «Я, Коля Мащенко!» | Газета «День»
- ↑ «Бульвар», №2 (481) 2005, январь / Бульвар
- ↑ Украинский Голливуд: быть или забыть? Киностудия имени Александра Довженко отметила 80-летие - ZN.ua
- ↑ Киностудии им. Довженко назначили нового директора | КиївВлада
- ↑ Продюсер и режиссер Андрей Дончик стал новым директором киностудии имени Довженко / В Украине / Судебно-юридическая газета
- ↑ https://www.imdb.com/name/nm0955721/?ref_=ttfc_fc_cr
- ↑ https://www.imdb.com/name/nm0466214/
- ↑ https://www.imdb.com/name/nm1672430/?ref_=ttfc_fc_cr
- ↑ https://www.imdb.com/name/nm0946240/
- ↑ https://www.imdb.com/name/nm6879137/
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 16 марта 1978 года № 7165 «О награждении Киевской киностудии художественных фильмов имени А. П. Довженко орденом Ленина»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 63 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Фёдоров А. В. Статистические данные посещаемости советских фильмов: 1950—1990. М: ОД «Информация для всех», 2023 66 с.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||