Քիրսթեն Սինեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կիրստեն Սինեմաից)
Քիրսթեն Սինեմա
անգլ.՝ Kyrsten Sinema
 
Կուսակցություն՝ ԱՄՆ-ի կանաչների կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն[1] և անկախ քաղաքական գործիչ[2]
Կրթություն՝ Բրիհեմ Յանգի համալսարան[3], Արիզոնա նահանգի համալսարան (1999)[3], Արիզոնա նահանգի համալսարան (2004)[3], Արիզոնա նահանգի համալսարան (2012)[3], Sandra Day O'Connor College of Law? և Walton High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սոցիալական աշխատող, փաստաբան և adjunct professor
Ծննդյան օր հուլիսի 12, 1976(1976-07-12) (47 տարեկան)
Ծննդավայր Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Kyrsten Sinema
 
Կայք՝ sinema.senate.gov
kyrstensinema.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Քիրսթեն Սինեմա (անգլ.՝ Kyrsten Lea Sinema, հուլիսի 12, 1976(1976-07-12), Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Արիզոնայի 9-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ (2013-2019), Արիզոնայից ԱՄՆ սենատոր (2019 թվականից)։ Առաջին բացահայտ բիսեքսուալ քաղաքական գործիչը, որն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինեման ծնվել է Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքում, նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երեխա է եղել, և մայրը կրկին ամուսնացել է։ Եղբոր, քրոջ, մոր և խորթ հոր հետ, Սինեման տեղափոխվեց Դեֆունիակ Սփրինգս, Ֆլորիդայի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաք։ Նրա խորթ հայրը կորցրել է աշխատանքը, և բանկը զրկել է նրան տան սեփականության իրավունքից ժամկետանց պարտքերի համար, ընտանիքը երեք տարի ապրել է վերակառուցված բենզալցակայանում։

1995 թվականին Բրիամ Յանգի Համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, ավարտելուց հետո նա հեռացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց, Սինեման այս պահին ԱՄՆ Կոնգրեսի միակ ոչ կրոնական անդամն է։ Ունի սոցիալական աշխատանքի մագիստրոսի աստիճան Արիզոնայի պետական համալսարանից (1999), ինչպես նաև իրավունքի դոկտորի աստիճան (2004) և փիլիսոփայության դոկտորի աստիճան (2012)։

1995 թվականից մինչև 2002 թվականը Սինեման աշխատել է որպես սոցիալական աշխատող։

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քաղաքական գործունեությունը սկսել է որպես անկուսակցական՝ կապված Կանաչների կուսակցության հետ։ 2000 թվականին եղել է Ռալֆ Նեիդերի ընտրարշավի կամավորը, որը նախագահ էր առաջադրվել Կանաչներից։ 2002 թվականին Սինեման փորձել է Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրվել որպես անկախ թեկնածու Կանաչների աջակցությամբ, նա զբաղեցրել է վերջին 5-րդ տեղը՝ 8 % ձայնով։

2002 թվականին նահանգի խոշորագույն «The Arizona Republic» թերթը հրապարակել էր նրա նամակը՝ քննադատելով կապիտալիզմը։ Մասնակցել է 2003 թվականին Իրաք ներխուժման դեմ խաղաղարարական բողոքների կազմակերպմանը։

2004 թվականին Սինեման հաղթանակ է տարել դեմոկրատների ներկուսակցական ընտրություններում և ընտրվել է նահանգի Ներկայացուցիչների պալատում, այնուհետև հաջողությամբ վերընտրվել է երեք անգամ։ 2010 թվականին նա հաղթել Է Արիզոնայի Սենատի ընտրություններում։

ԱՄՆ Կոնգրեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինեման 2010 թվականին

2012 թվականին Սինեման հայտարարել է Արիզոնայի Նոր 9-րդ ընտրատարածքում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընտրություններին մասնակցելու մասին (Արիզոնա նահանգը լրացուցիչ շրջան է ստացել 2010 թվականի մարդահամարի արդյունքներով)։ Նա 10 251 ձայնով (ընտրողների ձայների 4,1 %-ը) հաղթանակ է տարել Հանրապետական Վեռնոն Փարքերի նկատմամբ։

Կոնգրես ընտրվելուց հետո նկատելիորեն շարժվեց դեպի քաղաքական կենտրոն և նույնիսկ հետագայում՝ միանալով կապույտ շան դեմոկրատ կոալիցիայի խմբակցության պահպանողական թևին։ «National Journal»-ը նրա գաղափարական դիրքերը գնահատել է 57 %-ով լիբերալ և 43 %-ով պահպանողական[4][5]։

Նոյեմբերի 12-ին Սինեման պաշտոնապես հաղթող է ճանաչվել սենատորի աթոռի համար պայքարում, որը 1976 թվականից անփոփոխ կերպով պատկանում էր հանրապետականներին[6][7]։

Պաշտոնը ստանձնելուց հետո 2019 թվականի հունվարի 3-ին դարձել է առաջին կինը, որը Արիզոնան ներկայացնում է Սենատում և այն սենատորներից երկրորդը, որոնք բացահայտ նույնականացնում են իրենց ԼԳԲՏ-ի հետ (Թեմմի Բոլդուինից հետո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.azcentral.com/story/opinion/op-ed/2022/12/09/sen-kyrsten-sinema-of-arizona-why-im-registering-as-an-independent/69712395007/
  2. 2,0 2,1 (not translated to en-us) Sen. Kyrsten Sinema: Why I'm registering as an independent(անգլերեն)(untranslated): 2022. — ISSN 0892-8711; 2157-135X; 2766-452X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=S001191
  4. «Kyrsten Sinema's Ratings and Endorsements». votesmart.org.
  5. Bycoffe, Aaron (2017 թ․ հունվարի 30). «Tracking Congress In The Age Of Trump». FiveThirtyEight (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Democrat Kyrsten Sinema pulls ahead in razor-close Arizona Senate race» (անգլերեն). CBS News. 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Simon Romero (2018 թ․ նոյեմբերի 12). «Kyrsten Sinema Declared Winner in Arizona Senate Race» (անգլերեն). The new York Times. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.