Կիրովի հրապարակ (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրովի հրապարակ
Մշակույթի պալատի շենքը Կիրովի հրապարակում
Երկիր Ռուսաստան
Անվանվել էՍերգեյ Կիրով
Քարտեզ
Քարտեզ

Կիրովի հրապարակ (ռուս.՝ Площадь Кирова), հրապարակ Սամարայի Կիրովի շրջանում։ Այստեղ է գտնվում Վիկտոր Լիտվինովի անվան մշակույթի տունը։ Հրապարակը սահմանփակվում է Ֆիզկուլտուրայի, Հաղթանակի, Կախովսկու փողոցներով և Կիրովի պողոտայով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունվարի 12-ին Կիրովի ավտոմայրուղու հրապարակին տրվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովի անունը։

1940 թվականին Կույբիշև քաղաքի համար մշակված գլխավոր հատակագծով նախատեսում էր Կիրովի շրջանի հրապարակում կառուցել դրամատիկական թատրոն[1]։ Սակայն Հայրենական մեծ պատերազմից հետո երկրի տնտեսության վերականգնման ժամանակահատվածում մշակութային օջախի կառուցելու խնդրին միայն հնարավոր եղավ անդրադառնալ 1950-ական թվականների վերջին։ Կիրովի անվան հրապարակում մշակույթի պալատի կառուցումը կատարվել է մոսկվացի ճարտարապետ Ա. Վ. Տարասովի նախագծի հիման վրա 1958 թվականից[2]։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են «Պրոգրես» գործարանի բազմաթիվ աշխատանքային խմբեր ու աշխատակիցներ (աշխատանքների 50%-ը կատարվել է գործարանի կողմից)։ Պալատը կառուցվել է գործարանի տնօրեն Վիկտոր Յակովլևիչ Լիտվինովի անմիջական հսկողության ներքո։ Մշակույթի պալատի առաջին հերթը (650 տեղանոց կինոթատրոնով) սկսել է գործել 1959 թվականից։

1961 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Մշակույթի պալատի պաշտոնական բացումը (այն ժամանակ` արհմիության ակումբ)։

1967 թվականին հրապարակում տեղադրվել է Սերգեյ Կիրովի հուշարձանը։ Գրանիտե պատվանդանի վրա կանգնած քանդակի հեղինակը քանդակագործ Օ. Ն. Իվանովն է[3]։

Կիրովի անունով էր կոչվում ոչ միայն հրապարակը, այլև նրան հարակից մայրուղին (այժմ՝ Կիրովի պողոտա), և այնտեղ գտնվող մշակույթի պալատը և քաղաքի ամբողջ շրջանը (Կիրովի)։ 2002 թվականին Մշակույթի պալատը ի պատիվ Վիկտոր Լիտվինովի վերանվանվեց նրա անունով[4][5][6]։

Կիրովի հրապարակի տարածքը երկար ժամանակ համարվում էր գործարանային աշխատողների բնակավայր. ժամանակին այստեղ իրականացվել է բնակելի տարածքի ակտիվ շինարարություն։ Դեռևս խորհրդային ժամանակներում այստեղ բացվել է ժամանակակից առևտրի կենտրոնների «նախատիպը` «Երիտասարդություն» հանրախանութ-սրահը[7]։

Մշակույթի տան հետևում Կախովսկի փողոցի կենտ հասցեում՝ Ֆիզկուլտուրայի և Հաղթանակի փողոցների միջև 1948 թվականից գործել է «Սոկոլ» փայտե թատրոնը (այն գտնվել է վերանորոգված երկտակ բարաքաշենքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է որպես ճաշարան), 1990 թվականի սկզբին այն քանդվել է, քանի որ նրա տեղում պետք է կառուցվեր «Պրոգրես» գործարանի «Լեկորտ» սպորտային համալիրը։ Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 1992 թվականին շինարարությունը կասեցվել է և վերսկսվեց միայն 2004 թվականին՝ տեղական բյուջեի հաշվին։ Համալիրը շահագործվել է 2008 թվականին և բացմանը ստացել է նոր անուն՝ «Գրացիա»։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կիրովի հուշարձանը

Վերակառուցման աշխատանքները սկսվեցին 2012 թվականի հուլիսի 16-ին[8]։ Աշխատանքների շրջանակներում փոխվեց ասֆալտե ծածկույթը, մայթերի սալիկները, տեղադրվեցին 140 լուսավորության սյուներ, տեղադրվեցին զուգարանային շինություններ և կատարվեցին կանաչապատման աշխատանքներ։ Այդ բոլոր աշխատանքները կատարվեցին քաղաքային բյուջեի միջոցների հաշվին։ Ներդրողների միջոցներով նախկին սրճարանի տեղում կառուցվեց մանկական հրապարակ[9]։

Վերակառուցում սկսելուց առաջ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացվեցին անօրինական առևտրի լիկվիդացման ուղղությամբ։ Երկար ժամանակ նույնիսկ շրջանային պատվո տախտակը ծանրաբեռնված էր չարտոնված կրպակների մասին նյութերով և շատերը արդեն մոռացել էին դրանց գոյության մասին։ Արդյունքում այստեղ լիկվիդացվեցին ավելի քան 80 անօրինական օբյեկտներ, այդ թվում ստացիոնար սրճարան[9]։

2012 թվականի սեպտեմբերի 9-ին, քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցավ հրապարակի բացումը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սամարայի քաղաքագլուխ Դմիտրի Ազարովը, Սամարայի նահանգային դումայի նախագահ Վիկտոր Սազոնովը և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Ֆետիսովը[9]։

Սեպտեմբերի 25-ին հրապարակը դարձրեցին հետիոտնային գոտի և տեղադրեցին համապատասխան նշաններ, իսկ մի քանի օր առաջ հայտնվեցին հակաերթևեկային սարքեր[10]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոբուսային երթուղիներ՝ 6, 8, 21, 29, 30, 34, 38, 41, 47, 51, 75:
  • Երթուղային տաքսիներ՝ 6, 27к, 30, 34, 38, 41, 47, 74к, 74 м, 75, 80, 89, 123, 124, 126, 126к, 203, 206, 213, 217, 221, 226, 229, 230, 240, 241, 247, 253, 261, 274, 281, 297, 298, 480:
  • Տրամվայի երթուղիներ՝ 8, 10, 25:
  • Տրոլեյբուսի երթուղիներ՝ 8, 12, 13, 18, 20[11]:
  • Մետրոպոլիտեն - Սամարայի մետրոյի մոտ կայարանները՝ Կիրովսկայա և Բեզիմյանկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 30-летие Советской власти — прекрасный повод для подведения итогов (очерк об архитектуре города Куйбышева 1947 года
  2. Площадь Кирова. Дворец культуры им. С. М. Кирова. Памятник Сергею Мироновичу Кирову.
  3. Липатова А. М. Самарских улиц имена. — Самара: Самарский Дом печати. — 2008 (издание второе). Страницы 89-91.
  4. «Дворец культуры на площади им. Кирова в Самаре отметит полувековой юбилей | Самара Сегодня». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  5. «Дворец культуры им. Литвинова (пл. Кирова) | Администрация городского округа Самара». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  6. Культурно-досуговый центр | История центра(չաշխատող հղում)
  7. Rent&Sale проспекта Кирова.(չաշխատող հղում) Журнал «Недвижимость»
  8. Площадь им. Кирова преобразилась(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 9,2 «Площадь Кирова открылась после капитального ремонта». city.samara.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «Площадь Кирова в Самаре сделали пешеходной зоной». news.mail.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. Общественный транспорт Самарской области

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]