Կիրկենես
Բնակավայր | ||
---|---|---|
Կիրկենես | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1826 թ. | |
Մակերես | 2,15 կմ², 2,15 կմ² | |
ԲԾՄ | 9±1 մետր | |
Պաշտոնական լեզու | բուկմոլ | |
Բնակչություն | ▲3531 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Պաշտոնական կայք | svk.no | |
| ||
Կիրկենես (նորվ.՝ Kirkenes, ֆին.՝ Kirkkoniemi), քաղաք Նորվեգիայի հյուսիսարևելյան հատվածում: Այն գտնվում է Ֆինմարկ Ֆյուլքեի կազմի մեջ՝ մոտավորապես 8 կմ ռուս-նորվեգական պետական սահմանից հեռավորության վրա: Քաղաքի տարածքը կազմում է 2,17 կմ² է, իսկ բնակչությունը, ըստ 2015 թվականի հունվարի 1-ի դրության, 3538 մարդ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1826 թվականի մայիսի 14-ը Կիրկենեսը գտնվում էր Ֆելլեդսդիստրիկտի կազմի մեջ, որը Շվեդ-նորվեգական միության և Ռուսական կայսրության կոնդոմինիումի մաս էր կազմում: Դրանից հետո, գրեթե բոլոր վիճելի տարածքներն անցան Շվեդիային:
Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը ենթարկվել է ավիացիայի հոծախումբ հարձակման: Ընդհանուր առմամբ քաղաքի վրա 320 ավիահարձակումներ եղան: 1944-1945 թվականներին Կիրկենեսի գլխավոր պարեկի տեղակալն էր հետագայում հայտնի դարձած արևելագետ Իգոր Դյակոնովը: 1990-ական թվականներին վերջինիս շնորհեցին Կիրկենեսի պատվավոր քաղաքացու կոչում:
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրկենեսը գտնվում է Նորվեգիայի ծայր հյուսիս-արևելքում, գրեթե 400 կմ հյուսիսային բևեռային շրջագծից հյուսիս: Քաղաքը գտնվում է Վարանգեր ֆյորդ-ի բազուկներից մեկի վրա, Ռուսաստանի Դաշնության հետ պետական սահմանից ոչ հեռու:
Բևեռային օրը Կիրկենեսում շարունակվում է մայիսի 17-ից մինչև հուլիսի 21-ը: Իսկ բևեռային գիշերը՝ նոյեմբերի 21-ից հունվարի 21-ը: Չնայած ծայրամասային դիրքին, քաղաքի կլիման անցողիկ է՝ հիմնականում մայրցամաքային: Միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է −11,5 °C հունվարին և 12,6 °C հուլիսին: Տարեկան միջին տեղումների քանակը մոտավորապես 450 մմ է: Երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է -41 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 32,7 °C: Ամենաբարձր միջին ամնսական ջերմաստիճանը նկատվել է 2004 թվականի հուլիսին. այն կազմել է 16,9 °C[2][3]:
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրկենեսում է ծնվել դահուկային սպորտի օլիմպիական եռակի չեմպիոն Ուլվանգ Վեգարդը:
- Կիրկենեսում է ապրում աշխարհահռչակ աստղ, երգչուհի Էրյան Նիլսենը:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված թանգարան
- Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի զինվորների նվիրված հուշարձան Ռուալ Ամունդսենի հրապարակում (Ռոալդ Ամունդսեն գատե) (նորվեգերեն անվանումը՝ Russemonumentet՝ «Ռուսական մոնումենտ»)
- Սաամ նկարիչ Իյոն Սավիոյի թանգարան
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tettsteders befolkning og areal — Statistics Norway.
- ↑ «Kirkenes average conditions - base period 10 last years»։ Storm Weather Center։ Վերցված է 5. desember 2009
- ↑ «Normaler for Sør-Varanger kommune (1961-1990)»։ Meteorologisk institutt։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին։ Վերցված է 3. mars 2011
- ↑ Կաղապար:КЭ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Информация о Киркенесе (нор.) (գերմ.) (անգլ.)
- ScenicNorway, bilder fra Kirkenes
- Informasjon om severdigheter og utflukter Kirkenes Turistinformasjon
- Kirkenes fra rommet i Wikimapia
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիրկենես կատեգորիայում։ |