Կիրխների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրխների թանգարան
Տեսակպատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Շվեյցարիա[1][2]
ՏեղագրությունԴավոս[1][2]
Ղեկավարության նստավայրԴավոս-դորֆ, Կիրխների թանգարան[3]
ՀասցեPromenade 82, Davos Platz7270[1]
Հիմնադրվել է1982[4]
Կայքkirchnermuseum.ch(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Կիրխների թանգարան, գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Էռնստ Լյուդվիգ Կիրխների կյանքին և ստեղծագործությանը նվիրված արվեստի թանգարան Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ 1918-1938 թվականներին Կիրխներն ապրել է Դավոսում և ոգեշնչված այնտեղ ստեղծել է իր գործերից շատերը[5]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է Կիրխների մեծ թվով արվեստի գործեր՝ ներառյալ բազմաթիվ նկարներ, քանդակներ, գծանկարներ, տպագրություններ և տեքստիլ գործեր, ինչպես նաև նկարչի գրեթե բոլոր էսքիզային տետրերն ու լուսանկարները։ Թանգարանում ներկայացված են Կիրխների ստեղծագործության բոլոր կարևոր թեմաները․ ստուդիական, մերկ և կրկեսային տեսարաններ, դիմանկարներ, գեղանկարներ և բնանկարներ՝ նրա Die Brücke շրջանից մինչև Շվեյցարիայում ապրած վերջին աշխատանքները։ Թանգարանի աշխատանքների մեծ մասը դավոսյան շրջանի՝ 1918-1938 թվականներ գործեր են։ Դրանք արտացոլում են Կիրխների մշտական զբաղվածությունը լեռնային աշխարհով, որը վառ տպավորել է նրա վրա, ինչպես նաև նրա կապը տեղի բնակիչների հետ։ Թանգարանում կան նաև նկարչի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև էքսպրեսիոնիստական գրադարան[6][7]։

Պատմություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրխների թանգարանը հիմնադրվել է Դավոսում 1982 թվականին։ Ի սկբանե տեղակայվել է հին փոստային բաժանմունքում՝ Դավոս հրապարակում։ Շվեյցարացի արվեստի կոլեկցիոներ և դիլեր Էբերհարդ Վ. Կորնֆելդը, ով 1960-ականներին արդեն ձեռք է բերել Կիրխների վերջին տունը Վիլդբոդենում՝ Դավոսի մոտակայքում գտնվող Ֆրաունկիրխում, և հանգստյան օրերին այնտեղ բացել իր կիրխներյան հավաքածուն հանրության համար, որը մեծ դեր է ունեցել թանգարանի ստեղծման գործում[8]։

1992 թվականի սեպտեմբերի 4-ին բացվել է թանգարանի նոր շենքը, որը նվիրաբերել է Կիրխների գույքի կառավարիչ Ռոման Նորբերտ Քեթերերը։ Հավաքածուն ներառել է այն ժամանակվա 519 աշխատանք։ Նոր շենքի բացման կապակցությամբ 500 աշխատանք և 160 էսքիզային տետր՝ գրեթե 10000 գծանկարներով, նվիրաբերվել են միայն նկարչի կալվածքից։ 1994 թվականին թանգարանը համալրվել է ևս 700 աշխատանքներով և Կիրխների լուսանկարների բազմաթիվ պահպանված նեգատիվներով[9]։

Վերանորոգման աշխատանքներից հետո «Կիրխների թանգարանի Դավոսի երեսուն տարիները. հավաքածուն» ցուցահանդեսը բացվել է 2012 թվականի դեկտեմբերին՝ թանգարանի 30-ամյակի կապակցությամբ։ Վերոնշյալ ցուցահանդեսներում Կիրխների ստեղծագործությունները զրույցի են բռնվել ժամանակակից արվեստի հետ։

Լայն լսարանին հասնելու համար թանգարանը ոչ միայն առաջարկում է էքսկուրսիաներ, այլ նաև սեմինարներ երեխաների, երիտասարդների, դպրոցականների և մեծահասակների համար նախատեսված ծրագրերով, ինչպես նաև արշավներ Կիրխների հետքերով, դեպի Ստաֆելալպ կամ Դավոսի անտառային գերեզմանոցում գտնվող Կիրխների գերեզման։

Կիրխների 160 էսքիզային տետրեր 1996 թվականին գրքի տեսքով հրատարակվել են որպես կատալոգի և հասանելի են դարձել ամբողջական թվայնացման միջոցով։

Կիրխների թանգարանը շվեյցարական տասը թանգարաններից մեկն է, որը 2016/2017 թվականներին ֆինանսական աջակցություն է ստացել դաշնային իշխանություններից՝ ծագման հետազոտությունների համար։ Նացիստների կողմից թալանված արվեստի գործերի առնչությամբ ընտրվել են շուրջ 80 ստեղծագործություններ, որոնց ծագումն ամբողջությամբ փաստագրված չէ։ Դրանք ներառում են Կիրխների, ինչպես նաև Ալեքսեյ ֆոն Յավլենսկու և Վասիլի Կանդինսկու ստեղծագործությունները։ Այնուհետև թանգարանի տնօրեն Թորստեն Սադովսկին 2016 թվականին բացատրել է, որ «մենք չենք ցանկանում, որ մեր թանգարանի գույքագրում ապօրինի ձեռքբերումներ լինեն»։

Ներկայիս շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավոսի Կիրխների թանգարանի ճարտարապետներն են Անետ Գիգոնը և Մայք Գույերը։ Կառույցը դիտվում է որպես թանգարանային ճարտարապետության նոր մոտեցման առաջամարտիկ աշխատանք, որը ուշագրավ կերպով համատեղում է ֆունկցիոնալությունն ու գեղագիտությունը, ճարտարապետական ներքին արժեքը և արվեստին մատուցվող ծառայությունը։ 2012 թվականին այն ստացել է Daylight մրցանակը Velux հիմնադրամի կողմից, որը հիմնադրվել է 1980 թվականին (Շվեյցարիայի ամենաարժեքավոր ճարտարապետական մրցանակը)[10]։

Ելնելով տարածաշրջանային պայմաններից (կլիմայական և լուսային պայմաններ, Դավոսի հարթ տանիքի ճարտարապետություն), բայց ամենից առաջ այցելուների և արվեստի գործերի իդեալական հանդիպման գաղափարով՝ ճարտարապետները նախագծել են չորս խորանարդներ՝ որպես ցուցասրահներ։ Դրանք միացված են լայն պատուհաններով ճյուղավորված ճեմասրահով, որը նախատեսված է որպես արտացոլման վայր, և միևնույն ժամանակ այդտեղից բացում է տեսարան դեպի ալպիական լանդշաֆտը, որը ոգեշնչող է եղել Կիրխների համար։ Թանգարանի ճակատն ամբողջությամբ պատված է ապակյա անթափանց տարրերով, որոնք փոխարինվում են թափանցիկ տարրերով։ Տանիքը՝ այսպես կոչված 5-րդ ճակատը, պատված է կոտրված ապակիով։ Բացի ցուցասրահներից և կապող մուտքի սրահից, կան նաև դիդակտիկ սենյակներ, գրադարան, հանդիպումների սենյակ, գրասենյակներ, արհեստանոցներ, պահեստներ և օժանդակ սենյակներ[6][10]։

Հիմնադրամ և աջակցության ասոցիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Լյուդվիգ Կիրխներ դավոսյան հիմնադրամին է պատկանում և՛ հավաքածուն, և՛ թանգարանի շենքը։ Թանգարանին աջակցում է ասոցիացիան։ Դավոսի Կիրխներ ասոցիացիան հիմնադրվել է 1982 թվականին և ունի շուրջ 600 անդամ և հաստատություն։ Այն նպաստում է թանգարանի բովանդակային աշխատանքին[11]։ Կիրխների թանգարանային միությունն ակտիվորեն աջակցում է իր հավաքածուի համար արվեստի գործերի ձեռքբերմանը, թանգարանային կրթական գործունեության և հրատարակությունների խթանմանը, ինչպես նաև հետազոտությունների խթանմանը՝ հավաքածուի հետ կապված հրատարակությունների միջոցով։

Թանգարանին աջակցում է անհատներից կազմկված հովանավորչական հանձնաժողովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. http://www.kirchnermuseum.ch/de/architektur/
  4. https://www.museums.ch/org/de/Kirchner-Museum-Davos
  5. Kirchner Museum Davos website
  6. 6,0 6,1 Luzi Dosch, "Museumsarchitektur: Das Kirchner Museum in Davos", in Bündner Monatsblatt, Zeitschrift für Bündner Geschichte, Landeskunde und Baukultur, 1992, pp. 505–509 (German)
  7. Christian Saehrendt, "Kuratieren in dünner Luft: das Kirchner Museum Davos", in Zeitschrift für Schweizerische Archäologie und Kunstgeschichte, 2003, pp. 349–354 (German)
  8. Martin Kraft, "Das Kirchner-Museum in Davos", in Du – die Zeitschrift der Kultur, 1983, pp. 72–73 (German)
  9. "Hommage à Roman Norbert Ketterer", in 90 Zeichnungen für 90 Jahre, Galerie Henze & Ketterer, Wichtrach/Bern, Catalogue 62, 2001, pp. 5–8 (German)
  10. 10,0 10,1 Axel Simon, "Im Zauberlicht: das Kirchner Museum ist ein massgeschneidertes Gefäss. Die auf Davos angepasste Lichtlösung ist zentrale Idee des Entwurfs und architektonischer Ausdruck", in Hochparterre – Zeitschrift für Architektur und Design, 2012 (German)
  11. «Ernst Ludwig Kirchner Foundation, Kirchner Museum Davos». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]