Կիրիկուն և վհուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիկուն և վհուկը
ֆր.՝ Kirikou et la Sorcière
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և մանկական ֆիլմ
ՌեժիսորՄիշել Օսելո
ՍցենարիստՄիշել Օսելո
ՀնչյունավորումWilliam Nadylam?[1] և Robert Liensol?[1]
ՊրոդյուսերԴիդյե Բրունե
ԵրաժշտությունԻուսսու Ն’Դուր
Երկիր Ֆրանսիա,  Բելգիա և  Լյուքսեմբուրգ
Լեզուֆրանսերեն
ԸնկերությունFrance 3, Միշել Օսելո և Trans Europe Film?
Տևողություն71 րոպե
ՍիկվելKirikou and the Wild Beasts?
Թվական1998 և հոկտեմբերի 7, 1999[2]
Պարգևներ

«Կիրիկուն և վհուկը» (ֆր.՝ Kirikou et la Sorcière), ռեժիսոր և սցենարիստ Միշել Օսելոյի 1998 թվականի մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Հիմքում ընկած են արևմտաաֆրիկյան ժողովրդական հեքիաթները[3]։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, որ Կիրիկու անունով նորածին տղան պաշտպանում է իր գյուղը Կարաբա անունով չար վհուկից։ Մուլտֆիլմը համատեղ թողարկել են Ֆրանսիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի ընկերություններ, նկարահանվել է Լատվիայի Rija Films և Հունգարիայի Studio Exist ստուդիաներում[4]։ Մուլտֆիլմը առևտրային տեսանկյունից հաջողություններ է գրանցել, նրան հաջորդել է «Կիրիկուն և վայրի գազանները» (ֆր.՝ Kirikou et les bêtes sauvages) շարունակությունը, որը թողարկվել է 2005 թվականին, ինչի հիման վրա բեմադրվել է «Kirikou et Karaba» մյուզիքլը, որը հանրությանը ներկայացվել է 2007 թվականին[5]։ Մեկ այլ շարունակություն՝ «Կիրիկուն և տղամարդիկ ու կանայք» (ֆր.՝ Kirikou et les hommes et les femmes), թողարկվել է 2012 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա արդեն վաղուց է գյուղի վրա հարձակվում է չար վհուկը, որը քանդում է տները, խլում է ոսկիները, ուտում այն տղամարդկանց, որոնք ցանկանում են պայքարել իր դեմ։ Մարդիկ ապրում են վախի մեջ։ Բայց հանկարծ ծնվում է Կիրիկուն՝ յուրահատուկ տղան։ Ծնվելու պահից նա կարողանում է խոսել և լինում է խորիմաց։ Գյուղում հույս է ծագում։ Կիրիկուն կարողանում էր կայծակնային արագությամբ վազել և խորամանկել չար վհուկի ծառաներին։ Նա նաև օգնում էր գյուղի բնակիչներին՝ երեխաներին փրկելով վհուկի խարդավանքներից ու հրեշից ազատելով ջրի ակունքը։ Ցանկանալով գուշակել վհուկի գաղտնիքը. «Թե ինչու՞ է նա այդպես անազնիվ ու չար», Կիրիկուն ուղևորվում է ծերունի իմաստունի մոտ վտանգավոր ճանապարհորդության։ Իմանալով, որ պատճառը կախարդված փուշն է, որը չար մարդիկ մի անգամ խրել են վհուկի մեջքին, Կիրիկուն խորամանկորեն դուրս է կանչում վհուկին որջից և վհուկի մեջքից ատամներով հանում է անիծյալ փուշը։ Չարությունից զրկված վհուկը վերածվում է սովորական կնոջ։ Կիրիկուն դառնում է հասուն տղամարդ, ամուսնանում է նախկին վհուկի հետ, իսկ գյուղի բոլոր տղամարդիկ վերադառնում են իրենց տները։ Բոլորը փառաբանում են Կիրիկուին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականին Ֆրանսիայի Աննեսի փառատոնի Գրան պրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=998
  3. Lugt, Peter van der (2008 թ․ օգոստոսի 25). «This is animation». GhibliWorld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Ocelot, Michel (2003 թ․ դեկտեմբերի 5). «Des noms». Tout sur Kirikou (French). Paris: Seuil. էջեր 172–173. ISBN 2-02-062827-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Hetrick, Adam (2007 թ․ հունիսի 21). «Animated film Kirikou and the Sorceress to become stage musical». Playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.