Կիրիլ Շտիրբուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիրիլ Շտիրբուլ
ռում.՝ Chiril Știrbu
Ծնվել էփետրվարի 17 (մարտի 2), 1915
ԾննդավայրQ4076971?, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 27, 1997(1997-08-27) (82 տարեկանում)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Moldova.svg Մոլդովա
ԿրթությունQ4331493?
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կիրիլ Անտոնովիչ Շտիրբուլ [ծնվել է փետրվարի 2-ին 1915 թվականին, գյուղ Բրուշաենի, Ռիբնիցկու շրջանում], մոլդավացի սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960 թվականԽՄԿԿ անդամ՝ 1947 թվականից։

1937 թվականին ավարտել է Օդեսայի թատերական ուսումնարանը և ընդունվել Տիրասպոլի 1-ին Մոլդավայի դրամատիկական թատրոնը (այժմ՝ Պուշկինի անվան Մոլդավական երաժշտադրամատիկական ակադեմիական թատրոն, Քիշնև)։ Մոլդավական բեմում Վ․ Ի․ Լենինի կերպարի առաջին ստեղծողներից է (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ», «Հրացանավոր մարդը», Շատրովի «Հանուն հեղափոխության»)։ Լավագույն դերերից են նաև՝ Շվանդյա (Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Լիր արքա (Շեքսպիրի «Լիր արքա»)։ Շտիրբուլը եղել է Մոլդավիայի ԿԿ Կենտկոմի անդամ (1963-1976 թվականներինՄոլդավիայի ԽՍՀ 2-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1970 թվական)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 580 CC-BY-SA-icon-80x15.png