Կիրիլ Շչոլկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիրիլ Շչոլկին
Кирилл Щёлкин
Chelkin.jpg
Ծնվել էմայիսի 4 (17), 1911
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 8, 1968(1968-11-08)[1] (57 տարեկանում)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Լենինյան մրցանակ «Մուրճ և մանգաղ» մեդալ Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կիրիլ Շչոլկին (Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան[2]), ռուս.՝ Кирилл Иванович Щёлкин, խոշորագույն ֆիզիկաքիմիկոս, գազերի այրման և ճայթյունի տեսության ստեղծողներից, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953 թ.), ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Աշխատանքի բերումով հողաչափ հոր՝ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքը բնակվել է տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում (որտեղ ծնվել է ապագա գիտնականը), Ղրիմի Բելագորսկում, Հայաստանի Նոր Բայազետում (ներկայումս՝ Գավառ), Սմոլենսկում և այլն։ Այս բնակավայրերում են անցել Կիրակոսի մանկության և պատանեկության տարիները։

Ուսում և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչոլկինն ավարտել է Սիմֆերապոլի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (1932 թ.), աշխատել է Մոսկվայի քիմիականֆիզիկայի ինստիտուտում՝ որպես լաբորատորիայի վարիչ, աշակերտել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Սեմյոնովին։ 1946 թ. նշանակվել է ատոմային, իսկ այնուհետև՝ ջրածնային ռումբերի ստեղծման գլխավեր կոնստրուկտորի և գիտական ղեկավարի պաշտոնում (Արզամաս-16), որից հետո հիմնադրել է Ուրալի միջուկային կենտրոնը։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչոլկինը Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս էր (1949, 1951, 1953), Լենինյան (1958) և Պետական մրցանակի քառակի (1943, 1949, 1951, 1954) դափնեկիր, պարգևատրվել է Լենինի չորս և Կարմիր աստղի շքանշաններով։ Ներկայումս գաղտնազերծված է նրա աշխատանքների մի փոքր մասը միայն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Щёлкин Кирилл Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Մարտիրոսյան Գրիգոր (2007)։ Շչոլկին Կիրիլ Իվանովիչ Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի։ Երևան 
  3. Քիմիայի 12-րդ դասարանի դասագիրք