Կիրիլ Հոլլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Հոլլանդ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1885(1885-06-05)[1]
ԾննդավայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 9, 1915(1915-05-09)[1] (29 տարեկան)
Մահվան վայրFestubert
ԳերեզմանRichebourg
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունRadley College? և Թագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Օսկար Ուայլդ[1], մայր՝ Կոնստանս Լլոյդ[1]

Կիրիլ Հոլլանդ (ծնյալ՝ Կիրիլ Ուայլդ, հունիսի 5, 1885(1885-06-05)[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 9, 1915(1915-05-09)[1], Festubert), ռազմական գործիչ։

Օսկար Ուայլդի և Կոնստանս Լլոյդի երկու որդիներից ավագն ու Վիվիեն Հոլլանդի եղբայրը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նրա եղբոր՝ Վիվիեն Հոլլանդի «Օսկար Ուայլդի որդին» (1954) ինքնակենսագրականի՝ Օսկարը նվիրված և սիրող հայր էր իր երկու որդիների համար։ Նրանք ունեցել են համեմատաբար երջանիկ մանկություն[2]։ Սակայն 1895 թվականին Օսկարի դատապարտումից և անպարկեշտության համար բանտարկվելուց հետո նրանց մայրը որոշել է ընտանիքը դուրս բերել ուշադրության կենտրոնից։

Նա ընդունել է Հոլլանդ ազգանունը ինչպես տղաների, այնպես էլ իր համար, որպեսզի պաշտպանվեն նրանց հանրային հետաքրքրասիրությունից։ Նա տղաների հետ տեղափոխվել է Շվեյցարիա և նրանց ընդունել Գերմանիայի անգլիախոս գիշերօթիկ դպրոց։ Օսկար Ուայլդը մահացել է 1900 թվականին․ նրա որդիներից ոչ մեկը չի տեսել նրան բանտարկվելուց հետո։ Երբ նրան ազատ են արձակել, նա մեկնել է Ֆրանսիա և այլևս երբեք չի ապրել Անգլիայում կամ Իռլանդիայում։

1899 - 1903 թվականներին Կիրիլը հաճախում էր Ռադլիի քոլեջը, որն Օքսֆորդշիրի բարձր մակարդակի պետական դպրոց էր[3]։ Դպրոցն ավարտելուց հետո Վուլիջի Թագավորական ռազմական ակադեմիայում դարձել է Gentleman Cadet:

1905 թվականի դեկտեմբերի 20-ին Հոլանդը նշանակվել է թագավորական դաշտային հրետանու կրտսեր լեյտենանտ։ 1908 թվականի դեկտեմբերի 20-ին նրան տրվել է լեյտենանտ կոչում և նա մոտ երեք տարի ծառայել է Միացյալ Թագավորությունում։ Հետո նրն տեղափոխել են Հնդկաստան, որտեղ ծառայել է 1911 թվականի սեպտեմբերից մինչև 1914 թվականը Սեկունդերբադի No. 9 զինամթերքի ստորաբաժանումում։ Նրան կապիտանի կոչում են տվել 1914 թվականի հոկտեմբերի 30-ին[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, կապիտան Հոլլանդը ծառայում էր մայրցամաքում գտնվող բրիտանական ուժերում։ 1915 թվականի մայիսի 9-ին մասնակցել է Նեվե-Չապելի համար մղվող մարտին։ Ֆեստուբերտի ճակատամարտի ժամանակ, Ֆրանսիայում սպանվել է գերմանացի դիպուկահարի կողմից[5][6]։ Թաղված է Ֆրանսիայի Ռիչբուրգ-լ՛Ավուե քաղաքում գտնվող Սբ Վաաստ ռազմական գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Kindred Britain
  2. «A Life of Concealment». Time Magazine. 1954 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Radley Register, 1847-1933
  4. List of Officers of the Royal Regiment of Artillery, 1862-1914
  5. TomFolio.com: Introduction, Wilde, Oscar. AN IDEAL HUSBAND, H.A.S. Beane Books
  6. 6,0 6,1 CWGC :: Casualty Details, Commonwealth War Graves Commission

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]