Կիրիլ Գաբուրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Գաբուրիչ
 
Կրթություն՝ Մոլդովայի Սլավոնական համալսարան
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1976(1976-11-23) (47 տարեկան)
Ծննդավայր Լոգանեշտի, Հնչեշտի շրջան
Քաղաքացիություն  Մոլդովա

Կիրիլ Վասիլևիչ Գաբուրիչ (ռումիներեն՝ Chiril Gaburici, ծնվ․ նոյեմբերի 23, 1976, Լոգանեշտի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պետական գործիչ, տնտեսագետ, ձեռնարկատեր։ 2015 թվականի փետրվարի 18-ին Մոլդովայի խորհրդարանի կողմից նշանակվել է երկրի վարչապետ[1]։ Մոլդովայի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2015 թվականի հունիսի 12-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Գաբուրիչը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 23-ին Մոլդովական ԽՍՀ-ի Հինչեշտի շրջանի Լոգանեշտի գյուղում։

2001-2003 թվականներին եղել է Moldcell բջջային կապի օպերատորի շրջանային վաճառքի բաժնի ներկայացուցիչ, որտեղ նա պատասխանատու էր երկրի հյուսիսում օպերատորի զարգացման համար։ Այնուհետև մինչև 2004 թվականն աշխատել է որպես Moldcell շրջանային վաճառքի բաժնի վարիչ։ 2004 թվականի մայիսից մինչև 2008 թվականի հոկտեմբերը եղել է Moldcell վաճառքի դեպարտամենտի տնօրեն։ 2008 թվականի նոյեմբերի ստանձնել է Moldcell գլխավոր տնօրենի պարտականությունները

2012 թվականին Գաբրիչը տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ ղեկավարել է Azercell Telekom ընկերությունը։ 2014 թվականի դեկտեմբերին ինքնակամ հրաժարվել է ընկերության նախագահի պաշտոնից։

2015 թվականի փետրվարի 14-ին Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի դեկրետով նշանակվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։ Փետրվարի 18-ին Գաբուրիչի կառավարության օգտին քվեարկեցին խորհրդարանի 60 (101-ից) պատգամավորներ։

Այն բանից հետո, երբ Մոլդովայի դատախազությունը հետաքննություն սկսեց Գաբուրիչի կրթական դիպլոմի կեղծիքի գործով, 2015 թվականի հունիսի 12-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից[2]։ Շուտով գործը փակվեց վաղեմության ժամկետը լրանալու պատճառով․ դիպլոմը տրվել էր 1995 թվականին, իսկ այդպիսի գործի վաղեմության ժամկետը 2 տարի է[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ՝ Իրինայի հետ դաստիարակում է 2 որդիներին[4]։

Տիրապետում է ռումիներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին[5]։ Նվագում է կիթառ։ Հետաքրքվել է ավտոմոբիլային սպորտով, մասնակցել պրոֆեսիոնալ մրցարշավի և ռալլիի։ Գլխավորում է Ավտոսպորտի ազգային ակումբը[5]։

Գաբուրիչի կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարչապետ
    • Կիրիլ Գաբուրիչ (փետրվարի 18, 2015 - հունիսի 21, 2015)
    • Նատալյա Գերման (հունիսի 22, 2015 - հուլիսի 30, 2015)
  • Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար
  • Փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար
  • Վերաինտեգրման փոխվարչապետ
  • Ֆինանսների նախարար
  • Շրջանային զարգացման և շինարարության նախարար
  • Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար
  • Շրջակա միջավայրի նախարար
  • Կրթության նախարար
  • Առողջապահության նախարար
  • Աշխատանքի, սոցիալական ապահովության և ընտանիքի նախարար
  • Մշակույթի նախարար
  • Տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար
  • Արդարադատության նախարար
  • Ներքին գործերի նախարար
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար
  • Պաշտպանության նախարար
  • Երիտասարդության և սպորտի նախարար
  • Մոլդովայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահ
  • Գագաուզիայի ղեկավար (Բաշկան Գագաուզ Երի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Премьером Молдавии стал специалист по сотовой связи. Азербайджана.
  2. Премьер-министр Молдавии объявил об отставке | РИА Новости
  3. Прокуратура закрыла дело о фальсификации диплома Кирилла Габурича Արխիվացված 2016-03-04 Wayback MachineInterlic — 2 июля 2015.
  4. Rodica Trofimov, Rodica Bileţchi, Irina Tribusean, Marcel Toma Chiril Gaburici. I love Chişinău.(ռում.) // VIP Magazine : журнал. — 2010. — № 78. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2015.
  5. 5,0 5,1 Рая Аббасова (16 Января 2014). «Новый бакинец Кирилл Габурич. Интервью с генеральным директором Azercell Telecom». Boutique Baku. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Գաբուրիչ» հոդվածին։