Jump to content

Կիրառական լեզվաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրառական լեզվաբանություն
մասնագիտություն, գիտության բաժին, գիտական բնագավառ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիալեզվաբանություն, կիրառական գիտություն Խմբագրել Wikidata
Մասն էapplied linguistics and educational linguistics Խմբագրել Wikidata
Ուսումնասիրման առարկալեզվական կրթություն, language error Խմբագրել Wikidata
Ով է կիրառումapplied linguist Խմբագրել Wikidata

Կիրառական լեզվաբանություն, միջառարկայական ոլորտ, որը նույնականացնում, ուսումնասիրում և առաջարկում է իրական կյանքում լեզվին առնչվող խնդիրների լուծումներ։ Կիրառական լեզվաբանության հետ կապված ակադեմիական բնագավառներից են կրթությունը, հոգեբանությունը, հաղորդակցային վերլուծությունը, տեղեկատվական գիտությունը, բնական լեզվի մշակումը, մարդաբանությունը և սոցիոլոգիան: Կիրառական լեզվաբանությունը լեզվի գործնական օգտագործումն է:

Կիրառական լեզվաբանությունը միջառարկայական դաշտ է։ Կիրառական լեզվաբանության հիմնական ճյուղերը ներառում են երկլեզվություն և բազմալեզվություն, հաղորդակցային վերլուծություն, հակադրական լեզվաբանություն, լեզվի արժևորում, գրագիտություն, դիսկուրսի վերլուծություն, լեզվի մանկավարժություն, երկրորդ լեզվի ձեռքբերում, լեզվական ծրագրում և քաղաքականություն, միջլեզվաբանություն, ոճաբանություն, լեզվի ուսուցչի կրթություն,դատական ​​լեզվաբանություն, խոհարարական լեզվաբանություն և թարգմանություն:

Կիրառական լեզվաբանության ավանդույթը մասամբ հաստատվել է ի պատասխան լեզվաբանության կենտրոնացման նեղացմանը՝ 1950-ականների վերջին գեներատիվ լեզվաբանության ի հայտ գալով, և միշտ պահպանել է իր՝ լեզվական խնդիրների նկատմամբ նրա կենտրոնացմամբ դրսևորված[1]։

Չնայած կիրառական լեզվաբանության բնագավառը սկիզբ է առել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, այն արագորեն ծաղկում ապրեց միջազգային համատեքստում։

Կիրառական լեզվաբանությունը սկզբում զբաղվել է լեզվաբանության վրա հիմնված սկզբունքներով և գործնական կիրառություններով։ Սկզբնական շրջանում կիրառական լեզվաբանությունը համարվում էր որպես առնվազն բնագավառից դուրս «կիրառվող լեզվաբանություն»։ Սակայն, 1960-ական թվականներին կիրառական լեզվաբանությունը ընդլայնվեց՝ ներառելով լեզվի արժևորումը, լեզվական քաղաքականությունը և երկրորդ լեզվի ձեռքբերումը։ Դեռևս 1970-ական թվականներին կիրառական լեզվաբանությունը դարձավ ավելի խնդրակենտրոն բնագավառ քան տեսական լեզվաբանությունը՝ ներառելով իրական աշխարհում լեզվին առնչվող խնդիրների լուծումներ։ 1990-ականներին կիրառական լեզվաբանության ոլորտն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև քննադատական ուսումնասիրություններ և բազմալեզվությունը։ Կիրառական լեզվաբանության հետազոտությունները տեղափոխվեցին «իրական աշխարհի խնդիրների տեսական և էմպիրիկ հետազոտության դաշտ, որտեղ լեզուն հանդիսանում է կենտրոնական խնդիր»[2]։

Միացյալ Նահանգներում կիրառական լեզվաբանությունը նույնպես սկսել էր ավելի նեղ իմաստով՝ կառուցվածքային լեզվաբանության հետազոտությունների կիրառմամբ՝ առաջին հերթին դպրոցներում անգլերենի ուսուցման, այնուհետև՝ երկրորդ և օտար լեզուների։ Լեզվաբանության կիրառական մոտեցումը լեզվի ուսուցմանը առավելագույն կերպով տարածվեց Լեոնարդ Բլումբֆիլդի կողմից, ով մշակեց Բանակի հատուկ ուսուցման ծրագրի հիմքերը, և Չարլզ Ս. Ֆրայզի կողմից, ով 1941 թվականին հիմնադրեց Միչիգանի համալսարանում Անգլերեն լեզվի ինստիտուտը (ELI)։ 1946 թվականին կիրառական լեզվաբանությունը վերոնշյալ համալսարանում դարձավ ուսումնասիրման ճանաչված ոլորտ[3]։ 1948 թվականին Միչիգանի Հետազոտական ակումբը հիմնեց «Լեզվաբանություն. Կիրառական լեզվաբանության պարբերական», առաջին պարբերականը, որը կրում էր կիրառական լեզվաբանություն տերմինը։ 1960-ականների վերջերին կիրառական լեզվաբանությունը սկսեց ձևավորել իր սեփական ինքնությունը՝ որպես լեզվաբանության միջառարկայական ոլորտ, որը զբաղվում է իրական աշխարհի լեզվական խնդիրներով։ Նոր ինքնությունը ամրապնդվեց 1977 թվականին Կիրառական լեզվաբանության Ամերիկյան ասոցիացիայի հիմնադրմամբ[4]։

Ասոցիացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց կիրառական լեզվաբանության միջազգային ասոցիացիան, որտեղ այն ավելի հայտնի է որպես Association Internationale de Linguistique Appliquée կամ AILA. Կիրառական լեզվաբանության միջազգային ասոցիացիան ունի կից կազմակերպություններ ավելի քան երեսուն երկրներում, որոնցից որոշները թվարկված են ստորև։

Ավստրալիական կիրառական լեզվաբանությունը թիրախ դարձրեց մայր լեզվի ուսուցման և ներգաղթյալներին անգլերեն ուսուցանելու կիրառական լեզվաբանությունը։ Ավստրալիական ավանդույթը ցույց է տալիս ավելի ուժեղ ազդեցություն մայրցամաքային Եվրոպայից և ԱՄՆ-ից, քան Մեծ Բրիտանիայից[5]։ 1976 թվականի օգոստոսին կիրառական լեզվաբանների ազգային կոնգրեսում հիմնադրվեց Ավստրալիայի կիրառական լեզվաբանության ասոցիացիան[6]։ Ավստրալիայի կիրառական լեզվաբանության ասոցիացիան (ALAA) համատեղ ամենամյա համաժողով է կազմակերպում Նոր Զելանդիայի կիրառական լեզվաբանության ասոցիացիայի համագործակցությամբ (ALANZ)։

Կանադայի կիրառական լեզվաբանության ասոցիացիան/ L'Association Canadienne de Linguistique appliquée (CAAL/ACLA), պաշտոնապես երկլեզու (անգլերեն և ֆրանսերեն) գիտական ասոցիացիա է՝ մոտավորապես 200 անդամներով։ Նրանք հրատարակում են «Կիրառական լեզվաբանության կանադական հանդեսը» և կազմակերպում ամենամյա համաժողով[7]։

Իռլանդիայի կիրառական լեզվաբանության ասոցիացիան/Cumann na Teangeolaíochta Feidhmí (IRAAL) հիմնադրվել է 1975 թվականին։ Նրանք հրատարակում են Teanga հանդեսը, որը իռլանդերենում նշանակում է «լեզու»[8]։

1982 թվականին Կիրառական լեզվաբանության Ճապոնիայի ասոցիացիան (JAAL) հիմնադրվել է քոլեջների անգլերենի ուսուցիչների Ճապոնիայի ասոցիացիայում (JACET)՝ ավելի միջազգային մակարդակով գործունեություն ծավալելու նպատակով։ 1984 թվականին JAAL-ը դարձել է Կիրառական լեզվաբանության միջազգային ասոցիացիայի (AILA) գործընկեր[9]։

Նոր Զելանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի կիրառական լզվաբանության ասոցիացիան (ALANZ) հրատարակում է «New Zealand Studies in Applied Linguistics» հանդեսը և 2010 թվականից համագործակցում է Ավստրալիայի կիրառական լեզվաբանության ասոցիացիայի հետ՝ համատեղ ամենամյա համաժողով կազմակերպելու նպատակով, իսկ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Լեզվաբառագիտական Թեստավորման և Ա գնահատման Ասոցիացիան (ALTAANZ) միացել է այս եռակողմ համատեղ համաժողովի համագործակցությանը[10]։

Հարավային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան կիրառական լեզվաբանության ասոցիացիան (SAALA) հիմնադրվել է 1980 թվականին։ Այժմ SAALA-ին կապված են չորս հրատարակություններ, այդ թվում՝ Southern African Linguistics and Applied Language Studies Journal (SAJALS) հանդեսը[11]։

Միացյալ Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական կիրառական լեզվաբանության ասոցիացիան (BAAL) հիմնադրվել է 1967 թվականին։ Նրա առաքելությունն է՝ «կրթության առաջընթացը խթանել և զարգացնել ցանկացած օրինական բարեգործական միջոցներով լեզվի օգտագործման, լեզվի ձեռքբերման և լեզվի ուսուցման ուսումնասիրությունը և այդ ուսումնասիրության մեջ միջառարկայական համագործակցության բարելավումը»[12]։ Բրիտանական կիրառական լեզվաբանության ասոցիացիան կազմակերպում է ամենամյա համաժողով, ինչպես նաև բազմաթիվ փոքր համաժողովներ և միջոցառումներ, որոնք կազմակերպվում են նրա հատուկ հետաքրքրությունների խմբերի (SIGs) կողմից։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի կիրառական լեզվաբանության ասոցիացիան (AAAL) հիմնադրվել է 1977 թվականին [13]։ AAAL-ը կազմակերպում է ամենամյա համաժողով, սովորաբար մարտ կամ ապրիլ ամիսներին, Միացյալ Նահանգներում կամ Կանադայում[14]։

Պարբերականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ոլորտի հիմնական հանդեսներն (պարբերականներն) են՝

  • Research Methods in Applied Linguistics
  • Annual Review of Applied Linguistics
  • Applied Linguistics
  • Studies in Second Language Acquisition
  • Applied Psycholinguistics
  • International Review of Applied Linguistics in Language Teaching
  • International Journal of Applied Linguistics
  • Applied Linguistics Review
  • European Journal of Applied Linguistics
  • Language Learning
  • Language and Education
  • System
  • TESOL Quarterly
  • International Journal of Language Studies
  • Linguistics and Education

Այս հանդեսները ծավալում են լեզվաբանության և կիրառական լեզվաբանության տարբեր ոլորտներ՝ ուսումնասիրելով լեզվաբառագիտական մեթոդներ, լեզվաբառագիտական ձեռքբերումներ և կրթության հետ կապված հարցեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alan Davies & Catherine Elder.(Eds.). 2004. Handbook of Applied Linguistics. 1
  2. Christopher Brumfit. How applied linguistics is the same as any other science, "International Journal of Applied Linguistics", 7(1), 86-94.
  3. «Applied Linguistics | Linguistic Society of America». www.linguisticsociety.org. Վերցված է 2017-08-28-ին.
  4. Margie Berns and Paul Kei Matsuda. 2006. Applied linguistics: Overview and history. In K. Brown (Ed.), The Encyclopedia of language and linguistics (2nd ed.), 398-401.
  5. Alan Davies & Catherine Elder.(Eds.). 2004. Handbook of Applied Linguistics. 6
  6. «Applied Linguistics Association of Australia (home page)». Applied Linguistics Association of Australia. September 2011. Վերցված է 28 June 2019-ին.
  7. «Canadian Association of Applied Linguistics». Վերցված է 19 January 2018-ին.
  8. «Irish Association for Applied Linguistics». Վերցված է 19 January 2018-ին.
  9. «About JACET». www.jacet.org. Արխիվացված է օրիգինալից 3 November 2007-ին. Վերցված է 13 January 2022-ին.
  10. «Applied Linguistics Association of New Zealand». Վերցված է 19 January 2018-ին.
  11. «Southern African Applied Linguistics Association». Վերցված է 19 January 2018-ին.
  12. «British Association for Applied Linguistics constitution» (PDF). Public Documents. British Association for Applied Linguistics. September 2011. Paragraph 3: "Objects". Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 June 2012-ին. Վերցված է 19 March 2012-ին.
  13. Kaplan, Robert B.; Grabe, William (December 15, 2011). «APPLIED LINGUISTICS AND THE ANNUAL REVIEW OF APPLIED LINGUISTICS». Annual Review of Applied Linguistics. 20: 3–17. doi:10.1017/S0267190500299996. Վերցված է September 27, 2024-ին.
  14. «American Association for Applied Linguistics». Yale University. 12 August 2023. Վերցված է September 27, 2024-ին.

Լրացուցիչ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Berns, M., & Matsuda, P. K. (2006). Applied linguistics: Overview and history. In K. Brown (Ed.), The Encyclopedia of language and linguistics (2nd ed.; pp. 394–405). Oxford, UK: Elsevier.
  • Cook, G. (2003) Applied Linguistics (in the series Oxford Introduction to Language Study), Oxford: Oxford University Press.
  • Davies, A. & Elder, C. (eds.) (2004) Handbook of Applied Linguistics, Oxford/Malden, MA: Blackwell.
  • Hall, C. J., Smith, P. H. & Wicaksono, R. (2017). Mapping Applied Linguistics. A Guide for Students and Practitioners. (2nd ed.) London: Routledge.
  • Spolsky, B., & Hult, F.M. (Eds.). (2008). Handbook of Educational Linguistics. Malden, MA: Blackwell.
  • Johnson, Keith & Johnson, Helen (1999) Encyclopedic Dictionary of Applied Linguistics, Oxford/Malden, MA: Blackwell.
  • McCarthy, Michael (2001) Issues in Applied Linguistics, Cambridge University Press.
  • Pennycook, Alastair (2001) Critical Applied Linguistics: A Critical Introduction, London: Lawrence Erlbaum Associates.
  • Schmitt, Norbert (2002) An Introduction to Applied Linguistics, London: Arnold.
  • Wei, L. (Ed.). (2011). The Routledge Applied Linguistics Reader. New York: Routledge.
  • Weideman, A. (2024). A Theory of Applied Linguistics. Cham: Springer. DOI: https://doi.org/10.1007/978-3-031-67559-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրառական լեզվաբանություն» հոդվածին։

Կատեգորիա:Լեզվաբանության բաժիններ Կատեգորիա:Լեզվաբանության ճյուղեր