Կիրառական արվեստի թանգարան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրառական արվեստի թանգարան
M.A.K. Vienna June 2006 017.jpg
Wien - MAK, Säulenhalle.JPG
Տեսակmuseum of decorative arts?
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1][2]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1][2]
ՀասցեStubenring 5, 1010 Wien[1]
Հիմնադրվել է1864
ՀիմնադիրRudolf Eitelberger?
Կայքmak.at և mak.at/en(անգլ.)

Կիրառական արվեստի թանգարան (գերմ.՝ Museum für angewandte Kunst, կրճատ՝ ԿԱԹ), գեղարվեստական և մշակութային թանգարան Վիեննայում[3]։ Բացվել է 1864 թվականի սկզբում, Պարահանդեսային տանը («Balhaus»)՝ Վիեննայի Հոֆբուրգում, Ներքին քաղաքում։ Բացի կիրառական արվեստի ավանդական ոլորտի հավաքածուից, թանգարանը հավաքում և մշտապես համալրում է ժամանակակից արվեստի և ճարտարապետության ստեղծագործությունների հավաքածուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավստրիական արվեստի ու արդյունաբերության կայսերական և թագավորական թանգարանը» հիմնադրվել է 1863 թվականի մարտի 7-ին կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի կողմից։ Նրա առաջին տնօրենը դարձավ Վիեննայի համալսարանի պատմության և արվեստի պրոֆեսոր Ռուդոլֆ ֆոն Այտելբերգերը։ Թանգարանի բացումը կայացավ 1864 թվականի մայիսի 12-ին, սկզբում ցուցադրությունը ժամանակավորապես տեղակայվեց վիեննական Հոֆբուրգի Պարահանդեսային տանը, որը ճարտարապետ Հենրիխ ֆոն Ֆերստելի կողմից հարմարեցվել էր որպես ցուցասրահ։ 1871 թվականի նոյեմբերի 15-ին թանգարանը բացվեց նոր (ներկայիս) շենքում, որը կառուցվել էր Հենրիխ ֆոն Ֆերշթելի նախագծով նեոռենեսանսի ոճով։ Գեղարվեստական ձևավորումը իրականացվել է գեղանկարիչ Ֆերդինանդ Լաուֆբերգերի կողմից։

1865-1897 թվականներին թանգարանը հրատարակում է իր ամսագիրը «Տեղեկություններ կայսերական և թագավորական կիրառական արվեստի թանգարանից» անվանումով, 1898-1921 թվականներին ամսագիրը հրատարակվում է «Արվեստ և կիրառական արվեստ» անվանումով։ 1955-1986 թվականներին թանգարանը հրատարակում է «Հին և ժամանակակից արվեստ» ամսագիրը։

1907 թվականին Կիրառական արվեստի թանգարանին է անցնում Առևտրի թանգարանի հավաքածուի զգալի մասը։ 1897 թվականին թանգարանի տնօրեն է դառնում Արթուր ֆոն Սկալան, որը մինչ այդ ղեկավարում էր Արևելյան թանգարանը։ Նրա օրոք Կիրառական արվեստի թանգարանի աշխատակիցներ են դառնում այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Օտտո Վագները, Կոլոման Մոզերը, Ֆելիսյեն ֆոն Միրբախը, Յոզեֆ Հոֆմանը, Ալֆրեդ Ռոլլերը և ուրիշներ։ Ավստրիական հանրապետության ստեղծումից հետո, 1919 թվականին թանգարանին են փոխանցվում ավստրիական կայսրերի սեփականությունը համարվող գույքի մի մասը, մասնավորապես արևելյան գորգերի հավաքածուն։ 1936 և 1840 թվականներին Գեղարվեստա-պատմական թանգարանի հետ քանդակագործական և անտիկ հավաքածուի մի մասի փոխանակման դիմաց թանգարանը ստացավ Ֆիգդորի հավաքածուի կիրառական արվեստի ստեղծագործությունները։ Ավստրիայի անշլյուսից հետո 1938 թվականին թանգարանը վերանվանվեց «Վիեննայի կիրառական արվեստի պետական թանգարան» (Staatliches Kunstgewerbemuseum in Wien): 1939-1945 թվականների ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվեց նացիստների կողմից բռնագրավված արվեստի բազմաթիվ գործերով։ Հետագայում դրանց մի մասը վերադարձվեց սեփականատերերին և նրանց ժառանգներին։ 1947 թվականին թանգարանը վերանվանվեց` կոչվելով «Կիրառական արվեստի ավստրիական թանգարան»։ Ռազմական գործողությունների հետևանքով հասցված վնասները վերականգնելուց հետո 1949 թվականին թանգարանը նորից վերաբացվեց հանրության առջև։

1965 թվականին որպես մասնաճյուղ թանգարանին միացվեց Վյորնինգ-շտրասե 18 հասցեում գտնվող շենքը։ Դրա հետ մեկտեղ թանգարանի տնօրինության տակ անցան 1750 թվականից մինչև 19-րդ դարի երկրորդ կեսի Ֆրանց Սոբեկի հին ժամացույցների հավաքածուն, ինչպես նաև 1800-1840-ական թվականների կահույքի առանձին կտորներ։ 1994 թվականին վիեննական Արենբերգ պարկի աշտարակներում հիմնադրվեց թանգարանի երկրորդ արտաքին մասնաճյուղը, սակայն 2011 թվականից հետո այս մասնաճյուղը փակվեց այցելությունների համար։ 2000 թվականին թանգարանը ստացավ գիտա-հետազոտական հաստատության կարգավիճակ։

2015 թվականին Վիեննայի Թանգարանի նախաձեռնությամբ անցկացվեց արվեստի դիզայնի և ճարտարապետության բնագավառում առաջին բիենալեն։ 2011 թվականի սեպտեմբերից Կիրառական արվեստի Վիեննայի թանգարանը ղեկավարում է Կրիստոֆ Տուն-Խոէնշտեյնը։ 2016 թվականին առաջիկա հինգ տարիների համար նա հաստատվեց, որպես թանգարանի գլխավոր տնօրեն և գիտական ղեկավար։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մշակույթի և արվեստի հուշարձանների հավաքածուն դասակարգված է մի քանի բաժինների։ Դրանք են`

Ցուցադրության ամենահետաքրքիր առականերն են համարվում վիեննական արվեստանոցներում պատրաստված ստեղծագործությունները` «Տրոնե», «Յակոբ և Յոզեֆ Կոն», «Դանհաուզեր», ընկերությունների կահույքը, Ստոկլեի բրյուսելյան պալատի եզրազարդի խճանկարի համար Գուստավ Կլիմտի էսքիզային աշխատանքները, Դուբսկի պալատի «ճենապակյա սենյակը», բոհեմյան և վենետիկյան բյուրեղապակու հավաքածուն, ֆլամանդական և իտալական սպասքը, ածաթյա զարդեր, ճենապակի, գործվածքներ և գորգեր, չինական ճենապակե արտադրանք, ճապոնական գունավոր գծանկարներ (Ուկիյո-է) և դրանց փայտե կաղապարներ (Կատագամի)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրախորհրդի մրցանակ, 1996

Մոտակայքում գտնվող պատմական և մշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. «MAK Vienna - MAK Museum Vienna»։ mak.at (անգլերեն)։ Վերցված է 2018-04-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]