Կիրակոս (մանրանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրակոս (այլ կիրառումներ)
Կիրակոս
Ի ծնեԿիրակոս
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ է
Ազգությունհայ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Ակտիվ շրջան13-րդ դար 2-րդ կես

Կիրակոս կամ Կյուրակոս (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայ գրիչ և մանրանկարիչ։

Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի 13-րդ դար 2-րդ կեսի նշանավոր ներկայացուցիչ։ Աշխատել է Հռոմկլայում։

Նրա ծաղկազարդած առաջին ձեռագիրը, որ հասել է մեզ, 1244 թվականի Ավետարանն է (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N« 151), մյուսը՝ Անթիլիասի վանքում պահպանվող 1248 թվականի Ավետարանը։ Այս ձեռագրերում Կիրակոսը դեռ մի շարք գծերով կապված է եղել 13-րդ դարի վերջի կիլիկյան մանրանկարչության ավանդույթներին։

Առավել նշանակալից է 1249 թվականին ծաղկազարդած Ավետարանը, որ գրվել և պատկերազարդվել է Կոստանդին Ա կաթողիկոսի պատվերով։ Պարունակում է ավետարանիչների պատկերներ, ճոխ զարդարված խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր։ Կիրակոսի պատկերազարդած ձեռագրերի մանրանկարները վկայում են, որ մանրանկարչության այն նրբագեղ ոճը, որ բնորոշ դարձավ կիլիկյան դպրոցին ընդհանրապես, կազմակերպված ձևով հանդես եկավ 13-րդ դար 40-50-ական թվականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 449 CC-BY-SA-icon-80x15.png