Կիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Կիտեն
Китен
Kitenbeach.jpg
Ծովափ Կիտենում
Կոորդինատներ: 42°14′6″ հս․ լ. 27°46′30″ ավ. ե. / 42.23500° հս․. լ. 27.77500° ավ. ե. / 42.23500; 27.77500
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Տարածաշրջան Հարավարևելյան տարածաշրջան
ՄարզԲուրգասի մարզ
Մակերես17,003 կմ²
ԲԾՄ10 մ
Խոսվող լեզուներբուլղարերեն
Բնակչություն1181 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ0550
Փոստային ինդեքսներ8183
##Կիտեն (Բուլղարիա)
Red pog.png

Կիտեն (բուլղար․՝ Китен), քաղաք Բուլղարիայի հարավարևելյան հատվածում։ Գտնվում է Բուլղարիայի սևծովյան ափին՝ Կարագաչ գետի շրջակայքում։ Վարչականորեն մտնում է Բուրգասի մարզի Պրիմորսկոյի համայնքի կազմի մեջ։

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ Կիտենի բնակչությունը կազմում է 1170 մարդ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Բալկանյան թերակղզու վրա՝ Բուլղարիայի սևծովյան ափին՝ ծովի մակարդակից ընդամենը 10 մետր բարձրության վրա։ Մեծ է ծովի ազդեցությունը կլիմայի ձևավորման գործում։

Շնորհիվ նման նպաստավոր աշխարհագրական դիրքի՝ Կիտենը ձեռք է բերել զբոսաշրջային կարևոր նշանակություն տարածաշրջանում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիտենը բավականին նախընտրելի ուղղություն է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար։ Քաղաքի սևծովյան հատվածում կան երկու ծովափեր՝ Ատլամանը հյուսիսում, իսկ Ուրդովիզան՝ հարավում։

Քաղաքի առողջարանի շրջակայքում առկա է նաև փոքրիկ նավահանգիստ։ Այնտեղ կարելի է մակույկ վարձել և դրա միջոցով տեղափոխվել հարևան բնակավայրեր՝ Լոզենեց, Ախտոպոլ և Պրիմորսկո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]