Կիստիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կիստիբի
Kistibij.jpg
Ենթատեսակ լոշիկ
Առաջացման երկիր Flag of Tatarstan.svg Թաթարստան
Qistibi Վիքիպահեստում

Կիստիբի (բաշկիրերեն՝ ҡыҫтыбый, թաթ.՝ кыстыбый, qıstıbıyкыстыбый, qıstıbıy, նաեւ кыстымбый[1][2][3], թաթ.՝ якмыш, yaqmışякмыш, yaqmış), խմորից պատրաստված և խճողակով լցոնած թաթարական և բաշկիրական ավանդական ուտեստ։ Ներկայացնում է տապակած անթթխմոր հացի շերտ, որը լցոնած է կամ շիլայով (ավելի հաճախ կորեկից), կամ ռագուով, իսկ վերջերս, նաեւ կարտոֆիլի պյուրեով։ Արտաքինից հիշեցնում է չփակված կարկանդակ, խճողակը լցնում են խմորի շերտի մի կեսի վրա եւ վերևից ծածկվում է երկրորդ կեսով։ Կարելի է հալած յուղ քսել։ Լցոնը կարող է փոփոխվել կախված նախասիրություններից, անփոփոխ է մնում խմորի պատրաստման եւ բաղադրատոմսի սկզբունքը։

Ուտեստը կարելի է ուտել պահքի ժամանակ, մի քիչ փոփոխելով բաղադրատոմսի լցոնը։

Աշխարհում ամենամեծ կիստիբի պատրաստվել է 2011 թվականին Բաշկորտոստանում, որ տրամագիծը 2 մետր 10 սմ էր եւ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում[4]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ բխում է բաշկիրերեն՝ кыстыу, թաթ.՝ кыстырукыстыру - «կսմթել» բառից։

Բաշկիրերեն, թաթարերեն[5] և չուվաշերեն լեզուների[6] հետազոտող Ռիֆկատ Ահմեդովիչը ուտեստի անվանմանն է նվիրել «Татар теленең кыскача тарихи-этимологик сүзлеге» (Թաթարերենի համառոտ պատմա-ստուգաբանական բառարան) հոդվածը։ Նա թաթ.՝ кыстымбый բարբառային ձևը բերել է բաշկիրերեն՝ кыстымбый բառին, չուվաշերեն՝ кӑстӑмпи «կիստիբիյ» նախաձեւը վերակառուցելով кыс արմատից եւ мбый/-мбы վերջածանցից։

Ռաուշինա Նուրմուհամեդովան իր աշխատությունում, որը նվիրված էր кыстыбый, җәймә, дучмак թաթարական ազգային ուտեստների անվանումների լեզվամշակութաբանական նկարագրությանը, Ռ. Գ. Ախմեդյանովայի ստուգաբանությունը եւ Ֆլերա Բայազիտովայի գրքի տվյալները բերել է բաշկիրերեն՝ ҡыҫтыбый, չուվաշերեն բարբառային` кастампи, մարիերեն` кыстывий, ուդմուրերեն` кыстыбый այլ ձեւեր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баязитова Ф. С. Аш-су һҽм халык традициялҽре лексикасы. -Казан: Дом печати, 2007. — 480 б. С.
  • Әхметьянов Р. Г. Татар теленең кыскача тарихи этимологик сүзлеге. — Казан: Татар. кит. нәшр., 2001. — 272 б. С. 136
  • Нурмөхәммәтова Р. С., Казан, КФУ, филол. фән. канд., доцент. Кайбер татар ризык атамаларына лингвомәдәни күзәтү // Язык — культура — этнос: сборник научных трудов, посвященный 10-летию со дня основания кафедры общей лингвистики и лингвокультурологии КФУ / Под общей редакцией доктора филологических наук, профессора Р. Р. Замалетдинова. — Казань: Отечество, 2013. — 312 с. — С.192-198.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • КЫСТЫБЫЙ. Բաշկիրական հանրապետության պաշտոնական կայք