Կիպրոս փայլուն
Առաջարկվում է այս և Լիգուստրինա ամուրյան հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կիպրոս փայլուն | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ligustrum lucidum | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Կիպրոս փայլուն (լատ.՝ Ligustrum lucidum), ձիթազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշտադալար ծառ է՝ մինչև 10 մետր բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է, սպիտակ, կետանման ոսպնյակներով։ Ընձյուղները մերկ են, դեղնամոխրավուն։ Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև, էլիպսաձև, դրանց անցողիկ բոլոր ձևերով, 8-17 սմ երկարությամբ և 4-7 սմ լայնությամբ, գագաթում աստիճանաբար սրված կամ միանգամից սրված, կլոլուն, մուգ կանաչ, Ներքևի կողմից' կապտավունից մինչև դեղնականաչավուն, դեպի ցած ոլորված եզրերով, 6-8 զույգ կողմնային ջղերով։
Տերևակոթունը ունի 1-2 սմ երկարություն, հարթ է, փոքր-ինչ փողրակավոր։ Ծաղկաբույլերը լայն բրգաձև են, 12-20 սմ երկարությամբ, մերկ, անկյունավոր առանցքով։ Ծաղիկները համարյա նոտադիր են։
Բաժակն ունի ատամնավոր եզրեր, սպիտակ կանաչավուն է, հավասար է առէջների և խողովակի երկարությանը։ Պսակի մասերը հավասար են կամ մի փոքր ավելի երկար են խողովակից։ Պտուղը կլորավուն է կամ ձվաձև, 0,6-0,8 սմ տրամագծով, անփայլ սև գույնի։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կորեայում, միջին և հարավային Չինաստանում (Հուբեյ, Յունան, Սիչուան), Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կենտրոնական Ամերիկայում, Արգենտինայում, Իսպանիայում, Իտալիայում, Ալժիրում, Հարավային Աֆրիկայում, Լեսոթոյում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Ջրմասեր է, չորադիմացկուն, բավականին լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
Հայաստանի պայմաններում մշակվում է միայն հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր գոտում՝ ծովի մակարդակից մինչև 1000—1200 մետր բարձրության վրա։
Իջևանում, Բագրատաշենում և Նոյեմբերյանում առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Օգտագործվում է կանաչապատման բնագավառում որպես մշտադալար, բարձր դեկորատիվ և դիմացկուն տեսակ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 254։
|