Կիպրոս Նիկոլայիդիս
Ծնվել է | 1953[1][2][3] |
---|---|
Ծննդավայր | Պաֆոս, Պաֆոսի շրջան, Կիպրոս |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ, Անգլիական դպրոց և King's College Hospital NHS Foundation Trust? (1978)[4] |
Մասնագիտություն | գինեկոլոգ, մանկաբարձ, վիրաբույժ և հետազոտող |
Աշխատավայր | Լոնդոնի թագավորական քոլեջ և King's College Hospital?[5] |
Պարգևներ |
Կիպրոս Նիկոլայիդիս (հունարեն՝ Κύπρος Νικολαΐδης, անգլ.՝ Kypros Nicolaides, 1953[1][2][3], Պաֆոս, Պաֆոսի շրջան, Կիպրոս), հունական ծագումով անգլիացի պերինատոլոգ, պտղի վիրաբուժության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոս Նիկոլայիդիսը ծնվել է 1953 թվականին Պաֆոսում (Կիպրոս)։ Ավարտել է Լոնդոնի Թագավորական քոլեջի բժշկության և ստոմատոլոգիայի դպրոցը, որից անմիջապես հետո (1980 թվական) սկսել է հետազոտություններ կատարել մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում պրոֆեսոր Ստյուարտ Քեմփբելի և պրոֆեսոր Չարլզ Ռոդեքի հետ[7]։ Եղել է վերջինիս առաջին ասիստենտը և կատարել հիմնականում ֆետոսկոպիկ պրոցեդուրաներ պտղի էնդոսկոպիա։ Ռոդեկ-Նիկոլայդիսի թիմը շուտով պատրաստեց մի քանի շատ կարևոր փաստաթղթեր ֆետոսկոպիայի օգտագործման վերաբերյալ բազմաթիվ խանգարումների բուժման մեջ, ինչպիսիք են հումորալ իզոիմունիզացիան, պտղի հիդրոպսը և ներարգանդային աճի դանդաղումը, ինչպես նաև այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են արյան և հյուսվածքների նմուշառումը մոնոգեն հիվանդությունների ախտորոշման մեջ[8]։ Պրոֆեսոր Ռոդեկի հեռանալուց հետո Նիկոլայդիսը դարձավ Պտղի բժշկության հետազոտական կենտրոնի տնօրեն։ Այն Մեծ Բրիտանիայում պտղի բժշկության առաջին բաժանմունքն էր և նրա հետազոտական և դասավանդման ծրագիրը Քինգի քոլեջի հիվանդանոցը դարձրել են կարևոր կենտրոն բժշկության այս ոլորտում[9][10]։ Հեղինակ է հազարից ավելի հոդվածների գիտական ամսագրերում, ավելի քան երեսուն գրքերի ու մենագրությունների[11][12]։
Հեռուստատեսությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]BBC հեռուստաշոու «Կյանքը ծնվելուց առաջ» (անգլ.՝ Life Before Birth)նվիրված հիմնականում Կիպրոս Նիկոլայիդիսի աշխատանքին[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ https://www.rcog.org.uk/en/news/rcog-announcement-2014-winner-of-the-eardley-holland-gold-medal/
- ↑ https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=mzk2005312976
- ↑ https://fetalmedicine.org/courses-n-congress/fmf-world-congress/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ https://www.webometrics.info/en/hlargerthan100
- ↑ https://nam.edu/national-academy-of-medicine-elects-100-new-members-2020/
- ↑ https://obgyn.onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1046/j.1469-0705.2000.00176.x(չաշխատող հղում)
- ↑ BBC News. «Life Before Birth for 'miracle doctor'». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.