Jump to content

Կիպրիանոս (գրիմուար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրիանոս
1916 թվականին հրատարակված «Կիպրիանոս» ձեռնարկ` «երազանքի և գուշակության գիրք», Տիխո Բրահեի օրերի սատղագուշակության ալմանախ[Ն 1]
Տեսակգրիմուար
 Cyprianus (occult texts) Վիքիպահեստում

Կիպրիանոս (Cyprianus կամ դանիերեն՝ sortebog)[2], ժողովրդական մոգության սկանդինավյան ավանդույթներում հաճախ սահմանվում է որպես Սև գիրք (նորվ.՝ Svarteboken), գրիմուար կամ հմայական աղոթքների ձեռագիր ժողովածու և պարունակում է մոգության բաղադրատոմսեր և բանաձևեր, այսպես կոչված, կախարդության բանաձևեր[3]: Չկա ստանդարտ տեքստ, որը կոչվում է «Կիպրիանոս». սա կախարդանքների հավաքածուի ընդհանուր անվանում է[4]:

Ձեռագրերը, որոնք պիտակվում են կամ հղում են անում Կիպրիանոս ձեռնարկին, մութ համբավ են ունեցել. որոշ դեպքերում մարդը կարող էր ստանալ տեքստը՝ հրաժարվելով իր մկրտությունից և նվիրվելով Սատանային: Հասարակ մարդկանց կարծիքով այն ստանդարտ գրիմուար էր, որը վերաբերում էր դևեր և հոգիներ կանչելուն: Հաճախ ենթադրվել է, որ հոգևոր ծառայողներն այն կարող էին ստանալ համալսարանում սովորելու միջոցով. և պատահական չէ, որ նրանց կանայք գյուղական համայնքներում հաճախ եղել են ժողովրդական բժշկողներ[5]:

Ինչպես շատ նման տեքստեր, համարվել է, որ Կիպրիանոսը նույնպես կապված էր իր տիրոջ հետ և դժվար էր ազատվել դրանից, նաև համարվել է, որ այս տեքստերը չեն այրվում և չեն ոչնչանում ջրով, իսկ դրանք դեն նետելու փորձը միայն կհանգեցնի դրանց գերբնական վերադարձին[6]: Այս ժողովածուներն, այնուամենայնիվ, լայնորեն տարածվել են Սկանդինավիայի ճարպիկ մարդկանց շրջանում: Նրանք գյուղաբնակ վայրերում, որտեղ բժիշկները քիչ էին, ժողովրդական բուժակներ են եղել, որոնց դիմել են վնասվածքներից կամ հիվանդություններից տառապող հասարակ մարդիկ:

«Կիպրիանոս» ձեռնարկի անունը պայմանավորված է նրանում պարունակվող կախարդանքները կազմողի կամ հեղինակի անունով։ Տարբեր պատմություններ են պատմվում այս Կիպրիանոսի ինքնության վերաբերյալ:

Սուրբ Կիպրիանոս Անտիոքացին (մահացել է 302 թվականին) վաղ քրիստոնեության եպիսկոպոս և նահատակ է եղել: Միջնադարում նրա անվանը կցվել են մի շարք լեգենդներ, ներառյալ ավանդույթը, որ նա մոգությամբ է զբաղվել նախքան հեթանոսությունից կրոնափոխ լինելը և, որպես այդպիսին, մոգության դասագրքի հեղինակն է:

Մեկ այլ միջնադարյան ավանդույթի համաձայն՝ Կիպրիանոսը կախարդ էր, ով ձգտում էր գայթակղել Սուրբ Հուստինային (մահացել է 302 թվականին), բայց ձախողվել է և դարձի եկել, երբ Հուստինան խաչակնքվել է, և նա հետևել է նրա օրինակին՝ ազատվելով սատանայի իշխանությունից: Հավանաբար, ավելի ուշ լեգենդում շփոթմունք է առաջացել կախարդի և պատմական եպիսկոպոսի միջև[7][8]:

«Էլվերումի սև գրքերում» պնդվում է, որ այն «Եպիսկոպոս Յոհաննես Սելլի» (Օքսֆորդից, Անգլիա 1682 թվականին) գրած Կիպրիանոսի համառոտ շարադրանքն է[9]: Բրիտանացի եպիսկոպոս Ջոն Ֆելը (1625-1686) կարող է լինել այն մարդը, ում նկատի ունեն այստեղ. Ֆելն իսկապես հրատարակել է Սուրբ Կիպրիանոսի աշխատությունները[10]:

Սկանդինավիայում Կիպրիանոս ձեռնարկի մասին պատմություններում հաճախ Սուրբ Կիպրիանոսը չի հիշատակվել: Ոմանք Կիպրիանոսին ներկայացրել են տիպիկ Ֆաուստի կերպար, ոմանք ասել են, որ Կիպրիանոսը չար նորվեգացի կամ դանիացի էր, ով մոգություն էր սովորել Սատանայի հետ իր հարաբերությունների միջոցով: Վարկածներից մեկի համաձայն Կիպրիանոսն այնքան չար է դարձել, որ Սատանան նրան դուրս է շպրտել դժոխքից, և Կիպրիանոսը գրել է տեքստը՝ իր վրեժը լուծելու համար։ Մեկ այլ և խիստ հակասական վարկածով Կիպրիանոսը մի աշակերտ էր, ով հայտնաբերել է, որ սովորում է դիվային «սև դպրոցում» և գրել է տեքստը, որպեսզի բացատրի, թե ինչպես վերացնել այնտեղ սովորած ողջ կախարդությունը[11]:

Անախրոնիկ պատմությունը, որը պատմվում է դանիական Oldtidens Sortebog («Հին ժամանակների մոգության գիրք») ժողովածուում, Կիպրիանոսին ներկայացնում է բարեպաշտ և գեղեցիկ մեքսիկացի միանձնուհի տասնչորսերորդ դարից: Գոթական հեքիաթում Oldtidens Sortebog-ը Կիպրիանոսին գցում է բանտ 1351 թվականին: Զնդանում բանտարկված լինելով՝ Կիպրիանոսը պատառոտում է իր հագուստը և իր կախարդական գիտելիքները հանձնում իր իսկ արյամբ գրված լաթերին: Նրա տեքստն այնուհետև հայտնաբերվել է հին ամրոցում[12]:

Կախարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ջորջ Հոհմանի «Վաղուց կորցրած ընկերը» (Pow-Wows or The Long Lost Friend) ձեռնարկի 1790 թվականի Փենսիլվանիայում հրապարակված հոլանդական տարբերակ, որում ներկայացված է SATOR քառկուսով հմայություններից մեկը

Կիպրիանոսի ավանդույթի կախարդանքները բնորոշ գերմանական ժողովրդական մոգություններ են. ժողովրդական միջոցների, աղոթքների և իրական մոգության խառը համախումբ: Նրանք հիշեցնում են փենսիլվանական «pow-wow» հնչող հմայությունները` հյուսիսամերիկյան ավանդական բժշկության և ժողովրդական մոգության համակարգ, որը Հյուսիսային Ամերիկա է հասել տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում Կենտրոնական Եվրոպայից գերմանախոս մարդկանց անդրատլանտյան միգրացիայի ժամանակ և կոչվում է նաև Braucherei: Ավելի ուշ, 20-րդ դարի սկզբին, «powwow» տերմինը կապվել է Ջոն Ջորջ Հոհմանի ծիսական ընթացակարգերի հայտնի ձեռնարկի անգլերեն հրատարակության վերնագրի հետ, որը վերնագրված էր Pow-Wows or The Long Lost Friend, և առաջին անգամ հրատարակվել է գերմաներեն (բառացի՝ «Փով-փովեր կամ Վաղուց կորած ընկերը»), 1820 թվականին[13]:

Pow-Wow-ը ներառել է բուժիչ ծեսերի լայն շրջանակ, որն օգտագործվել է հիմնականում մարդկանց և անասունների հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև ապահովել է ֆիզիկական և հոգևոր պաշտպանություն, և հաջողություն առօրյա գործերում[14]: Մի բնորոշ օրինակ, ոլորված ոտնաթաթը բուժելու համար հմայություններից.

Հիսուսն անցնում էր քարքարոտ բլրի վրայով։
Ձյուն եկավ և նրա ձին ընկավ ու նրա ոտքը ոլորվեց։
Հիսուսը վերկացավ և դրեց իր ոտքը, ինչպես նախկինում`
Հանուն Աստծո, Հոր, Որդու և Սուրբ Հոգու[12]91։

Այստեղ կիրառվում է վարակը հոգեբանորեն փոխանցելու մեթոդ. ապոկրիֆ պատմության սուրբ կերպարը բախվելով նմանատիպ խնդրի հետ, ինչ որ իրական տառապողը, դիմում է գերբնական օգնությանը[12]90-93:

«Առողջացնող ջադու» (En Signekjerring), Ադոլֆ Թայդեմանդի (1814-1876) 1848 թվականի նկար[Ն 2]

Կախարդական ավանդույթի կարևոր ասպեկտը գուշակություն կատարելն էր, հաճախ հալած կապարը հացի կտորի մեջ բացած անցքով սառը ջրի մեջ լցնելով, որը կոչվում էր նորվ.՝ støyping («մոլիբդոմանտիա»): Այդ նպատակով հաճախ օգտագործում էին եկեղեցիների պատուհաններից քերված կապար։ Սա արվում էր ռախիտի պատճառները պարզելու համար, որը հաճախ համարվել է այն բանի հետևանք, որ չկնքված երեխային հոգիները փոխել էին (նորվ.՝ huldrabarn կամ նորվ.՝ bytting)` առողջ երեխայի փոխարեն թողնելով արտաքինից հմայիչ, բայց չար հուլդրա-ֆոլկին (նորվ.՝ huldra, թաքցնել բառից): Այս ծիսակարգում գուշակողը կոչվել է «առողջացնող ջադու» (նորվ.՝ signekjerring, անգլ.՝ blessing crone)[15]:

Սև գրքի անփորձ օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև գրքի անփորձ օգտագործումը սկանդինավյան բանահյուսության մոտիվներից է: Նման լեգենդներում ծառան, սպասուհին կամ մեկ ուրիշը անսպասելիորեն գտնում և կարդում է Սև Գիրքը՝ այդպիսով կանչելով սատանային, երբ գրքի տերը, հաճախ՝ հոգևորականը, բացակայում է:

Նման դեպքում փրկվելու միակ միջոցը սատանային տալ մի խնդիր, որը նա չկարողանա լուծել՝ դատարկել ֆյորդը, քանդել ձկնորսական ցանցի բոլոր հանգույցները, ավազից պարան հյուսել, քամուն հակառակ թիավարել դատարկ դույլերով լցված նավով և այլն։ Այնուհետև սատանային զբաղված են պահում, մինչև որ փորձագետը կամ գրքի տերը վերադառնա և սատանային իր տեղը ցույց տա: Դրան տրվել է միգրացիոն լեգենդ ML3020 համարը և այն կապված է Ժողովրդական հեքիաթի սյուժեների դասակարգման և համակարգման ցուցիչ «Աշակերտ և ուրվական» 325 Aarne-Thompson տիպի հետ և «Մոգական ջրաղաց» 565 տիպի հետ[16]:

  1. Սկանդինավիայի բանահյուսության մեջ Տիխո Բրահեի օրերը (դանիերեն՝ Tycho Brahes-dage, նորվ.՝ Tycho Brahedager, շվեդ.՝ Tycho Brahe-dagar) համարվում են հատկապես անբախտ օրեր, հատկապես մոգության աշխատանքի և կարևոր բիզնես գործարքների (և անձնական իրադարձությունների) համար։ Տիխո Բրահեն (1546–1601) դանիացի աստղագետ, աստղագուշակ[1] և ալքիմիկոս էր և որպես այդպիսին ժողովրդական բանահյուսության մեջ որոշակի ճանաչում է ձեռք բերել որպես իմաստուն և կախարդ։
  2. «Առողջացնող ջադու» նկարում տարեց կինը կատարում է ժողովրդական կախարդության støyping գուշակության ծեսը՝ երեխայի հիվանդության պատճառը պարզելու համար:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tycho Brahe och Astrology». The Tycho Brahe Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «sortebog — ODS». ordnet.dk. Վերցված է 2025 թ․ մարտի 7-ին.
  3. «Svartebøker - Institutt for kulturstudier og orientalske språk». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2025 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. Mary Rustad, The Black Books of Elverum (Galde Press, 1999; 1-880090-75-9)
  5. Kathleen Stokker, Remedies and rituals: folk medicine in Norway and the New Land (Minnesota Historical Society, 2007; 0-87351-576-5); ch. 5, "The Pastor as Doctor"
  6. Salmonsens Konversationsleksikon (1915-1930). «379 (Salmonsens konversationsleksikon / Anden Udgave / Bind V: Cikorie—Demersale) v. 5». runeberg.org (դանիերեն). էջ 386-387. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Ludwig Radermacher, Griechische Quellen zur Faustsage: Der Zauberer Cyprianus (Hölder-Pichler-Tempsky, 1927)
  8. Rosemary Guiley, The encyclopedia of Magic and Alchemy (Infobase, 2006; 0-8160-6048-7), p. 38
  9. Oskar Garstein (2022 թ․ փետրվարի 26). The Black Books of Elverum.
  10. Rustad, p. 1
  11. Benjamin Thorpe, Northern Mythology: comprising the principal popular traditions and superstitions of Scandinavia, north Germany, and the Netherlands (London: Edward Lumley, 1851) v. 2 pp. 186 et. seq.
  12. 12,0 12,1 12,2 Stokker, Kathleen (2009-07). Remedies and Rituals: Folk Medicine in Norway and the New Land (անգլերեն). Minnesota Historical Society. ISBN 978-0-87351-750-8.
  13. John George Hoffman (1820). «Pow-Wows or Long Lost Friend». www.sacred-texts.com. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.
  14. «"Powwowing in Pennsylvania: healing rituals of the dutch country"». Glencairn Museum (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.
  15. Stokker, Kathleen (2009-07). Remedies and Rituals: Folk Medicine in Norway and the New Land. "Rickets remedies and lore" (անգլերեն). Minnesota Historical Society. ISBN 978-0-87351-750-8.
  16. William F. Hansen (2002). Ariadne's thread: a guide to international tales found in classical literature. Cornell University Press. էջեր 36–38. ISBN 978-0-8014-3670-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրիանոս (գրիմուար)» հոդվածին։