Կիոշի Յամաշիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիոշի Յամաշիտա
ճապ.՝ 山下清
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1922(1922-03-10)
ԾննդավայրNihonzutsumi, Թայթո
Մահացել էհուլիսի 12, 1971(1971-07-12) (49 տարեկան)
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտություննկարիչ
 Kiyoshi Yamashita Վիքիպահեստում

Կիոշի Յամաշիտա (ճապ.՝ 山下 清, մարտի 10, 1922(1922-03-10), Nihonzutsumi, Թայթո - հուլիսի 12, 1971(1971-07-12)) ճապոնացի նկարիչ, որը հայտնի է իր թափառումներով ամբողջ Ճապոնիայում, որի ժամանակ հաճախ կրել է անթև ներքնաշապիկ, և ստացել է «Մերկ գեներալ» մականունը[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաշիտան ծնվել է Տոկիոյի Ասակուսա շրջանում։ Երեք տարեկանում նա ունեցել է սուր աբդոմինալ խանգարում, որը թեև կյանքին վտանգ չի սպառնացել, բայց խոսքի և որոշակի նյարդային խանգարում է առաջացրել։

Տարրական դպրոցում Յամաշիտային ծաղրել են և նա մի անգամ դանակով վիրավորել է դասընկերոջը։ Այդ պատճառով նրա ծնողները որոշել են Կիոշիին տեղափոխել Չիբա նահանգի Իչիկավա քաղաքի մտավոր հաշմանդամների Յահատա հաստատություն։ Նրա ինտելեկտի գործակից հավասար է եղել 68-ի[2]։ Հենց այստեղ նա փորձել է պատառոտված թղթի կտորներով նկարներ ստեղծել։ Յամաշիտայի տաղանդը գնահատել է հոգեկան առողջության փորձագետ Ռյուզաբուրո Շիկիբանը, որը Օսակայում կազմակերպել է Յամաշիտայի աշխատանքների ցուցահանդես, ինչը արժանացել է մեծ գովասանքի[1]։

Հաստատությունում ապրելուց հոգնած և Կայսերական ճապոնական բանակում հավաքագրման պարտադիր ֆիզիկական զննումից խուսափելու համար 1940 թվականին Յամաշիտան փախել է և սկսե է իր թափառումները Ճապոնիայում, ինչը տևել է մինչև 1954 թվականը։

21 տարեկանում Յիշոտոյին գտել են նրան ռեստորանում օգնելիս և ստիպել են հանձնել զինվորական հավաքագրման քննությունը։ Արդյունքում նրան համարել են ծառայությանը ոչ պիտանի։ Այս ժամանակաշրջանի իրադարձությունները արձանագրվել են նրա 1956 թվականին գրած «Թափառումների օրագրում», և հենց այս ժամանակաշրջանից է Յամաշիտայի ամենահայտնի լուսանկարը, որտեղ նա պատկերված է ուսապարկով՝ միայնակ ճանապարհորդելիս[1]:.

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ճանապարհորդությունների ժամանակ տեսածը պատկերելու համար Յամաշիտան օգտագործել է գունավոր թղթի պատառոտված կտորները միմյանց կպցնելով նկարելու՝ չիգիրի-ե (ճապ.՝ ちぎり絵) մեթոդը։ Նրա ամենահայտնի գործերից մի քանիսը կատարվել են այս տեխնիկայով։ Ունենալով տեսողական էյդետիկ հիշողություն՝ Յամաշիտան սովորաբար նկարել է հիշողությամբ։ Այդ պատճառով Յամաշիտային հաճախ համարում են սավանտի համախտանիշ կրող։

Հետպատերազմյան շրջանում նա հայտնի է դարձել որպես «ճապոնացի Վան Գոգ» կամ «Մերկ գեներալ», քանի որ ճամփորդությունների ժամանակ անթև ներքնաշապիկ է կրել, ինչը ճապոնացիների տեսակետից հավասար է մերկությանը և սովորություն է ունեցել մեծ քաղաքները գեներալ անվանել[3]։ 1956 թվականին Կիոշի Յամաշիտայի ցուցահանդեսը բացվել է Տոկիոյի Դայմարու խանութում, իսկ հետո ցուցադրվել է Ճապոնիայի 130 բնակավայրերում։ Նրա նկարները դիտել են ավելի քան 500,000 այցելու։ 1961 թվականի հունիսից Յամաշիտան և Շիկիբան 40-օրյա շրջագայություն են կատարել Եվրոպայում։ Այնտեղ նա նկարել է իր տեսած բազմաթիվ հայտնի վայրեր ու հուշարձաններ[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաշիտան մահացել է 49 տարեկանում ներուղեղային արյունազեղումից[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքները մինչ օրս բարձր գնահատականի են արժանանում ողջ Ճապոնիայում և հաճախակի ցուցահանդեսների առարկա են։ Նրա կյանքը պատկերված է 17 տարի տևող ճապոնական հեռուստատեսային՝ «Մերկ գեներալի ճամփորդական տարեգրություն» (ճապ.՝ 裸の大将放浪記) դրամայում, որը ցուցադրվել է 1980-1997 թվականներին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Японский Ван Гог. Художника Киоши Ямашита знает каждый японец». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  2. Необыкновенные люди. 1989. ISBN 9780060159450. {{cite book}}: Unknown parameter |URL - доступ= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն); Unknown parameter |местоположение= ignored (օգնություն); Unknown parameter |первый= ignored (օգնություն); Unknown parameter |последний= ignored (օգնություն); Unknown parameter |страница= ignored (օգնություն)
  3. Татьяна, кем (2021 թ․ դեկտեմբերի 18). «Киоши Ямашита. Японский Ван Гог». Проведем время с пользой (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  4. «画家 山下清». www.yamashita-kiyoshi.gr.jp. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  5. «Хадака но Тайшо Хороки (1980) японская драма - DramaWiki». dramawiki.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիոշի Յամաշիտա» հոդվածին։