Կին Յամեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կին Յամեի
Ծնվել է1864
ԾննդավայրՆինբո, Չինաստան
Մահացել էմարտի 4, 1934(1934-03-04)
ՔաղաքացիությունՉինաստան
ԿրթությունՆյու Յորքի բժշկական քոլեջ
Մասնագիտությունգիտնական

Կին Յամեի (, 1864, Նինբո, Չինաստան - մարտի 4, 1934(1934-03-04)), նաև անվանում են Չին Յա-մեի կամ Ջին Յամեի, անգլ.՝ Y. May King, ծննդով չինացի, ամերիկաբնակ բժշկուհի, հիվանդանոցի ադմինիստրատոր, մանկավարժ և սննդի մասնագետ։ Նրան են վերագրում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տոֆուի ներկայացումը ԱՄՆ գյուղդեպարտամենտին (USDA):

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին Յամեին ծնվել է 1864 թվականին Նինբո քաղաքում։ Նրա հայրը՝ քահանա Քյինգ Լինգ-յիուն (Chin Ding-yu), նորադարձ քրիստոնյա էր։ Երկու տարեկանում խոլերայի համաճարակի պատճառով որբացել է[1]։ նրան որդեգրել են ամերիկացի միսիոներներ Դիվի Բեթուն ՄաքՔարթին և Խուանա Մ. Նայթ ՄաքՔարթին։ Նրանք խրախուսում էին նրան օգտագործել իրեն տրված անունը և սովորել չինարեն այնպես, ինչպես անգլերենը, իսկ նա նաև սովորել է խոսել ճապոներեն և ֆրանսերեն։ Հաճախել է Նյու Յորքի հիվանդանոցի կանանց բժշկական քոլեջը, որը հիմնադրել է Էլիզաբեթ Բլեքվելը, որն ավարտել է 1885 թվականին[2][3][4]։ Նա առաջին չինուհին էր, որը բժշկության գիտական աստիճան է ստացել Ամերիակայի Միացյալ Նահանգներում (1888 թվական)[5]։ Չինաստանի հյուպատոսը ներկա էր ավարտական արարողությանը՝ ականատես լինելու Կինի հաջողություններին։ Հետագա ուսումը շարունակել է Ֆիլադելֆիայում և Վաշինգտոնում[2] : Նա նաև սովորել է լուսանկարչություն և բժշկական դպրոցում գտնվելու ընթացքում բժշկական միկրոլուսանկարչության վերաբերյալ ամսագրի հոդված հրապարակել[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին Յամեին, 1905 թվական

1890-1894 թվականներին Ճապոնիայի Կոբե քաղաքում ղեկավարում էր կանանց և երեխաների համար հիվանդանոցը, որտեղ մնացել է մալարիայից ապաքինվելուց հետո։ Նա ղեկավարում էր կանանց հիվանդանոցը և Տյանցզինում բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը[7]։ Նաև 1907 թվականին Չժիլիում հիմնադրել է Կանանց հյուսիսային բժշկական դպրոցը[8]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դասախոսություններ էր կարդացել չինական մշակույթի, կանանց և բժշկության մասին, այդ թվում ելույթ Լոս Անջելեսի բժշկական ասոցիացիայում և ելույթ Քարնեգի Հոլում[9]։ Overland Monthly-ում հոդված է հրապարակել Հոնոլուլուի չինական թաղամասի (1902) և New-York Tribune- ում սոյայի մասին (1904)։ Նա Առաջին աշխարհամարտի տարիներն անցկացրել է ԱՄՆ-ում՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի հետ[10]։ Նա 1904 թվականին Նյու Յորք քաղաքում ելույթ է ունեցել խաղաղության միջազգային համաժողովում[7][11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին Կին Յամեին Ճապոնիայում ամուսնացել է Հիպոլիտուս Լաեսոլա Ամադոր Էկա դա Սիլվայի հետ։ Պարոն դա Սիլվան վաճառական և թարգմանիչ էր, ծնվել էր Հոնկոնգում[12]։ Նրանք ամուսնալուծվել են 1904 թվականին[13]։ Ունեին որդի՝ Ալեքսանդրը, որը ծնվել է 1895 թվականին Հոնոլուլուում, Հավայան կղզիներում։ Նա մահացել է 1918 թվականին Ֆրանսիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմում որպես ամերիկացի զինվոր և թաղվել Առլինգտոնի ազգային գերեզմանատանը՝ «Ալեքսանդր Ա. Կին» անունով։ Կին Յամեին իր վերջին տարիներն անցկացրել է Պեկինում և մահացել թոքաբորբից՝ 1934 թվականին, 70 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Chinese-Born Doctor Who Brought Tofu to America». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  2. 2,0 2,1 Untitled news item, Hospital Gazette and Students' Journal (June 20, 1885): 193.
  3. Biography at SoyInfo Center
  4. Untitled news item, China Medical Missionary Journal (September 1887): 137.
  5. «TR Center - Dr. Kin Yamei, the Chinese immigrant experience, and the future of tofu». www.theodorerooseveltcenter.org. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  6. William Shurtleff and Akiko Aoyagi, Biography of Yamei Kin M.D. (1864-1934), (Also Known as Jin Yunmei), the First Chinese Woman to Take a Medical Degree in the United States (1864-2016) (Soyinfo Center 2016). 9781928914853
  7. 7,0 7,1 "Chinese Women Doctors" New York Times (July 21, 1915): 20.
  8. "Dr. Yamei Kin, China's Foremost Woman Physician, Now in U. S." Arizona Daily Star (February 26, 1911): 9. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  9. "Chinese Woman Physician, Dr. Yamei Kin, To Lecture" Los Angeles Herald (February 23, 1902): 12.
  10. "Little Oriental Lady Who Won Peace Conference" New York Times (October 16, 1904): 9.
  11. "Chinese Preparing to End Japan's Grip" New York Times (November 28, 1915): 6.
  12. "Chinese Woman Doctor" Newton Daily Republican (November 20, 1896): 4. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  13. "Cathay Meets American Law" San Francisco Call (August 13, 1904): 14. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]