Կին, կրակ և վտանգավոր բաներ (Լակոֆֆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կին, կրակ և վտանգավոր երևույթներ
Women, Fire, and Dangerous Things
ՀեղինակՋորջ Լակոֆֆ
Տեսակհրատարակություն և գրական ստեղծագործություն
Ժանրոչ գեղարվեստական
ԹեմաՃանաչողական Լեզվաբանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀրատարակիչՉիկագոյի Համալսարանի Հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1987
ԳՄՍՀ0-226-46803-8
OCLC802823375

«Կին, Կրակ և վտանգավոր երևույթներ․ Ինչ կարող են Կատեգորիաները Մտքի վերաբերյալ Բացահայտել» (անգլ.՝ Women, Fire, and Dangerous Things: What Categories Reveal About the Mind), ոչ գեղարվեստական գիրք։ Գրել է ճանաչողագետ լեզվաբան Ջորջ Լակոֆֆը։ Գիրքը առաջին անգամ հրատարակվել է Չիկագոյի Համալսարանի Հրատարակչության կողմից 1987 թվականին։ Այն իրենից ներկայացնում է ճանաչողական մոդելների ուսումնասիրությանը ուղղված աշխատություն՝ քննելով այն իմաստաբանության շրջանակներում։ Գիրքը ընդգծում է փոխաբերության կենտրոնականությունը, որը բնորոշվում է ճանաչողական պրոցեսի ժամանակ մի ճանաչողական կառույցից մյուսի անցնելու երևույթ[1]։ Այն բացահայտում է հասկացութային փոխաբերույթի կամ ճանաչողական փոխաբերության ազդեցությունները, երկուսն էլ մշակույթով պայմանավորված են և միևնույն ժամանակ համընդհանուր են մարդկային ցեղի համար։ Գրքում խոսվում է նաև այն բոլոր մեթոդաբանական սահմանափակումների մասին, որոնք առկա են եղել մինչ այդ գրված հետազոտություններում։ Քննարկում է նաև Անգլո-ամերիկյան դպրոցների կատեգորիաների վերաբերյալ ունեցած փիլիսոփայական կոնցեպտների մասին, որ ունեին գիտական մեթոդիկայի առնչությամբ։

Գրքի վերնագրի ընտրությունը պայմանավորված է Ավստրալիայում գտնվող մի աբորիգեն ցեղի (Դյիրբալ) լեզվում առկա գոյականի քերականական կարգի կառուցվածքով։ Գոյականի իգական սեռի կատեգորիան իր մեջ ներառում է գոյականներ իգական սեռ, ջուր, կրակ, բռնություն և որոշ կենդանիներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Defending Freedom». New Republic. 2006 թ․ հոկտեմբերի 16.