Կինն Իսլադենից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարան դեպի Իսլադենի դաշտ

Կինն Իսլադենից (նորվ.՝ Isdalskvinnen), անձը չպարզված կին, ում մարմինը հայտնաբերվել է Իսլադենի դաշտում՝ նորվեգական Բերգեն քաղաքի մոտ 1970թ.-ի նոյեմբերի 29-ին[1]։ Շնորհիվ «Տաման Շուդի» գործը հիշեցնող անհասկանալի նրա մահվան հանգամանքների՝ այդ կնոջ և նրա հնարավոր մահվան պատճառների պատմությունը մինչ օրս էլ հետաքրքրություն է առաջացնում:

Կնոջ ինքնությունը պարզելու գործընթացից պարզվել է, որ նա ակտիվորեն շրջագայել է Նորվեգիայում և այլ եվրոպական երկրներում՝ օգտագործելով առնվազն 9 տարբեր կեղծանուններ: Բացի այդ նրա հագուստի բոլոր տարբերանշանները պոկված էին: Նրա անձը բացահայտելուն ուղղված բոլոր հնարավոր հանգամանքները վերացնելը թույլ է տվել եզրակացնել, որ նրա մահը կարող է կապված լինել հետախուզության հետ[2]։

Հայտնաբերման հանգամանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1970թ.-ի նոյեմբերի 29-ին մոտավորապես ժամը 13:15-ին, Իսլադեն դաշտավայրում՝ Ուլրիկեն լեռան մոտ հանգստացող բուհի դասախոսի և նրա երկու աղջիկների կողմից հայտնաբերվեց մասամբ այրված կնոջ մարմին՝ առանց որևէ հագուստի: Նրա կողքին հայտնաբերվել է լիկյորի շիշ, 2 պլաստմասե շշեր, որոնցից բենզինի հոտ էր գալիս, մեծ քանակությամբ «Fenemal» ֆիրմայի քնաբեր դեղահաբերով տուփ, արծաթյա գդալ և այրված անձնագրի կտորներ:

Մեծ քանակությամբ քնաբեր հաբերի հայտնաբերելու հետ պայմանավորված` ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությունում նշել է, որ մահվան հանգամանքները կապված են ինքնասպանության հետ: Սակայն հայտնաբերված իրերը, ինչպես նաև մարմնի դիահերձման ընթացքում պարզված հանգամանքները, որով պարզվել է, որ վզի վրա առկա են հարվածների հետքեր, կասկածի տակ դրեցին ինքնասպանության վարկածը:

Հետաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանը, որտեղ թաղվել է Իսլադենում հայտնաբերված կինը

Երկաթուղային կայարանի աշխատակիցները հայտնեցին, որ կնոջը ճանաչում են որպես 2 ճամպրուկների սեփականատեր, որոնք պահվում են կայարանի պահեստում նոյեմբերի 23-ից: Ճամպրուկներում հայտնաբերվեցին իտալական ոճի հագուստի հավաքածու պոկված պիտակներով, կեղծամ, մի քանի արծաթե գդալներ, մի քանի զույգ ակնոցներ, 500 գերմանական մարկ, 130 նորվեգական կրոն, սև նոթատետր ծածկագրերի հավաքածույով: Հետագայում հետաքննիչներին հաջողվեց կարդալ ծածկագրերը, որոնց առկա է եղել տեղեկություններ այն վայրերի մասին, ուր այցելել է կինը: Պարզվել է, որ 1970 թ.-ին նա ճանապարհորդել է Եվրոպայում առնվազն 9 հորինովի անունով, ինչպես նաև օգտագործել է պարիկներ, որպեսզի դժվարացնին իրեն ճանաչելը:

Պարզվել է նաև, որ մահվանից որոշ ժամանակ առաջ նա գիշերել է Բերգենի մի քանի հյուրանոցներում՝ կրկին հորինովի անուններով, ներկայացել է որպես ճանապարհորդ, հնություններ հավաքող: Վկաները նրան նկարագրել են որպես լավ տեսք ունեցող 30-40 տարեկան կնոջ, մոտ 164 սմ հասակով, լայն կոնքերով: Նա բազմաթիվ անգամ փոխել է հյուրանոցի սենյակները՝ պահանջելով պատշգամբով սենյակ և դատելով նրա կատարած պատվերներից՝ շատ է սիրել կաթով ապուր: Իսլադենի կինը խոսել է գերմաներեն, անգլերեն, ֆլամանդերեն և ֆրանսերեն ակցենտով, որը վկաներից ոչ ոք միանշանակ չի կարողացել հասկանալ: Վերջին անգամ նրան տեսել են նոյեմբերի 23-ի առավոտյան հյուրանոցից հեռանալիս: Վկաներից մեկը պատմել է, որ լսել է, թե ինչպես է կինը հյուրանոցի սրահում գերմաներենով անծանոթ տղամարդուն ասում, որ շուտով կգա:

Սպանվածի լուսանկարները հրապարակվել են թերթերում և Ինտերպոլի միջոցով ուղարրկվել եվրոպական տարբեր երկրներ: Սակայնչնայած իրականացված ջանքերին` նրա ինքնությունը պարզել չհաջողվեց: Նրա մատների ծայրերի կաշին քայքայված է եղել, որպեսզի մատնահետքերով նույնպես չբացահայտվի նրա ինքնությունը: Այնուամենայնիվ, հաջողվեց հայտնաբերել մատնահետքերը մարմնից քիչ հեռու գտնվող ապակու կտորի վրա, բայց ոստիկանությունը վստահ չէր, որ հայտնաբերվածը հենց Իսլադենի կնոջ մատնահետքերն են: Ատամների անալիզը նույնպես որևէ տեղեկություն չտվեց, բացի այն, որ նա Լատինական Ամերիկայում ինչ որ տեղ այցելել է ատամնաբույժի:

Այս քրեական գործի ժամկետը ավարտվել է 1995թ.-ին:

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Իսլադենի կնոջ մարմնի հայտնաբերելուց 5 օր առաջ 26-ամյա տեղացի բնակիչը իր ընկերների հետ մեկնել է Իսլադենի դաշտի տվյալ հատվածը զբոսանքի: Այնտեղ նա տեսել է կնոջ, ում դեմքին երևում էր սարսափ: Կինը գտնվում էր միջերկրյածովյան մարդու արտաքինով 2 տղամարդու հետ, ովքեր հագնված էին սև վերարկուներ: Երբ նա տեսել է վկաներին, փորձել է ինչ-որ բան ասել, սակայն հավանաբար վախեցել է և լռել: Բոլոր երեքն էլ ունեին արտասահմանցու տեսք, ընդ որում, կինը հագնված էր բարձրաշխարհիկ ձևով, բայց հստակ ոչ բնության գրկում զբոսնելու համար:

Երբ 26-ամյա երիտասարդը իմացել է Իսլադենում հայտնաբերված մարմնի մասին, միանգամից հայտնել է իր տեսածը ոստիկանությանը: Բայց իր խոսքերի համաձայն` ոստիկանները իրեն ասել են, որ մոռանա այս պատմությունը, այս գործը երբեք չի բացահայտվի: Արդյունքում երիտասարդը որոշել է իր պատմությունը հայտնել միայն 32 տարի անց:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tore Osland «Operasjon Isotopsy» (2002). ISBN 8299656419, EAN 9788299656412

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Finn Bjørn Tønder «Viktig nyhet om Isdalskvinnen». Bergens Tidende, նոյեմբերի 26 2002թ.:(նորվ.)
  2. The Doe Network: Case File 503UFNOR(անգլ.)