Կինն Էլչեից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կինն Էլչեից
Dama de Elche (M.A.N. Madrid) 01.jpg
Նյութփորագրված, նկարազարդված ավազաքար
Բարձրություն56 սմ
Լայնություն45 սմ
Խորություն37 սմ
Քաշ65,08
Ստեղծվել էՄ. թ. ա. 500-301
Ժամանակաշրջան/մշակույթԻբերիական մշակույթ
Հայտնաբերվել է1897
Էլչե
Ներկա վայրՄադրիդի ազգային հնագիտական թանգարան

Կինն Էլչեից (իսպ.՝ Dama de Elche, Իսպաներեն արտասանություն՝ [ˈdama ðe ˈeltʃe]), բազմագույն քարե կիսանդրի, որը հայտնաբերվել է 1897 թվականին L'Alcúdia հնագիտական վայրի մասնավոր տարածքում Էլչեից (Ալիկանտե, Իսպանիա) 2 կմ հարավ։ Կինը Էլչեից կիսանդրին հայտնի է որպես մ. թ. ա. 4-րդ դարի իբերիական քանդակ, որում նկատելի է ուժեղ հելլենիստական ազդեցություն[1]: Ըստ կրոնական հանրագիտարանի՝ Կինը Էլչեից ուղակիորեն կապված է Տանիթի՝ Կարթագենցի աստվածուհու հետ, որին երկրպագել են փյունիկ-իբերիացիները։

Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ բազմագույն կիսանդրին ներկայացնում է գլխազարդ կրող մի կնոջ, որի դեմքի երկու կողմերում կան անիվանման գալարներ։ Թիկունքում առկա խոռոչից երևում է, որ այն կիրառվել է որպես թաղման ծիսակարգի սափոր։

Մանրամասներ «Կինը Էլչեից» քանդակից

«Կինը Գուարդամարից» քանդակն ակնհայտորեն նմանություններ ունի «Կինը Էլչեից» քանդակի հետ։ Այն ունի 50 սմ բարձրություն, թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 400 թվական և հայտնաբերվել է Իսպանիայի Ալիկանտե համայնքի Գուարդամար դել Սեգուրա քաղաքի Գաբեսո Լուսերո փյունիկյան հնագիտական վայրում 1987 թվականին[2]: Կինը Գուարդամարից քանդակը նույնպես ունի անիվանման գալարներ և վզնոցներ։

Կարծիքներ են եղել, որ այս քանդակը կարող է նստած արձանի մաս լինել, ինչպես «Կինը Բասայից» քանդակը կամ կանգնած քանդակի մաս, ինչպես «Կինը Սեռո դե լոս Սանտոսից» քանդակը, որը հայտնաբերվել է Իսպանիայի Մոնտեալեգրե դել Կաստիլո համայնքի Ալբասետե քաղաքի Սեռո դե լոս Սանտոս սրբավայրից։ Նրա վզնոցներն ու կախազարդը նման են «Կինը Բասայից» քանդակի զարդերին։

Այս երեք քանդակներն էլ ցուցադրվում են Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում:

Հայտնաբերում և հայրենադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր վերակառուցումը` Ֆրանցիսկո Վիվեսի

Քանդակը հայտնաբերվել է 1897 թվականի օգոստոսի 4-ին երիտասարդ աշխատավոր Մանուել Կամպեյո Էսկլապեսի կողմից։ Պատմության այս հայտնի «տարբերակը» տարբերվում է Պերե Իբարայի (արձանագրությունների տեղական պահապանն է) պաշտոնական տարբերակից, որտեղ ասվում է, որ կիսանդրին գտնվել է Անտոնիո Մասինի կողմից։ Համաձայն նրա վարկածի՝ քանդակը հայտանբերել են Լա Ալկուդիա հնագիտական վայրի հարավարևելյան լանջը գյուղատնտեսական նպատակներով մաքրող ագարակում աշխատողները։

Էլչե կիսանդրու գտնվելու տեղը այժմ հնագիտական վայր է։ Ապացույցները գտնվել են իբերիա-փյունիկյան վայրում, որտեղից հայտաբերվել են նաև հռոմեական կոյուղի, պատեր, հռոմեական տներ, խճանկարներ, այդ թվում Սուրբ Աբդոնի կերպարանքով լամպը ձեռքին խճանկարը, որը 5-րդ դարում պատկանել է քրիստոնեական բազիլիկի:

Ֆրանսիացի հնագետ Պիեռ Փարիզը մի քանի շաբաթվա ընթացքում գնում է քանդակը և այն տեղափոխում Ֆրանսիա, որտեղ քանդակը ցուցադրվում է Լուվրում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պահպանվում է։ Վիշի և ֆրանսիական կառավարությունների բանակցությունների արդյունքում քանդակը Իսապնիա է վերադարձվում 1940-1941 թվականներին։ 1941 թվականի հունիսի 27-ին այն ցուցադրվում է Մադրիդի Պրադո թանգարանում, այնուհետև տեղափոխվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարան, որտեղ էլ այժմ գտնվում է։

«Կինը Էլչեից» քանդակի հայտնաբերումը հետաքրքրություն առաջ բերեց նախա-հռոմեական իբերիական մշակույթում։ 1948 թվականին քանդակը հայտնվեց իսպանական 1 պեսետայի վրա, իսկ ամերիկացի գրող Ուիլյամ Գադիսը այն հիշատակեց իր The Recognitions (1955) գրքում։

2006 թվականի մայիսի 18-ից նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում քանդակը ցուցադրվել է Էլչեի հնագիտության և պատմության թանգարանում, որտեղ այժմ ցուցադրվում է նրա կրկնօրինակը[3][4]:

Հնագիտական կեղծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը Բասայից, կնոջ մեկ այլ իբերիական կիսանդրի

1995 թվականին արվեստի պատմաբան Ջոն Մոֆիտը, ով մասնագիտացել է նկարչության մեջ[5], հրատարակում է Art Forgery: The Case of the Lady of Elche («Արվեստի խաբեություն: Կինը Էլչեից») գիրքը, Ֆլորիդայի համալսարանական հրատարակչություն, որտեղ նա պնդում է, որ կիսանդրին ստեղծվել է գեղարվեստի ժամանակաշրջանի սիմվոլիզմի նմանությամբ։

Իսպանական հնագիտության փորձագետները մերժեցին Մոֆիտի տեսությունը և «Կինը Էլչեից» քանդակը ընդունեցին որպես հին իբերիական ստեղծագործություն[6][7]:

2011 թվականին Մարիա Պիլարը[8] միկրոմասնիկներով և էլեկտրոնային միկրոսկոպով ուսումնասիրում է քանդակի թիկունքի խոռոչը և եզրակացնում, որ այնտեղ կան մարդկային ոսկորների մոխիրներ, որ այն կիրառվել է իբերիական ժամանակաշրջանում և օգտագործվել է որպես թաղման ծիսակարգի սափոր։

Քանդակը ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի նկարիչ Ջեյմս Տիսոն իր կտավներում ստեղծել է կերպարներ՝ հիմնված «Կինը Էլչեից» քանդակի վրա[9]:

Ջեյմս Տիսոյի «Ջևթահի դուստրը»` ստեղծված ըստ «Կինը Էլչեից» քանդակի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Patrocínio, Manuel Francisco Soares: Feminino, antigo primordial - As repercussões culturais do achado da Dama de Elche (1897) na transição para o séc. XX», in Feminino ao Sul – História e Historiografia da Mulher Lisboa, CIDEHUS/Universidade de Évora – Núcleo de Estudos da Historiografia da Mulher, 2008.
  • Sousa, Ana Cristina Correia de: Ourivesaria estampada e lavrada : uma técnica milenar numa oficina de Gondomar. Porto, Faculdade de Letras, 1997. (VOLUME II - APÊNDICE ICONOGRÁFICO) - [5]
  • Mofitt, John F. (1995)։ Art Forgery. The Case of the Lady of Elche (Univ. Press of Florida, Gainsville, USA)
  • Olmos, R. und Tortosa, T. (1996)։ El caso de la Dama de Elche, más que una divergencia, in: Archivo Español de Arqueologia No. 69. S. 219-226 (Madrid)
  • (1997)։ La Dama de Elche. Lecturas desde la diversidad (Madrid)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Francisco Vives Boix, La Dama de Elche en el año 2000 : Análisis tecnológico y artístico [1].
  2. Historia Guardamar
  3. Facsimile of the Dama de Elche executed by Adam Lowe's studio Factum Arte in Madrid (2002-2005) accessed 14 November 2014
  4. Museo Arqueológico y de Historia de Elche (MAHE), accessed 14 November 2014
  5. «Jack Moffitt, 1940-2008»։ klowry.com 
  6. R. Olmos and T. Tortosa, in Gocha R. Tsetskhladze (ed.), Ancient Greeks West and East, Leiden: Brill, 1999, brief summary here [2]
  7. M. P. Luxán, J. L. Prada, F. Dorrego, 2005, "Dama de Elche: pigments, surface coating and stone of the sculpture", Materials and structures, 38(277), pp. 419-424. [3] See also [4]
  8. Luxán, Mª P. et al (2011). Human bone ashes found in the Dama de Elche (V-IV century B.C.) reveal its use as an ancient cinerary urn. Journal of Cultural Heritage vol. 12, issue 3, pp. 310-316.
  9. «Picture - The BAS Library»։ bib-arch.org 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]