Կինթսուգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյի բաժակ, վերականգնված է ոսկե «կինթսուգի» շիճուկով, 16֊րդ դար

Կինթսուգի (ճապոներեն՝きんつぎ, ոսկե կարկատան), կոտրված խեցեղենի նորոգման ճապոնական արվեստ։ Ճապոներենում «կինթսուգի» բառը թարգմանվում է որպես «ոսկե կարկատան» կամ «կարկատել ոսկով» [1]:Կազմում է ճապոնական «վաբի֊սաբի» փիլիսոփայության բաղկացուցիչ մաս։ Այն գեղեցկություն է փնտրում աշխարհի անկատարություն մեջ[2]։ Նորոգման ժամանակ օգտագործվում է հատուկ շիճուկ, որը բաղկացած է ոսկուց, արծաթից և պլատինից։ Այսպիսով մարդիկ ճանաչում են կոտրված իրի պատմությունը և ցանկանում են նոր կյանք հաղորդել նրան։ Վերջնական արդյունքը սովորաբար ավելի գեղեցիկ է ստացվում, քան նախնական իրն էր[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինթսուգի արվեստը ունի ավելի քան 500 տարվա պատմություն։ Այն ծագել է 15-րդ դարի վերջում։ Ավանդության համաձայն Ճապոնիայի սյոգուններից մեկը` Աշիկագա Յոշիմասան[4], կոտրում է իր սիրած թեյի բաժակը և ուղարկում է այն Չինաստան վերանորոգման համար։ Բաժակը վերանորոգում են մետաղական ամրակների օգնությամբ և այն կորցնում է իր նախնական գեղեցկությունը։ Սյոգունը դժգոհ է մնում աշխատանքից։ Նա իր մոտ է կանչում ճանպոնացի արհետսավորներցի մեկին և հրմամայում է նրան ավելի գեղագիտական լուծում գտնել։ Այսպես ծնվում է կինթսուգին[5]։

Ավանդական կինթսուքի մեթոդը օգատագործում էր ուրուսի լաքը և ոսկե փոշու խառնուրդը։ Ուրուսի լաքը ստանում էին թունավոր բաղեղից, որի սխալ օգտագործումը հղի էր վնաս հասցնելու վտանգով։ Վերանորոգված իրում չորանալուց հետո ուրուսի լաքը կորցնում էր իր թունավոր հատկությունները։ Ստացվող շիժուկը բավականին թանկարժեք էր, հաշվի առնելով ոսկու բարձր գինը և ուրուսի լաքի պատրաստման ռիսկերը[6]։

Մեր օրերում, ժամանակակից պոլիմերային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, կինթսուգի արվեստում սկսել են օգտագործել նոր, ավելի երկարակյաց և որակյալ նյութեր։

Փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստը հենվում էր ճապոնանական ավանդական «վաբի֊սաբի» փիլիսոփայության և մոթայնայ (ճապոներեն՝ もったいない[7],mottainai) հասկացության վրա։ Այն վարժեցնում է խուսափել ավելորդ թափոնների առաջացումից[8]։

Կինթսուգի արվեստում փորձում են ի ցույց դնել վերականգնված խեցեղենի ճաքերը, այլ ոչ թե թաքցնել դրանք։ Անկատարությունը իրականության անբաժանելի մասն է։ Կատարելությունը ձեռք է բերվում անկատարության ընդունմանբ և դրա հետագա բարելավման ճանապարհով ։ Մարդը պետք է առերեսվի իրականության և սեփական էության հետ, որպեսզի հասկանա, թե ինչ է նա իրականում ուզում այս աշխարհից։ Ճապոնական բազմաթիվ արվեստներ, ներառյալ կինթսուգին, փորձում են բացահայտել մեզ շրջաապատող աշխարհի գեղեցկությունը և ցուցադրել նրա պարզությունը ։ Պարզությունը կատարելության նշան է, իսկ իրական գեղեցկությունը բացահայտվում է մարդկանց շրջապատող իրերի թերություններում։ Կատարելությունը բնորոշվում է սակավությամբ։ Այն թաքնված է առարկայական աշխարհի հակիրճության մեջ [9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]