Կինն իսլամում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կինը իսլամումից)

Կինը իսլամում, մուսուլմանական հասարակության մեջ կնոջ դիրքի հետազոտություն, ինչպես նաև օրենքների և կանոների համակարգ, որը կարգավորում է կնոջ փոխներգործությունը հասարակական ինստիտուտների հետ[1]։

Շարիաթը (իսլամական օրենք) օրենքի պարտականությունների ոլորտում նախատեսում է կանանց և տղամարդկանց դերերի ակնհայտ տարբերություն։

Գենդերային դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանում ասվում է. «Տղամարդիկ հանդիսանում են կանանց խնամակալները, այդ իսկ պատճառով Ալլահը նրանցից մեկին առավելություն է տվել մյուսների նկատմամբ և քանի որ նրանք սպառում են իրենց ունեցվածքից»[2]։

Մուսուլմանական ավանդույթի համաձայն, կինը ամբողջությամբ ենթարկված է ամուսնուն։ Կնոջ հիմնական դերը ընտանիքին միաձուլվելն է, այն ժամանակ, երբ ամուսնու դերը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է։ Իսկ եթե կինը ցանկություն հայտնի կարող է կրթություն ստանալ, աշխատել և այլն, սակայն խնամակալի համաձայնությամբ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք մեծ դեր են խաղացել մի շարք իսլամական կրթական հաստատությունների հիմնադման գործում, ինչպես օրինակ՝ Ֆաթիմա ալ Փիհրին Ալ Կարաուին համալսարանի հիմնադրման ժամանակ, 859 թվականին։ 12-րդ դարում ապրած Իբն Ասակիրի վկայությամբ իսլամական աշխարհում գոյություն ուներ կանանց կրթության շատ հնարավորություններ։ Նա գրում էր, որ կանայք կարող էին սովորել, ձեռք բերել ակադեմիական աստիճաններ, ինչպես նաև որակավորվել որպես գիտնականներ և մանկավարժներ։ Իսլամական աշխարհում կանայք ոգեշնչված էին Մուհամմադ մարգարեի կանանցով՝ Հադիջան, ով հաջողակ գործրար էր և Այշին, ով դադիսի շրջանում հայտնի գիտնական էր։

Կանանց իրավունքներն իսլամադավան երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամադավան շատ երկրներում տարածված է կանանց իրավունքների սահմանափաումը[3]։

  • Եգիպտոս
    • մուսուլման կինը չի կարող ամուսնանալ ոչ մուսուլման տղամարդու հետ, առանց հավատուրացության մեջ մեղադրվելու, այսպիսի ամուսնությունից ծնված երեխաները պետք է գտնվեն մուսուլման տղամարդու խնամակալության տակ
    • 99,3 % կանայք ենթարկվում են սեռական բռնությունների
    • 91 % կանայք ենթարկվում են կանացի թլպատման
  • Իրաք
    • 2010 թվականի տվյալներով կին քաղաքական գործիչներ չկան
    • Կնոջը անհրաժեշտ է տղամարդ բարեկամի թույլատվությունը, որպեսզի անձնագիր ստանան
    • 409-րդ հոդվածի համաձայն պատվի համար սպանության պատիժը ավելի թեթև է, քան սպանության այլ տեսակների դեպքում
  • Սաուդյան Արաբիա
    • Կանանց թույլ չի տրվում մեքենա վարել
    • Առանց տղամարդու թույլտվության կինը իրավունք չունի ամուսնանալ, ճամբորդել, բուժվել կամ կրթություն ստանալ
    • Բռնաբարության փաստը ապացուցելու համար, կինը պետք է 4 տղամարդ վկա ներկայացնի
    • 2012 թվականին կանանց իրավունք էր շնորհվել կատարել «կանացի» աշխատանքներ։
    • Գլխավոր մուֆտին թույլատրում է ամուսիններին ուտել սեփական կանանց[4]
  • Սիրիա
    • Գրանցված են ավելի քան միլիոն կին փախստականներ
    • Գրանցված են 12-ամյա աղջիկների հետ ամուսնության դեպքեր
  • Եմեն
    • Ամուսնության տարիքի սահմանափակում չկա, աղջիկների քառորդ մասը ամուսնանում են մինչև 15 տարեկանը
    • 98,9 % կանայք փողոցում ենթարկվում են սեռական ոտնձգությունների
    • Կանայք բռնության վնասվածքներով դիմում են հիվանդանոց, սակայն հազվադեպ են դիմում ոստիկանություն
    • Ծննդաբերությունների միայն 36 %-ն է ընթանում մանկաբարձի միջնորդությամբ
  • Սուդան
    • 12,1 միլիոն կանայք կանացի թլպատման են ենթարկվել
    • Կանանց ամուսնության տարիք է սահմանված 10 տարեկանը
    • 152-րդ քրեական հոդվածը հագնվելու ձևի պատճառով ճիպետահարություն է սահմանում կանանց համար
    • 62 % կանայք կրթված են (80 % տղամարդիկ կրթված են)

Հայտնի կանայք իսլամում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խավա (Եվա) , առաջին կինը, մարգարե Ադամի կինը։
  • Ասյա, մարգարե Մուսային (Մովսես) դաստիարակած փարավոնի կինը։
  • Բալկիս, Շեբայի թագուհու անունը։
  • Մարիամ (Մարիամ Աստվածածին), Հիսուս մարգարեի մայրը։
  • Հադիջա, Մուհամեդ մարգարեի առաջին և սիրելի կինը։
  • Աիշա, Մուհամեդ մարգարեի երրորդ կինը
  • Ֆթիմա Զահրա
  • Սումայա[5]

Կնոջ կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական հասարակության մեջ կնոջ թեմային անդրադարձել են մի շարք արվեստի ստեղծագործություններում, այդ թվում ` «Հարսնացուն Դանիայից» (Թուրքիա), «Դպրոցական ընկերուհիներ»(Ռուսաստան, 2008), «Ձյուն» (Բոսնիա, 2008`Ոսկե Մինբար կինոփառատոնի մրցանակակիր ), «Օտարը» (Գերմանիա,2010` եվրոպական կինոթատրոնների միության մրցանակ), «Փարիզ, ես սիրում եմ քեզ» ֆիլմի սերիաներից մեկը (Ֆրանսիա-Գերմանիա, 2006), Ի սեր Աստծո (Պակիստան, 2007), Առևանգում (Հնդկաստան, 2003), Կլոն (Բրազիլիա, 2001)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The status of women in the Arab world is a source of frequent criticism against Islam
  2. Коран, 4:34
  3. «POLL: Women's rights in the Arab world». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Вести. Ru: В Саудовской Аравии мужчинам разрешили есть собственных жен
  5. Великие женщины Ислама

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roded, Ruth (1994). Women in Islamic biographical collections: from Ibn Saʻd to Who's who. Lynne Rienner Publishers. ISBN 978-1-55587-442-1.
  • Women and Islam in Early Modern English Literature, Cambridge University Press, 2008 (978-0-521-86764-1): Bernadette Andrea: Books
  • Women and Gender in Islam: Historical roots of a modern debate, Yale University Press, 1992
  • Armstong K. , London, HarperCollins/Routledge, 2001
  • Baffoun, Alya. Women and Social Change in the Muslim Arab World, In Women in Islam. Pergamon Press, 1982.
  • Thomas Nelson, 2008. ISBN 978-1-59555-161-0
  • Esposito J., Yvonne Y. H., Islam, Gender, and Social Change, Oxford University Press, 1997, ISBN 0-19-511357-8
  • Hambly, Gavin. Women in the Medieval Islamic World, Palgrave Macmillan, 1999, ISBN 0-312-22451-6
  • Joseph, Suad (ed.) Encyclopedia of Women and Islamic Cultures. Leiden: Brill, Vol 1-4, 2003—2007.