Կինն Իսլադենից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կինը Իսլադենիցից)
Տեսարան դեպի Իսլադենի դաշտ

Կինն Իսլադենից (նորվ.՝ Isdalskvinnen), անձը չպարզված կին, ում մարմինը հայտնաբերվել է Իսլադենի դաշտում՝ նորվեգական Բերգեն քաղաքի մոտ 1970թ.-ի նոյեմբերի 29-ին[1]։ Շնորհիվ «Տաման Շուդի» գործը հիշեցնող անհասկանալի նրա մահվան հանգամանքների՝ այդ կնոջ և նրա հնարավոր մահվան պատճառների պատմությունը մինչ օրս էլ հետաքրքրություն է առաջացնում։

Կնոջ ինքնությունը պարզելու գործընթացից պարզվել է, որ նա ակտիվորեն շրջագայել է Նորվեգիայում և այլ եվրոպական երկրներում՝ օգտագործելով առնվազն 9 տարբեր կեղծանուններ։ Բացի այդ նրա հագուստի բոլոր տարբերանշանները պոկված էին։ Նրա անձը բացահայտելուն ուղղված բոլոր հնարավոր հանգամանքները վերացնելը թույլ է տվել եզրակացնել, որ նրա մահը կարող է կապված լինել հետախուզության հետ[2]։

Հայտնաբերման հանգամանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1970թ.-ի նոյեմբերի 29-ին մոտավորապես ժամը 13:15-ին, Իսլադեն դաշտավայրում՝ Ուլրիկեն լեռան մոտ հանգստացող բուհի դասախոսի և նրա երկու աղջիկների կողմից հայտնաբերվեց մասամբ այրված կնոջ մարմին՝ առանց որևէ հագուստի։ Նրա կողքին հայտնաբերվել է լիկյորի շիշ, 2 պլաստմասե շշեր, որոնցից բենզինի հոտ էր գալիս, մեծ քանակությամբ «Fenemal» ֆիրմայի քնաբեր դեղահաբերով տուփ, արծաթյա գդալ և այրված անձնագրի կտորներ։

Մեծ քանակությամբ քնաբեր հաբերի հայտնաբերելու հետ պայմանավորված` ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությունում նշել է, որ մահվան հանգամանքները կապված են ինքնասպանության հետ։ Սակայն հայտնաբերված իրերը, ինչպես նաև մարմնի դիահերձման ընթացքում պարզված հանգամանքները, որով պարզվել է, որ վզի վրա առկա են հարվածների հետքեր, կասկածի տակ դրեցին ինքնասպանության վարկածը։

Հետաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանը, որտեղ թաղվել է Իսլադենում հայտնաբերված կինը

Երկաթուղային կայարանի աշխատակիցները հայտնեցին, որ կնոջը ճանաչում են որպես 2 ճամպրուկների սեփականատեր, որոնք պահվում են կայարանի պահեստում նոյեմբերի 23-ից։ Ճամպրուկներում հայտնաբերվեցին իտալական ոճի հագուստի հավաքածու պոկված պիտակներով, կեղծամ, մի քանի արծաթե գդալներ, մի քանի զույգ ակնոցներ, 500 գերմանական մարկ, 130 նորվեգական կրոն, սև նոթատետր ծածկագրերի հավաքածույով։ Հետագայում հետաքննիչներին հաջողվեց կարդալ ծածկագրերը, որոնց առկա է եղել տեղեկություններ այն վայրերի մասին, ուր այցելել է կինը։ Պարզվել է, որ 1970 թ.-ին նա ճանապարհորդել է Եվրոպայում առնվազն 9 հորինովի անունով, ինչպես նաև օգտագործել է պարիկներ, որպեսզի դժվարացնին իրեն ճանաչելը։

Պարզվել է նաև, որ մահվանից որոշ ժամանակ առաջ նա գիշերել է Բերգենի մի քանի հյուրանոցներում՝ կրկին հորինովի անուններով, ներկայացել է որպես ճանապարհորդ, հնություններ հավաքող։ Վկաները նրան նկարագրել են որպես լավ տեսք ունեցող 30-40 տարեկան կնոջ, մոտ 164 սմ հասակով, լայն կոնքերով։ Նա բազմաթիվ անգամ փոխել է հյուրանոցի սենյակները՝ պահանջելով պատշգամբով սենյակ և դատելով նրա կատարած պատվերներից՝ շատ է սիրել կաթով ապուր։ Իսլադենի կինը խոսել է գերմաներեն, անգլերեն, ֆլամանդերեն և ֆրանսերեն ակցենտով, որը վկաներից ոչ ոք միանշանակ չի կարողացել հասկանալ։ Վերջին անգամ նրան տեսել են նոյեմբերի 23-ի առավոտյան հյուրանոցից հեռանալիս։ Վկաներից մեկը պատմել է, որ լսել է, թե ինչպես է կինը հյուրանոցի սրահում գերմաներենով անծանոթ տղամարդուն ասում, որ շուտով կգա։

Սպանվածի լուսանկարները հրապարակվել են թերթերում և Ինտերպոլի միջոցով ուղարրկվել եվրոպական տարբեր երկրներ։ Սակայնչնայած իրականացված ջանքերին` նրա ինքնությունը պարզել չհաջողվեց։ Նրա մատների ծայրերի կաշին քայքայված է եղել, որպեսզի մատնահետքերով նույնպես չբացահայտվի նրա ինքնությունը։ Այնուամենայնիվ, հաջողվեց հայտնաբերել մատնահետքերը մարմնից քիչ հեռու գտնվող ապակու կտորի վրա, բայց ոստիկանությունը վստահ չէր, որ հայտնաբերվածը հենց Իսլադենի կնոջ մատնահետքերն են։ Ատամների անալիզը նույնպես որևէ տեղեկություն չտվեց, բացի այն, որ նա Լատինական Ամերիկայում ինչ որ տեղ այցելել է ատամնաբույժի։

Այս քրեական գործի ժամկետը ավարտվել է 1995թ.-ին։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Իսլադենի կնոջ մարմնի հայտնաբերելուց 5 օր առաջ 26-ամյա տեղացի բնակիչը իր ընկերների հետ մեկնել է Իսլադենի դաշտի տվյալ հատվածը զբոսանքի։ Այնտեղ նա տեսել է կնոջ, ում դեմքին երևում էր սարսափ։ Կինը գտնվում էր միջերկրյածովյան մարդու արտաքինով 2 տղամարդու հետ, ովքեր հագնված էին սև վերարկուներ։ Երբ նա տեսել է վկաներին, փորձել է ինչ-որ բան ասել, սակայն հավանաբար վախեցել է և լռել։ Բոլոր երեքն էլ ունեին արտասահմանցու տեսք, ընդ որում, կինը հագնված էր բարձրաշխարհիկ ձևով, բայց հստակ ոչ բնության գրկում զբոսնելու համար։

Երբ 26-ամյա երիտասարդը իմացել է Իսլադենում հայտնաբերված մարմնի մասին, միանգամից հայտնել է իր տեսածը ոստիկանությանը։ Բայց իր խոսքերի համաձայն` ոստիկանները իրեն ասել են, որ մոռանա այս պատմությունը, այս գործը երբեք չի բացահայտվի։ Արդյունքում երիտասարդը որոշել է իր պատմությունը հայտնել միայն 32 տարի անց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tore Osland «Operasjon Isotopsy» (2002). ISBN 8299656419, EAN 9788299656412

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Finn Bjørn Tønder «Viktig nyhet om Isdalskvinnen Արխիվացված 2013-11-10 Wayback Machine». Bergens Tidende, նոյեմբերի 26 2002թ.:(նորվ.)
  2. The Doe Network: Case File 503UFNOR Արխիվացված 2017-02-18 Wayback Machine(անգլ.)