Կիմ Սո Ըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Սո Ըն
կորեերեն՝ 김소은
Ծնվել էսեպտեմբերի 6, 1989(1989-09-06)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՆամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Սո Ըն (կորեերեն՝ 김소은, սեպտեմբերի 6, 1989(1989-09-06)[1], Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել 2009 թվականին, երբ «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» ֆիլմում հանդես է եկել երկրորդական դերով։ Նույն թվականին նա նկարահանվեց «He Who Can’t Marry» և «Empress Cheonchu» ֆիլմերում։ Դրանից հետո, Կիմը նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «A Good Day for the Wind to Blow», «A Thousand Kisses», «Ստախոսների խաղը» և «Scholar Who Walks the Night»: 2015 թվականին Սոնգ Ջե Ռիմի հետ մասնակցել է «We Got Married» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանին։ 2016-17 թվականներին Կիմը Սոնգի հետ միասին հանդես է եկել «Our Gap-soon» ընտանեկան դրամայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի Կիմ Սո Ընի կարիերան սկսել է 2004 թվականին «Two Guys» ֆիլմում խաղացած կարճ դերով։ Դրանից հետո նա փոքր դերերով հանդես եկավ տարբեր սերիալներում և ֆիլմերում, որոնց թվում՝ «Sisters of the Sea» և «The Show Must Go On»[2]:

Կիմը մեծ ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ խաղաց «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» հեռուստասերիալում գլխավոր դերասանուհու ընկերուհու դերը։ Նույն տարում խաղաց «Empress Cheonchu» ֆիլմում, որում նկարահանվել համար նա ստիպված եղավ ձիավարել և նետ ու աղեղից կրակել սովորել[3]։ Այնուհետև Կիմը կատարեց իրենից մեծ կնոջ դեր՝ «He Who Can’t Marry» ռոմանտիկ սերիալում, որը ճապոնական «Kekkon Dekinai Otoko» սերիալի ադապտացիան էր[4][5]։

2010 թվականին Կիմը նկարահանվել է «A Good Day for the Wind to Blow» ֆիլմում, որտեղ առաջին անգամ կատարեց գլխավոր դերը, ինչն էլ ավելի հայտնի դարձրեց դերասանուհուն[6][7][8]։ 2011-12 թվականներին Կիմը խաղաց «A Thousand Kisses» սերիալում[9][10]։

2012 թվականին Կիմը նկարահանվեց չինական «Secret Angel» սերիալում, որը հեռարձակվել է «Sohu» կայքով։ Դրանից հետո նա վերսկսեց կորեական ֆիլմերում նկարահանվել, մասնավորապես «Happy Ending» ֆիլմում։ Այդ թվականին Կիմը մասնակցեց «Music and Lyrics» ռեալիթի շոուին, որտեղ նախօրոք ձևավորված զույգերը երգ էին գրում։ Կիմը Չուն Հոյի հետ գրեց «Love is Sad» երգը, որն ավելի ուշ թողարկվեց սինգլի տեսքով և օգտագործվեց «Feast of the Gods» սերիալում[11]։

2012-13 թվականներին Կիմը նկարահանվեց «Horse Doctor» պատմական սերիալում[12]։

2014 թվականին Կիմ Սո Ընը նկարահանվեց «Mourning Grave» սարսափ ֆիլմում, որտեղ կատարեց ուրվական աղջկա դերը Կան Հա Նըլի հետ[13][14]։ Նույն թվականին նա գլխավոր դեր խաղաց «Ստախոսների խաղը» ֆիլմում՝ նկարահանված Սինոբու Կաիտանիի նույնանուն մանգայի հիման վրա[15][16]։

Այդ ժամանակահատվածում Կիմը մասնակցել է «We Got Married» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանին, որտեղ խաղացել է Սոնգ Ջե Ռիմի կնոջ դերը։ Դրանից հետո Կիմը շատ մեծ հայտնիություն ձեռք բերեց[17][18]։

2015 թվականին Կիմը նկարահանվեց «The Scholar Who Walks the Night» սերիալում, որտեղ խաղացել է հարուստ մարդու դստեր և վամպիրի նախկին սիրեցյալի դերը[18][19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դերը
2004 Two Guys 투가이즈 Էպիզոդային դեր
2006 Family Matters 모두들, 괜찮아요?
Fly, Daddy, Fly 플라이대디 Jang Da-mi
2007 The Show Must Go On 우아한 세계
Someone Behind You 두 사람이다 Kim Ga-yeon
2014 Mourning Grave 소녀괴담 Աղջիկ-ուրվական
Entangled 현기증
2015 Sky Lantern 풍등
2018 Are you in love? 사랑하고 있습니까

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ընկերություն
2005 Sisters of the Sea 자매바다 young Song Jung-hee
MBC
Sad Love Story 슬픈연가 young Park Hye-in
2006 Drama City «First Love» 드라마 시티 Jung-hee
KBS2
2007 Chosun Police season 1 별순검 Soo-hee
(guest, episode 9)
MBC Dramanet
2009 Empress Cheonchu 천추태후
KBS2
Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ 꽃보다 남자 Չու Հա Ըլ
He Who Can’t Marry 결혼 못하는 남자 Jeong Yoo-jin
2010 A Good Day for the Wind to Blow 바람 불어 좋은날 Kwon Oh-bok
2011 A Thousand Kisses 천번의 입맞춤
MBC
2012 Happy Ending 해피엔딩
jTBC
Horse Doctor 마의
MBC
2014 Ստախոսների խաղը 라이어 게임 Նամ Դադջոն
tvN
2015 The Scholar Who Walks the Night 밤을 걷는 선비 Choi Hye-ryung/
Lee Myung-hee
MBC
2016-2017 Our Gap-soon 우리 갑순이
SBS
Ջախջախիչ հարված 우리가 뭔가 특별한 Han Da -woon/

Han Ah-reum

2017 Drama Special — You’re Closer Than I Think 당신은 생각보다 가까이에 있다
KBS2
2018 That Man Oh Soo 그남자 오수
OCN

Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անուն Կոմպոզիցիա Նշումներ
2012 Music and Lyrics 그 여자 작사 그 남자 작곡 MBC Music Լի Չոնհոի հետ
2013 Glitter 글리터 글리터 KBS W
2014-2015 We Got Married (4-րդ եթերշրջան) 우리 결혼했어요 시즌4 MBC
2017 Battle Trip 배틀트립 KBS2 Մաս 59-60

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Lee, Ji-hye (2011 թ․ ապրիլի 28). «JIFF: Jung Il-woo, Kim So-eun: Goal is to watch a movie and have a get-together». 10Asia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Yeom, Min-a (2009 թ․ փետրվարի 11). «Kim So-eun dreams to become a chameleon-like actress». The Korea Herald. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Oh, Jean (2009 թ․ հունիսի 15). «KBS' bachelor battles MBC's queen». The Korea Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Han, Sang-hee (2010 թ․ հունվարի 3). «2009 Drama Awards Wrap Up With No Surprises». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Choi, Ji-eun (2010 թ․ փետրվարի 3). «REVIEW: TV series Good Day - Premiere episode». 10Asia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Hong, Lucia (2010 թ․ սեպտեմբերի 16). «Kim So-eun's popularity rises in Taiwan». 10Asia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Yoon, Hee-seong (2010 թ․ մայիսի 6). «Kim So-eun's Song Picks». 10Asia. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Actress Kim So-eun Seeking New Challenges». The Chosun Ilbo. 2011 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Park, Hyun-min (2011 թ․ դեկտեմբերի 12). «Interview: Kim So Eun Says Bright Characters Have Changed Her Personality». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  11. Kim, Ji-yeon (2012 թ․ ապրիլի 9). «Junho and Kim So Eun's Love is Sad Chosen for Drama OST». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  12. Kim, Ji-soo (2013 թ․ մարտի 13). «Unsung heroes in helping stars shine». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Kim So-eun Talks About First Starring Role in Film». The Chosun Ilbo. 2014 թ․ հուլիսի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  14. Ha, Soo-jung (2014 թ․ հուլիսի 5). «Interview: Kim So Eun Wants a Boyfriend But Can't Find Time to Date». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  15. Baek, Byung-yeul (2014 թ․ հոկտեմբերի 12). «Cartoon-inspired TV dramas on the way». The Korea Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. Choi, Eun-hwa (2014 թ․ սեպտեմբերի 12). «Kim So Eun, Lee Sang Yoon and Shin Sung Rok Confirmed for Drama Liar Game». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. Lee, Sung-eun (2014 թ․ սեպտեմբերի 15). «Married names new couple». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  18. 18,0 18,1 Yoon, Sarah (2015 թ․ հունիսի 25). «Kim So-eun talks about We Got Married, vampire TV drama». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  19. «New vampire drama 'Scholar Who Walks the Night' releases character photos». Kpop Herald. 2015 թ․ հուլիսի 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]