Կիմ Սոնգ Բոմ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 7, 1989 (33 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան և Kyungbock High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասան, դերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2006 - ներկա |
IMDb | ID 3316961 |
starship-ent.com | |
![]() | |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կիմ Սոնգ Բոմ (հանգըլ՝ 김범, հուլիսի 7, 1989, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական դերասան, երգիչ և մոդել։ Ավելի շատ նա հայտնի հեռուստատեսային սերիալի «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ», որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ Սո Ի Ջոն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմ Բոմը ծնվել է հուլիսի 7-ին Հարավային Կորեայում։ Նրա ընտանիքը կազմված է նրա մորից, հորից և իր փոքր քույրիկից։ Փոքր հասակում երբ Կիմ Բոմը սովորում էր ավագ դպրոցում, նա սպորտում բոլորին գերազանցում էր։ Այժմ նա հաճախում է Չունանի Համալսարանը, որպեսզի շարունակի ուսումը կինոյի և թատրոնի բաժնում[1]։
2006 թվականին Կիմը մասնակցեց «Survival Star Audition» մրցույթին և զբաղեցրեց 6-րդ տեղն այն պատճառով, որ նա 17 տարեկան էր, իսկ մրցույթի կանոններին համաձայն, մասնակցի տարիքը պետք է լիներ 20 տարեկանից ոչ ցածր։ «Survival Star Audition» բացել է բազմաթիվ հնարավորություններ Կիմի համար։ Նա ստացել է մի քանի դերեր կինոֆիլմերում, և դառել հայտնի։ 2008 թվականին Կիմ Բեմը ստացավ մրցանակ Կորեական դորամաների մրցանակաբաշխությանը, ինտերնետի օգտատերերի միջև առավել հայտնի լինելու համար։
Նա դարձավ հայտնի 2009 թվականին շնորհիվ սերիալի «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ», որտեղ նա խաղացել է 4 գլխավոր դերերից մեկը՝ Սո Ի Ջոն։ 2011 թվականին նա նկարահանվեց «Պադամ-պադամ...Նրանց սրտերի զարկերի ձայնը» (Padam Padam։ The Sound of His and Her Heartbeats), նա խաղում էր պահապան հրեշտակի դերը՝ Լի Գուկ Սու։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոյեմբերի 1-ին 2013 թվականին Kingkong Entertainment գործակալությունը հայտարարեց, որ Կիմ Բոմը հանդիպում է «Կրակի Աստվածուհի» - Մուն Գըն Յոնգի հետ։